ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵՑ․ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՅՍ ԱՄԱՌ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ

06.09.2018 10:19
1370

Քաղծառայության ինստիտուտը Հայաստանում հիմնովին փոխվեց դեռ նախկին իշխանության օրոք։ Մարտին ընդունվեց նոր օրենք, որով փաստացի վերացվեց նախկին համակարգը։ Այդ օրենքով յուրաքանչյուր պետական մարմին ինքն է ընտրելու իր կադրերին։ Հուլիսի 1-ից դադարեցրեց գործունեությունը Քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Դրա ղեկավար Մանվել Բադալյանն ազատվեց աշխատանքից՝ որպես գոյություն չունեցող մարմնի ղեկավար։ Նոր մարմինը, որը զբաղվելու է պետական մարմինների կադրային համալրումներով, կոչվում է Քաղծառայության գրասենյակ։ Այն գործում է կառավարությանն առընթեր եւ ենթարկվում է վարչապետի աշխատակազմին։ Հուլիսի սկզբին գրասենյակի ղեկավար նշանակվեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ պետռեգիստրի գործակալության նախկին պետ Գարուշ Դավթյանը, այն նույն գործակալության ղեկավարը, որը ժամանակին գրանցել էր Սամվել Ալեքսանյանի «հանցավոր» ԱՁ-ները։

Մարմինների մեծ մասն ունեին այսպես թե այնպես իրենց նախընտրած թեկնածուները

Ի՞նչ էական փոփոխություններ են արվել քաղծառայության համակարգում։ «Թերեւս, ամենաէական փոփոխությունն այն է, որ նոր օրենքով մրցույթներն ապակենտրոնացվեցին,- մեր հարցին պատասխանեց նախկին Քաղծառայության խորհրդի պետ Մանվել Բադալյանը, որն ամենեւին էլ նոր օրենքի կողմնակիցներից չի եղել,- այսուհետ յուրաքանչյուր մարմին ինքն է իր համալրման հարցերով զբաղվելու, իսկ քաղծառայության գրասենյակը հիմնականում զբաղվելու է ավելի շատ մեթոդաբանական, իրավական նախագծերի մշակմամբ։ Մյուս տարբերությունն այն է, որ քաղծառայության շրջանակը 2019 թվականի հունվարի մեկից պետք է ընդլայնվի։ Քաղծառայողներ են դառնալու նաեւ այլ պետական մարմինների աշխատակիցներ, ովքեր նախկինում չէին համարվում քաղծառայողներ՝ ՍԴ-ի, ԲԴԽ-ի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ։ Եթե նախկին խորհուրդն ինքն էր ընդունում իր վերաբերյալ իրավական ակտերը, իրավական դաշտն ինքն էր ապահովում, հիմա այդ ակտերի մի մասն ընդունելու է կառավարությունը՝ իր որոշումներով։ Կան իրավական ակտեր, որոնք ընդունում է վարչապետը, եւ մի մասն էլ պետք է ընդունի համակարգող փոխվարչապետը»։ Նախկինում մեծ դժգոհություն կար Քաղծառայության խորհրդից։ Մրցույթներին մասնակցում էին պետական մարմինների ղեկավարների հետ նախնական պայմանավորվածություններ ունեցող անձինք, դրանց ընթացքը կանխորոշված էր։ Նոր օրենքով ինչպե՞ս է վերանալու այս թերությունը, եթե մարմինը կորցրել է ինքնուրույնությունը, եւ ամեն մի պետական մարմին ինքն է որոշելու, թե ում ընդունի աշխատանքի։ Հարցին պատասխանելով՝ Մանվել Բադալյանը նշեց, որ ինքը երբեք չի հերքել մրցույթների ելքը կանխորոշված լինելու հանգամանքը։ «Մարմինների մեծ մասն ունեին այսպես թե այնպես իրենց նախընտրած թեկնածուները։ Բայց ասեմ նաեւ, որ այդ նախընտրած թեկնածուներից նրանք, ովքեր շատ տկար էին, այսպես ասեմ՝ չէին էլ հաղթահարում մրցույթը։ Մեր վեճը մարմինների հետ հենց դա էր։ Հիմա ավելի վատ է լինելու։ Հիմա մարմիններն իրենք են մրցույթ անելու, եւ ես այդտեղ մեծ ռիսկ եմ տեսնում։ Ժամանակի հետ ես այս լուծմանը դեմ եմ եղել, օրենք ընդունողը ես չեմ եղել, որովհետեւ հակակշռող բան չի սահմանվել, թեկուզ այդ գրասենյակի ներկայացուցիչները գոնե տեղերում ներկայացուցիչներ ունենային։ Բայց դա էլ չկա»,- հայտնեց Մանվել Բադալյանը։

Մարմինը գիտի, թե ում պետք է ընտրի

Գրասենյակի նոր ղեկավար Գարուշ Դավթյանը գոհ է օրենսդրական փոփոխություններից։ «Քաղծառայություն ասելով՝ շատերը հասկանում էին մրցույթ կամ ատեստացիա։ Ընդհանրապես, հասարակության ընկալումն այսպիսին էր։ Քանի որ 90-ականներից հետո որ այդ բարեփոխումներն արվեցին, խնդիր դրվեց անելու ամեն ինչ, որ ծառայողը կախված չլինի իր վերադասի սուբյեկտիվ վերաբերմունքից։ Ստեղծվեց մարմին՝ այն ժամանակվա կարգավորումներով, որը որոշակի պաշտոնների համար մրցույթներ էր անցկացնում, վերապատրաստումներ եւ այլ գործընթացներ էր իրականացնում։ Բայց ժամանակի ընթացքում բարեփոխման կարիք առաջացավ։ Մենք առաջարկում ենք, որ մարմինները կարողանան մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել։ Նոր օրենքը գրվել է այդ փիլիսոփայությամբ։ Մարմինը գիտի, թե ում պետք է ընտրի»։ Գարուշ Դավթյանին մի քանի հարց տվեցինք, որոնք հետաքրքրում են քաղծառայողներին։

- Ասում եք՝ մարմինն է որոշում, թե ում ընդունի, բայց այստեղ կոռուպցիոն ռիսկ կար։ Լավագույնները դուրս էին մնում։ Ի՞նչ եք հիմա անելու, եթե մարմինների ղեկավարներն իրենց ծանոթներին ընտրեն։

-Դա խնդրի մյուս կողմն է, թե կարգավորումները որքանով կբերեն, որ նման զարգացումները հասցվեն մինիմումի։ Ժամանակի ընթացքում այդ կարգավորումները կլինեն։ Հիմա մենք վստահում ենք այդ մարդկանց, մարմիններին։ Օրենքը ելնում է հետեւյալ ամրագրված սկզբունքից՝ քաղծառայողի առաջխաղացումը չի կարող կատարվել առանց մրցույթի։ Մենք այսօր դեռ մրցույթներ չենք անցկացնում։ Մարմիններն ունեն թափուր պաշտոններ, որոնք համալրվում են ժամկետային աշխատանքային պայմանագրերով։

- Բայց ինչո՞ւ։ Դուք հունիսին չե՞ք ձեւավորվել։

-Ոչ, ես նշանակվել եմ հուլիսի երկուսին, մեր գրասենյակը ձեւավորվել է անցյալ շաբաթ։ Բայց այդ ընթացքում մենք կիրառել ենք այնպիսի կարգեր ու լուծումներ, որ համակարգը ցնցում չունենա։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ամբողջ պետական կառավարման համակարգը սպասեր, թե երբ են նոր կարգավորումները լինելու, որպեսզի մարդիկ ընդուներ աշխատանքի, այն էլ՝ այս փուլում։ Օրենքը դրա հնարավորությունը տալիս էր՝ մինչեւ մրցույթ հայտարարելը ժամկետային պայմանագրերով մարդիկ վերցնելու։ Մենք այս փուլում չգնացինք մրցույթների իրականացմանը։ Նախկինում մենք ստուգում էինք մարդկանց իրավական գիտելիքները։ Այն, ինչ ընդունված էր 2001-ի սկզբին, հիմա ընդունելի չէ։ Մարդիկ չեն տարբերակում, թե հարցազրույցի փուլի նպատակը որն է, թեստավորմանը՝ որը։ Թեստավորումն ընդամենը դիմած մասնագետների թվի կրճատման համար է՝ գլոբալ ասած։ Հարցազրույցի արդյունքում պետք է կարողանաս բացահայտել այն մարդուն, ում դու ուզում ես տեսնել այդ պաշտոնում։ Մենք այսօր գնում ենք այդ տարբերակով։

- Հիմա քննությունների ժամանակ այլեւս չե՞ն լինելու հարցեր Սահմանադրությունից, օրենքներից ու իրավական ակտերից, պետկառավարման համակարգին վերաբերող, ինչպես արվում էր նախկինում։

-Դեռ քննարկում ենք, թե այդ թեստավորման հարցաշարերն ինչ բաղադրիչներ են ունենալու եւ ինչքան։ Հնարավոր է, որ լինեն պաշտոններ, որ ուղղակի լինեն միայն Ձեր ասած հարցերը։ Մենք չենք սահմանափակում, մենք տալիս ենք գաղափարը՝ որ լինելու են այսինչ բովանդակության թեստեր։

- Պետական մարմի՞նն է որոշելու իր հարցաշարը, թեստը, թե՞ դուք եք թելադրելու։

-Տարբերակվել է երկու գլոբալ ուղղություն՝ մասնագիտական գիտելիքներ եւ կոմպետենցիաներ։ Մասնագիտական գիտելիքները սահմանելու է մարմինը։ Բնագավառի թեստերն ինքն է կազմելու։ Սահմանվում են խաղի կանոններ, որոնց շուրջ պետական մարմինները մեթոդաբանությանը համապատասխան պետք է կարողանան տեղավորվել։ Մեզ համար թիրախում հնարավորինս կրճատելն է սուբյեկտիվ մոտեցումը, որ արժանին զբաղեցնի տվյալ պաշտոնը։

ՀԳԸնդհանուր բարեփոխումների պրոցեսը, ըստ Դավթյանի, ավարտվելու է մինչեւ հոկտեմբերի վերջը։ 30-ից ավելի ենթաօրենսդրական, իրավական ակտերի ընդունման կարիք կա՝ քաղծառայությանը եւ հանրային ծառայությանը վերաբերող։ Հունիսի 15-ից աշխատանքի ընդունված քաղծառայողների հետ ժամկետային պայմանագիր է կնքվել, բայց վաղ թե ուշ նրանք մասնակցելու են մրցույթի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

hraparak.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25