Քարաշեն գյուղը, որ Օրբելյան պատմիչի հիշատակած Մրկաքարն է կամ Կարբինքը (վերին կամ ներքին)

03.11.2019 21:38
971

Սերո Խանզադյանն է պնդում, թե Քարաշենը Ստեփանոս պատմիչի հիշատակած Մրկաքար գյուղն է:

Բանաստեղծ Արթուր Առաքելյանն էլ, ով ծագումով Քարաշենից է, հակված է կարծելու, որ դա Կարբինք վերինն է կամ Կարբինք ներքինը:

Երկու տեսակետն էլ, անշուշտ, ապրելու իրավունք ունեն:

Բայց գիտական շրջանառության մեջ (խոսքը, իհարկե, ուշ շրջանի մասին է) Քարաշենն անվանվում է նաեւ Դաշքենդ, Կարաշեն, Տաշքենդ:

Գյուղը, անտարակույս, 18-րդ դարավերջին շեն գյուղ էր:

Ըստ նոր հարկացուցակի (1781 թ.)՝Տաթեւի վանքին տալիս էր 3300 դահեկան պտղի հարկ:

Որոշ մասնագետներ էլ գտնում են՝ գյուղը հիմնադրվել է 1825-ից հետո (օրինակ Հ. Բահաթրյանը), որը ճիշտ չէ:

Կարելի է ենթադրել, որ գյուղը 18-րդ դարավերջին ավերվել կամ գաղթի է ենթարկվել, իսկ 19-րդ դարասկզբին վերականգնվել:

Սերո Խանզադյանի հավաստմամբ՝ 1823-ին, երբ շրջակա գյուղերը գրեթե անմարդաբնակ էին, Քարաշենում 74 բնակիչ կար:

Միաժամանակ՝ անհերքելի է, որ 1828 թ.  Թուրքմենչայի պայմանագրից հետո Քարաշեն են եկել նաեւ Պարսկաստանից:

Ավելին, Երվանդ Լալայանը, ով 1897-ին եղել է Քարաշենում, պնդում է, որ Քարաշենի բնակիչները «Պարսկաստանից գաղթականներ են», ընդ որում՝ Խոյից 1829-ին եկածներ:

Այդ ամենը, սակայն, չի ժխտում, որ Քարաշենը Սյունիքի հնամենի գյուղերից է:

Հին քարանձավ-տներ, հողակտուրներով խրճիթներ, ներժայռային կառույցներ, մերձակայքում՝ հին գյուղատեղիներ (Հատկաշեն, Խաչեն)…

Բայց Քարաշեն կատարած մեր այցի նպատակը գյուղի սրբավայրերին ծանոթանալն էր:

Մեր ստեղծագործական խմբի մեջ էին Ալվարդ Մեսրոպյանը, Սուրեն Վարդանյանը եւ Ռեդիկ Հայրապետյանը:

Մեզ ուղեկցում էր գյուղի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանի որդին՝ Կարո Շահնուբարյանը, ով գյուղի դաշտամասերին ու սրբավայրերին քաջածանոթ երիտասարդ է:

Գորիս քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արեւելք՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախ կողմում գտնվող գյուղում առաջինը բարձրացանք Խաչին խութը, որը նաեւ Մեծ խաչ են կոչում տեղացիները:

Մեծ խաչի եկեղեցին, որ նորոգված է, Սուրբ Գեւորգ անունն է կրում, ինչը հասկանալի դարձավ դռան կամարի վրա կատարված գրառումից:

Եկեղեցին ՌՃՁ թվականի (1731 թ.) կառույց է:

Դատելով ներսում առկա վառված մոմերի հետքերից, ուխտավորներ այդտեղ շատ են այցելում:

Սրբավայրը մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունի:

Այդտեղ մատաղ անելու եկած հավատավորները մատաղացու կենդանու (թռչունի) միսը եփում են մոտ հարյուր մետր հեռավորության վրա գտնվող (դեպի հյուսիս-արեւելք) աղբյուրի ջրով:

Այդ աղբյուրին քարաշենցիներն անվանում են Վազան ճուր կամ Վզանին ճուր:

Քարանձավային այդ կառույցը (Վզանին ճուրը) առերեւույթ մատուռ է հիշեցնում, բայց խորքում կա փոքրիկ ջրավազան (մոտ 1x1 մ չափսով):

Թե որտեղ է հոսում ջրավազանի ջուրը՝ նկատելի չէ, բայց որքան էլ ջուր վերցնես՝ ջրի մակարդակը փոփոխության չի ենթարկվում:

Ռեդիկ Հայրապետյանը, որ քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտում գիտակ անձնավորություն է, երեւույթը բացատրեց ֆիզիկայի հայտնի՝ հաղորդակից անոթների օրենքով:

Դրանում, մինչդեռ, մարդիկ խորհուրդ կամ առեղծված են տեսել…

Կա գրություն, որ վկայում է ջրավազանի՝ 1916 թ. կառուցված լինելու մասին:

Կա նաեւ նոր գրություն՝ «Այս ջրավազանը կառուցել է Հայրապետ Վարդազարի Աբրահամյանը 1916 թ., վերանորոգեց իր որդի Սարգիս Աբրահամյանը»:

Մեծ խաչից իջանք Հին Քարաշենի Փոքր խաչ, այնուհետեւ՝ գյուղամեջի եկեղեցի:

Մանր քարերով եւ կրաշաղախով կառուցված եկեղեցին փոքր զանգակատուն ունի:

Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում:

Եկեղեցու անունը հայտնի չէ:

Եկեղեցու անունը չգտանք նաեւ «Քարաշեն» գրքում (գիրքը գյուղի պատմության եւ նրա մարդկանց մասին է, հեղինակներն են՝ Սամվել Գալստյանը, Ռազմիկ Սարգսյանը, Երեւան-1986 թ.): 

Հին Քարաշենի բարձունքից ավելի հմայիչ է երեւում Քարաշենի կամարակապ կամուրջը, որ կառուցվել է 20-րդ դարի 30-ական թվականներին:

Այդ կամրջով էր անցնում Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին:

Կամուրջը կառուցվել է Քարաշեն գետակի վրա, որն աշնանային այս օրերին գրեթե անջուր էր (Իշխանասարի արեւելյան լանջերից սկիզբ առնող գետակը Ճաղացի ձորի մոտ միախառնվում է Կուրաթին, ասում են՝ գարնանը ջրառատ է լինում):

Այցելել Հին Քարաշեն եւ չհիշել գյուղի նշանավոր զավակներին՝ անհնար է:

Այդտեղ է ծնվել (1889 թ.) Միքայել Պարոնյանը:

Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը 1916-ին ավարտած երիտասարդին էր վիճակված Սյունիքի պատմության դժվարին ժամանակաշրջանում 1918-20 թթ., գլխավորելու Զանգեզուրի ազգային խորհուրդը, համակարգելու Սյունիք ներխուժող թուրքերի դեմ հերոսական պայքարը, աջակցելու Զորավար Անդրանիկին, ով հազարավոր գաղթականների գլուխ անցած 1918 թ. հուլիսին հասել էր Սյունիք:

Հին Քարաշենում է ծնվել հայոց աշուղական արվեստի երեւելի դեմքերից մեկը՝ Աշուղ Աթան (Աթա Սաիլյանը), 1852-1942 թթ., ով հայերեն ու պարսկերեն լեզվով հորինել է խրատական ու երգիծական երգեր:

Հին Քարաշենում է 1924 թ. ծնվել մեծ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը, որի հեղինակած գործերն առայսօր դասագրքեր են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Արթուր Առաքելյանի վկայությամբ՝ Մելիք Հայկազն 2-րդի շառավիղներից մեկը ժամանակին բնակություն է հաստատել Քարաշենում. դա Պարոնյանների գերդաստանն է, որի մյուս ճյուղն էլ բնավորվել է Գորիս քաղաքում:

Հ.Գ.

 «Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհակալությւն է հայտնում Քարաշենի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանին՝ մեր ուխտագնացությանն աջակցելու համար:

Սամվել Ալեքսանյան

 

На изображении может находиться: 4 человека, люди стоят, небо и на улице

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, облако, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, облако, трава, растение и на улице

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: на улице

Нет описания фото.

На изображении может находиться: облако, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо, облако и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: небо, гора, облако, растение, дерево, трава, на улице и природа

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25