Քանի՞ տարի անց Մեղրիում էկոլոգիական արտագաղթ կսկսի

20.07.2013 23:23
2298

Հայաստանի հարավային դարպաս Մեղրի քաղաքին սպառնում է էկոլոգիական արտագաղթ: Խնդիրն այն է, որ Մեղրու տարածաշրջանում ընդլայնվում է հանքարդյունաբերությունն իրեն բնորոշ բոլոր խնդիրներով եւ ռիսկերով: Մեղրու համար տրված հզոր տեմպն անտեսում է այն փաստը, որ Մեղրին գտնվում է ավելի ցածրում, քան կառուցված, կառուցվող եւ ապագա հանքարդյունաբերական օբյեկտները: Հանքարդյունաբերական թափոններից եւ պոչերից ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց Մեղրու վրա: Դա առողջության, շրջակա միջավայրի եւ տեղացիների հիմնական զբաղմունքի` գյուղատնտեսության համար իրական վտանգ է: Ամբողջ Մեղրու տարածաշրջանի ջրամատակարարումն ապահովում է Մեղրի գետը: Այն հոսում է լեռներից` Մեղրու կիրճով, որն այժմ լցվում է նոր հանքարդյունաբերական օբյեկտներով: Մեղրուց ուղիղ գծով 16 կմ հեռավորության վրա` Լիճք գյուղի մոտ, շուտով կբացվի «Թաթսոն» ընկերության վերամշակման ֆաբրիկան, որը մտադիր է շահագործել երկու հանքավայր` Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Շինարարական աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Եւ հողը, որը նախագծի համաձայն պետք է հետո օգտագործվի տարածքի վերականգնման համար, թափվում է մոտակա կիրճը:

Մեղրուց դեպի հյուսիս-արեւմուտք` 16 կմ հեռավորության վրա, հենց Մեղրի գետի ափին, գտնվում են «Սագամար» ընկերության օյեկտները: Ընկերությունը պետք է ոսկի արդյունահանի Լիճքվազ-Թեյի ոսկու սուլֆիդային հանքավայրից, բայց արդեն որերորդ տարին է` չի մտնում իր օբյեկտներ: Բացի այն, որ ընկերությունը չի զբաղվում իր հիմնական գործունեությամբ, նաեւ չի հետեւում փակված օբյեկտների անվտանգությանը: Արդյունքում թունավոր միացությունները պոչերից եւ լցակույտերից ներթափանցում են Մեղրի գետ եւ գնում ներքեւ` Մեղրի քաղաք:
Մեղրու տարածաշրջանի մեջ է մտնում հանքավայրերի մի ամբողջ խումբ, որտեղ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի եւ Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում: Նրանցից որոշները հատուկ ուշադրության են արժանի, օրինակ, Տաշտունի հանքավայրը, որը հետազոտվել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում եւ որտեղ աշխատել են տեղի բնակիչները:  Երկրաբանական արշավախմբիի նախկին աշխատակիցներն են հենց, որ պնդում են, որ Տաշտունում ուրան են հետախուզել:

Նեֆիլին սիենիտների մշակումը նույնպես առանձնանում է բարձր ռիսկերով: Եւ պոչերի պահպանումը հատուկ տեխնոլոգիաներ է պահանջում, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն:

Վարդանիձոր գյուղից ոչ հեռու մենք տեսանք մի տարածք, որտեղ երկրաբանահետախուզական աշխատանքներ էին տարվել: Այժմ այդտեղ ոչ ոք չկա: Տեղեկացված անձինք պնդում են, որ հայտնաբերել են ռենիումի պաշարներ` միջազգային շուկաներում ամենաթանկարժեք տարրերից մեկը: Թե ով է այն արդյունահանելու, դեռ հայտնի չէ: Բայց այն, որ ոչնչացնում են սարը, իսկ Մեղրի գետի մեջ թափվելու են լցակույտերը, տեղի բնակիչները չեն կասկածում:
Եւ վերջապես, Մեղրուց ուղիղ գծով 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «GeoProMining» ընկերության մի քանի պոչամբարներ:

«Այնտեղ, որտեղ թափվում են Ագարակի կոմբինատի լցակույտերը, Կարճեւան-Ագարակ 12 հեկտար հատվածի վրա, առաջ ծիրանի այգիներ էին: Նրանք սկսեցին չորանալ այն բանից հետո, երբ կոմբինատը սկսեց աշխատել: Հետո ծառերը կտրեցին, որովհետեւ նրանցից բան չէր մնացել: Հիմա մենք տեսնում ենք, որ միեւնույն բանը կատարվում է նաեւ Մեղրիում եւ հարեւան գյուղերում: Նայեք այս ծառերին, ընկուզենիներն արդեն չորացել են»,- ասում է 80-ական թվականներին Մեղրու տարածաշրջանի նախկին գյուղատնտեսության վարչության պետ Լյովա Համբարձումյանը: Իսկապես, միայն մեկ հատվածում մենք հաշվեցինք 32 մեռած ընկուզենի: Լյովա Համբարձումյանն ասում է, որ ավելի քան 100 ծառ է չորացել: Բնակիչները վստահ են, որ դա ջրից է: Ագարակի կոմբինատը թափոնները լցնում է հենց Արաքս գետը: Նման բան մենք դեռ չէինք տեսել: Հոսքը նման էր նրան, կարծես  պոչատարը վթարված լիներ:  Եթե վթար լիներ, ապա այդ պոչերի համար մեծ տուգանքներ կսահմանվեին:

Ջուրը բոլորին է պետք` կոմբինատին եւ ապագա ֆաբրիկաներին, «Արեւիկ» ազգային պարկին եւ բնակիչներին:

Իսկ Լիճք գյուղում խողովակների մեջ է առնվում Մեղրու վտակը` մաքուր գետ Զվարը, որը տարբերվում է ջրի իր բարձր որակով: Ընդհանուր առմամբ Մեղրի գետի վրա պետք է կառուցվի 9 փոքր հէկ: Միեւնույն ժամանակ, Մեղրու տարածաշրջանի համար ջուրն աղետալի կերպով չի հերիքում: Եվ մարդկանց տալիս են այն ջուրը, որը պոմպերով քաշում են Արաքս գետից, ընդ որում` այն հատվածից, որտեղ թափվում են Ագարակի կոմբինատի հոսքերը:

ԷկոԼուր
28 հունիսի

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06