Ռուզաննա Հարությունյանն առաջարկում է Թթի փառատոնը 2020 թ. կազմակերպել հին Կյորու հեքիաթային գյուղի մերձակայքի այգիներում

11.07.2019 17:59
2431

Ինչպես արդեն հաղորդել ենք, Գորիսի եւ Կապանի բիզնես-ծրագրերի 15 ներկայացուցիչ օրերս դրամաշնորհ են ստացել «ԵՄ-ն զբոսաշրջության համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզի համայնքների կայուն զարգացմանը, հնարավորություններ ստեղծել համայնքահեն զբասաշրջության համար:

Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. մարտ ամսին եւ իրականացվում է մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Գորիս եւ Կապան համայնքներն իրար կապող՝ Խնձորեսկից Խուստուփ ճանապարհի ուղղությամբ, ինչի համար անհրաժեշտ կլինեն 300 կմ քայլարշավային արահետի ուղենշում, քարտեզագրում եւ նշագրում, քայլուղուն հարակից գյուղական բնակավայրերի ավանդույթների եւ պատմությունների հավաքում:

Դրամաշնորհ ստացած 15 բիզնես-ծրագրերի ներկայացուցիչներից մեկը Ռուզաննա Հարությունյան անհատ ձեռներեցն է Հարթաշեն գյուղից (լուսանկարում): Նրան հանդիպեցինք իր ընտանիքին պատկանող այգիներում, որ գտնվում է Կյորու (Գորու) գյուղի արեւմտյան ձորալանջին: Դա հուլիսի 5-ին էր…

Այդ օրն ընտանեկան այգում հերթական անգամ թութ թափելու արարողություն էր. բարեկամ-հարազատներից հավաքվել էին 10-15 հոգի՝ օգնելու Շահնազար Սահակյանի ընտանիքին:

Ռուզաննան մեզ պատմեց այն աշխատանքների մասին, որ կիրականացվի ծրագրի նախապատրաստության ընթացքում, որի վերջնաժամկետը 2020-ի գարունն է: Մասնավորապես, Խնձորեսկից Գորիս ձգվող քայլարշավային երթուղու մի հատվածը կանցնի Կյորու, ապա եւ Հարթաշեն գյուղի տարածքով, ինչը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների նախապատրաստում, ինչով եւ զբաղված են հիմա: Կմաքրվի Կյորու գյուղի ճանապարհը, կպատրաստվեն գիշերակացի պայմաններ եւ այլն:

Արկածային տուրիզմի զարգացման համար, Ռուզաննա Հարությունյանի հավաստմամբ, կօգտագործվի նաեւ իրենց ընտանեկան այգին, որ հիմնել է իր սկեսրայրը՝ Շահնազար Սահակյանը, ում գյուղում նաեւ Սեւուկ են կոչում (այդպես է նրան անվանել Գուսան Աշոտը):

Իսկ Սեւուկի այգին իսկապես հեքիաթային է:

Կյորու գյուղի արեւմտյան ձորալանջի մոտ 1.5 հա ամայի հողատարածքը նա վերցրել է դեռեւս 1990-ականներին:

Իր լուսահոգի մոր՝ տիկին Լաուրայի եւ տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ ամայի այդ տարածքը բուրաստան է դարձրել: 

Նախ՝ 2.5 կմ հեռավորությունից, սեփական ուժերով, ջուր է հասցրել այդ տարածք, որից հետո…

Հիմա այնտեղ կարելի է հանդիպել մի քանի տասնյակ տեսակի պտղատու ծառերի:

- Ապրիլ ամսին տեղացած ձյունը շատ վնաս հասցրեց այգուն, - պատմում է Շահնազար Սահակյանը: Հատկապես խնձորենիների եւ տանձենիների վրա բերք չկա, բայց թութը, խաղողը, արքայախնձորը, թուզը, զկեռը, կիվին, նուռը, պնդուկը նորմալ  վիճակում են, բանջարեղենն էլ վատ վիճակում չէ՝ ձմերուկից մինչեւ պոմիդոր եւ վարունգ:

Այգու տարածքում Սեւուկը հիմնել է նաեւ լողավազան, ձկնաբուծարան, թռչնաբուծարան… 

Իսկ այգում կանգնեցված խաչը, որի օծումը տեղի կունենա առաջիկայում, Բարձրյալի հետ ժամանակ առ ժամանակ զրուցելու հնարավորություն կտա նրան:

Սեւուկը նաեւ ցավ է ապրում, որ մերձակա ձորերի երեք գյուղի՝ Ուրղունիշենի, Կյորուի եւ Մաղանջուղի բերրի այգիները չեն մշակվում, մարդիկ նույնիսկ չեն հավաքում իրենց պապենական այգիների բերքը:

- Ինքներդ տեսաք, որ ձորերում մասուրի եւ մոշի առատություն է, բայց ո՞վ է հավաքողը,- իր մտահոգությունն է արտահայտում Սեւուկը:

Նա մեզ հրավիրեց մասնակցելու թութ թափելու արարողությանը, եւ մենք հաճույքով մասնակցեցինք: 

1955 թ. ծնված, չորս երեխայի հայր Շահնազար Սահակյանի համար հողի հետ ճիշտ աշխատելն ու մեր հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է երկիրը հզորացնելու ամենահուսալի ճանապարհը… 

Իսկ Ռուզաննան հիացած է իր կեսրայրի ու կեսուրի տարիների արարումով, որի արդյունքն այդ այգին է, որին երիտասարդները պետք է ընդօրինակեն, ինքն էլ ձգտում է բազմապատկել կեսուրի եւ կեսրայրի արած-դրածը: 

Եվ չթաքցրեց իր մտադրությունը՝ «Այս այգին եւ այս տարածքը կոչելու ենք «Շահնազարի ամրոց». դա իմ սկեսրայր Շահնազար-Սեւուկը չէ, այլ գերդաստանի նախապապը, որ Շահնազար անունն է կրել»:

Ռուզաննան համոզված է, որ Կյորու գյուղի այգիները եւ մասնավորապես «Շահնազարի ամրոց» այգեստանը լավագույն եւ բարեհարմար վայրն են 2020-ին Թթի ավանդական փառատոնը հերթական անգամ կազմակերպելու համար. այդ նպատակով պատրաստվում է առաջարկություն ներկայացնել փառատոնի կազմակերպիչներին: Դա նաեւ նորություն ու թարմություն կհաղորդի ավանդական փառատոնին, ճանաչելի կդարձնի Գորիսի տարածաշրջանի այդ չքնաղ անկյունը եւս:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00