ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցության սառեցման` Փաշինյանի խոսքերի մասին

23.02.2024 18:45
747

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը չի ընդունում Հայաստանի մեղադրանքները ՀԱՊԿ-ի կողմից իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ:

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել 2021 և 2022 թվականների իրադարձությունների ժամանակ (նկատի ունի Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները,– խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

«Սպառիչ պարզաբանումներ ենք ակնկալում երկկողմ խողովակներով այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության մասին պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի «մասնակցության սառեցման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,-հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կտրականապես չի ընդունում ՀՀ իշխանությունների մեղադրանքը 2021-2022թթ.-ի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատի և Երևանի հանդեպ պարտավորությունների իբր չկատարման վերաբերյալ:

Հայտարարության հեղինակների խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանում դիտորդական առաքելություն ծավալելու մասին:

«Մեր և կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցառումներ, մտացածին պատրվակներով մերժվեց իշխանությունների կողմից»,-նշել են գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ փոխարենը Երևանը «ցուցադրաբար նախընտրեց ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել։

Այնուամենայնիվ, ՌԴ նախարարությունում հույս ունեն, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսությամբ, այլ ոչ թե հանրային տիրույթում դրանք բարձրացնելու ճանապարհով։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40