Քայլ դեպի համընդհանուր ներառական կրթություն

30.09.2015 14:21
4116

Ըստ 2014թ. դեկտեմբերի 1-ի ԱԺ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի լրացումների եւ փոփոխությունների օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը»: Իսկ մինչեւ 2025թ. օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Հանրակրթության ոլորտում ներառական կրթության իրականացման նախաձեռնությունը սկսվել է 2001 թվականից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:  «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (2005թ.) ներառական կրթությունը դարձավ պետական քաղաքականություն:

Առողջ եւ սահմանափակ հնարավորություններով երեխաների մանկավարժական ինտեգրումը՝ որպես միասնական ուսուցում եւ դաստիարակություն, հավասար չափով է ներկայացնում երկու խմբերի երեխաների կրթական շահերը: Ինտեգրումը՝ որպես մանկավարժական երեւույթ, թվագրվում է մի քանի դար:

Տեղեկությունները, որոնք մեզ են հասել, թույլ են տալիս եզրակացնել, որ մարդկության պատմության սկզբում մարդիկ իրենց գոյատեւելու ձգտումով  ուշադրություն էին դարձնում միայն մատաղ սերնդի առողջ ներկայացուցիչներին, իսկ հիվանդ խմբի կամ ցեղի անդամները մնում էին ուշադրությունից դուրս:

Քարի կամ բրոնզի դարի առաջին շրջանում այնպիսի երեւույթի առաջացումը, ինչպիսին նստակյացությունն է, տվեց թույլ կլանի մասին հոգալու հնարավորություն: Եգիպտոսում կույրերը եւ հոգեկան հիվանդներն արժանանում էին բարի վերաբերմունքի, բայց մտավոր հետամնաց երեխաները մերժված էին հասարակության կողմից: Այլ խոսքերով՝ անտիկ աշխարհում չկար միասնական ուսուցման եւ դաստիարակության նախադեպ նույնիսկ տարերային, ոչ կազմակերպված ձեւով:

Քրիստոնեությունը նոր ուսմունք տարածեց, նոր գաղափարներ եւ արժեքներ: Այն իր հետ աշխարհ բերեց կրոնական կարեկցանք, ուշադրություն թույլերի եւ տառապողների նկատմամբ:

Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կրթության կազմակերպման առաջին փորձերը նկատվել են Կիեւյան պետության զարգացման վաղ շրջանում: Այն առաջին հերթին կապված է Ռուսիայի քրիստոնեացման հետ` X դարում: 996թ. հաստատված կանոնադրությամբ ուղղափառ եկեղեցին պարտավոր էր հոգ տանել հավատացյալների, կարիքավորների, աղքատ եւ պակասամիտ մարդկանց մասին: Բացվում էին դպրոցներ այդպիսի երեխաների կրթության համար: Ի տարբերություն արեւմտյան եկեղեցու, որը նվիրված է բարեգործությանը` աղքատ ու հիվանդ մարդկանց բուժմանը, ռուսական եկեղեցին զբաղվում էր նաեւ նրանց ուսուցմամբ եւ դաստիարակությամբ, ինչը հաստատում է այն միտքը, որ դեռեւս առաջին շրջանում եղել են ինտեգրման անորոշ ու անկազմակերպ ձեւեր:

18-րդ դարում հռչակվեց համընդհանուր կրթության իրավունքը, եւ պահանջվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց տալ կրթության իրավունք: Դրանց սովորել կարողանալու ունակությունը հաստատվեց Փարիզում խուլուհամրերի եւ կույրերի համար առաջին պետական դպրոցներ բացելուց հետո, որոնք հատուկ կրթության համակարգի սկիզբն էին: Հետագայում ոչ կազմակերպված ինտեգրման դրսեւորումը միայն խանգարում էր կրթադաստիարակչական գործընթացին, որի հետեւանքով անցավ հանրակրթական եւ հատուկ կրթության առանձնացման ճանապարհով: Նախկին կրթական համակարգերում սոցիալական հարաբերությունները հեռու էին ներդաշնակ լինելուց: Այդ թերությունն արտահայտվում էր երեխաներին բաժանելով նորմալ մեծամասնության եւ «հետ մնացող փոքրամասնության»՝ մեկուսացնելով նրանց միմյանցից եւ զրկելով նրանց լիարժեք շփման հնարավորությունից: Կրթության ոլորտում, մասնավորապես` այդպիսի աններդաշնակությունը, արտահայտվում էր ընդհանուր եւ հատուկ կրթական ծրագրերի բաժանումներով: Այդպիսի պրակտիկան խրախուսվում էր նաեւ առողջապահության համակարգում:

Հայաստանի Հանրապետությունը՝ 2010թ. վավերացնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետեւյալ ելակետային դրույթների հիմքի վրա.

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության եւ պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում,

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական եւ այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,

. երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումն առանց ընտանիքից եւ հասարակությունից նրա առանձնացման:

Ներառական կրթության զարգացմանը զուգահեռ հանրապետությունում նվազում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը: Արդյունքում հանրակրթության համակարգում կմնա 6 հատուկ ուսումնական հաստատություն («Երեւանի թիվ 8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ, «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ, «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ, «Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ):

Այսօր Հայաստանում արդեն գործում է 60 ներառական դպրոց, որտեղ սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 1500 աշակերտ:

Սյունիքի մարզում ներառական կրթության ներդրման աշխատանքները սկսվել են 2008թ.-ից: Երեւանի N127, այնուհետ՝ N100 դպրոցներում վերապատրաստում անցած Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի եւ Կապանի մասնաճյուղերի վեց մասնագետ մարզի ութ դպրոցում իրականացրեց ներառական կրթության ուսուցիչների վերապատրաստումներ: 2014թ.-ից համընդհանուր ներառում որդեգրած Հայաստանի Հանրապետությունում նոր թափ ստացան ներառականության գործընթացները կրթության ոլորտում՝ ուղեկցվելով սոցիալ-տնտեսական եւ բովանդակային փոփոխություններով: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ դանիական «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության հետ համատեղ Սյունիքի մարզում իրականացվում է հանրակրթության համակարգում համընդհանուր ներառման ծրագիր: 2015թ. օգոստոսի 10-ից 15-ը Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի եւ Կապանի մասնաճյուղերում իրականացվել են մասնաճյուղերի մասնագետների եւ մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների 30-ժամյա վերապատրաստումներ: Դասընթացները կազմակերպվել են ութ խմբով, յուրաքանչյուր մասնաճյուղում՝ 4-ական խմբով: ԿԱԻ-ի Կապանի մասնաճյուղում վերապատրաստումներին մասնակցել են Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների դպրոցների  51  տնօրեն եւ ուսուցիչ: Սեպտեմբերի 14-ին Կապանում եւ 15-ին՝ Գորիսում կայացել են հանդիպումներ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ դանիական «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության եւ դասընթացների մասնակիցների հետ, որոնց հանձնվել են մասնակցության հավաստագրերը: Մարզի բոլոր դպրոցներում ս.թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԿԱԻ-ի Սյունիքի եւ Կապանի մասնաճյուղերի մասնագետների հետ համատեղ կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստումներ, որոնց կհաջորդեն դպրոցների կողմից ծնողական համայնքների հետ կազմակերպվող դասընթացները եւ դասալսումները:

ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի գլխավոր մասնագետ

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

04.09.2026 19:35

Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

04.09.2026 19:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

03.09.2026 19:15

Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03

Սյունիքում քարաթափում է տեղի ունեցել

03.09.2026 17:47

Ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել 15 000 աշխատատեղի կորստի․ Ֆարմանյան

03.09.2026 17:01

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

03.09.2026 16:00

Փաշինյանը չի բացառում, որ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը կարող է լինել ռուսականը

03.09.2026 15:36

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

03.09.2026 15:15

TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

03.09.2026 15:05

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

03.09.2026 15:01

Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար

03.09.2026 14:57