Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ուսումնասիրել տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված և չբացահայտված գործերը

02.08.2018 10:57
1199

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։

«Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ շատ է և դեռ ավելանալու միտում կա։ Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ասել է ՔԿ նախագահը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսևորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին։

«Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տևել տարիներ։ Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկետներում։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կարողանանք պարզել առերևույթ չարաշահումների, հափշտակությունների իրական հանգամանքները, հիմնավորվելու դեպքում՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, առնչություն ունեցած, հնարավոր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց շրջանակը և նրանց գործողություններին տանք համարժեք իրավական գնահատականներ»,- նշել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով վարչությանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հ.Գրիգորյանը հատուկ կարևորել է քրեական գործերի առանձնահատկություններով պայմանավորված քննության մեթոդիկայի, տակտիկական նոր մոտեցումների մշակումը, որը կօգնի քննիչներին՝ ճկունություն ցուցաբերել իր ամենօրյա քննչական գործողությունները պլանավորելիս։

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ընդգծել առկա քրեագիտական հնարավորություններն արդյունավետ և նպատակային կիրառելու անհրաժեշտությունը։

Նա հանձնարարել է քննության աջակցության վարչության ծառայողներին՝ առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ գրանցվելու դեպքում անմիջապես մեկնել դեպքի վայր և քննիչին հենց տեղում՝ դեպքի վայրի զննության ժամանակ, ցուցաբերել գործնական աջակցություն՝ քննչական կոմիտեի տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ։

«Քննիչների մեծ մասը, այո, երիտասարդ են, բայց ունենք նաև փորձառու կադրեր և քննության աջակցության վարչությունը, իր կադրերի տեսական, քրեագիտական գիտելիքներով, պետք է աջակցի քննիչներին, որը կօգնի նաև նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը»,- նշել է Հայկ Գրիգորյանը։

ՀՀ ՔԿ նախագահը միաժամանակ հանձնարարել է վարչությանը ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, ապացույցները վերստին դարձնել հետազոտման առարկա՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարավորությունները։

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բավական զարգացել են տեխնիկական հնարավորությունները, և այդ ներուժը պետք է օգտագործել՝ կատարված սպանությունները բացահայտելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40