Ռուսաստանում միշտ կհիշեն Հայաստանի երկրաշարժը. Զախարովա

06.12.2023 17:50
735

Նրա խոսքով` Սպիտակի դասերից մեկը տարբեր դժբախտություններով փորձված ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է։

Ռուսաստանում միշտ կհիշեն Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը, այն ընկալելով որպես սեփական դժբախտություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ իր պատմության մեջ ամենամեծ աղետը` Սպիտակ քաղաքի սարսափելի երկրաշարժը։ Այն բազմաթիվ բնակավայրեր ոչնչացրեց, խլեց մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանք։ Տարբեր գնահատականներով` աղետի հետևանքով փլուզվեց 9 մլն քմ բնակելի տարածք։ Դա հանրապետության ողջ բնակֆոնդի մոտ 20%–ն էր։ Ավելի քան կես միլիոն մարդ անտուն մնաց։

«Սարսափելի դժբախտության պահին հայ ժողովրդին օգնության եկավ ամբողջ հսկայական երկիրը, արտերկրի բարեկամները, այդ թվում, իհարկե, հայկական սփյուռքը։ Աղետի հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորեց այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Մոսկվայից մոտ 100 բարձր որակավորում ունեցող բժիշկներ մեկնեցին առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով` բարձր պրոֆեսիոնալիզմ և հերոսություն ցուցադրեցին ավերակների մաքրման աշխատանքներում ներգրավված 20 հազար զինվորներն ու սպաները։ Մեծ դեր էր հատկացված կամավորներին։ Միութենական բոլոր հանրապետություններից մարդասիրական օգնություն էր հասնում, 45 հազար շինարար էր ժամանել։

«Ռուսաստանում միշտ կհիշեն այդ աղետը, ու ընկալում են հայ ժողովրդի այդ դժբախտությունը որպես սեփականը։ Պահպանում են հիշողությունը խորհրդային ողջ ժողովրդի ազնիվ, անձնազոհ պոռթկման մասին։ Գիտեմ, որ նման վերաբերմունք ունեն դրա նկատմամբ նաև Հայաստանում», – ասել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սպիտակի հարևանությամբ գտնվող Գյումրի քաղաքում վեր են խոյանում հայազգի ռուսաստանցի քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանի հրաշալի հուշարձանը` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» գրությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այս օրերին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղը ավանդական միջազգային համաժողովներ է անցկացնում ճարտարապետների, շինարարների, սեյսմիկ շինարարության ոլորտի մասնագետների, ուրբանիստների մասնակցությամբ։ Թեման է` «Սպիտակի երկրաշարժը. հայացք անցյալից` ապագա»։ Համաժողովի նպատակներից է քաղաքային միջավայրի ու Գյումրի քաղաքի կառուցապատման առավել խնդրահարույց կետերի բացահայտումը, դրանց լուծումների համար խորհուրդների ձևակերպումը` հաշվի առնելով պահպանվող սեյսմիկ ցուցանիշները։

«Սպիտակի դասերից մեկը տարբեր դժբախտություններով փորձված ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է, ինչպիսին էլ լինի քաղաքական իրավիճակը։ Մեր եղբայրական միասնությունը ցանկացած դժվարություն կհաղթահարի, որովհետև այն ժամանակի փորձություն է անցել», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40