Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դեսպանատները Հայաստան չմեկնելու մասին նոր հայտարարություններ չեն արել. տարածվող լուրերը հին են

17.11.2022 10:53
917

Մամուլում արագորեն տարածվում են  Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դեսպանատների կողմից՝ իրենց քաղաքացիներին ուղղված հաղորդագրություններ, որով գերատեսչությունները խորհուրդ չեն տալիս մեկնել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։

Տարածվող հաղորդագրությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խուճապի ալիք են ստեղծել բնակչության շրջանում, քանի որ քաղաքացիներն ունեն նոր ռազմական բախումների վախ ու մտավախություն:

Նման հրապարակումների համար, ամենայն հավանականությամբ, հիմք է եղել ԱՄՆ դեսպանության էջում սեպտեմբերի 23-ին հրապարակված հայտարարության վերահրապարակումն ու թարմացումը՝ ուղղված ԱՄՆ-ի քաղաքացիներին:

«Travel.State.Gov կայքում ս․թ․ նոյեմբերի 15-ին թարմացվել է Հայաստան ուղևորվող անձանց տրվող խորհուրդների բաժինը։ Այստեղ արտացոլվել է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ դեսպանության կայքում ԱՄՆ քաղաքացիների համար հրապարակված զգուշացումը, որտեղ տեղեկություններ էին ներկայացված այն վայրերի մասին, ուր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից հետո արգելվում էր դեսպանության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ուղևորությունները՝ ոչ էական նպատակներով», -ասված է ԱՄՆ դեպսանության էջում։

Նշենք, որ սա արվել էր ադրբեջանական ռազմական հարձակումից օրեր անց, երբ կար դեռ լարվածություն ու վտանգ:

Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից այն վայրեր, որտեղ հավանական ռազմական գործողություններ կարող են տեղի ունենալ: ՌԴ դեսպանատան էջում նոր հայտարարություն չկա: Ստացվում է՝ խուճապի մատնվելու կարիք ևս չկա:

https://armtimes.com/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22