Սահմանադրությունը չի կարելի փոխել միայն սփյուռքահայերին երկրի կառավարմանը մասնակից դարձնելու համար

05.08.2018 20:00
1164

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել ու օգտագործել Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համար։

Նշենք, որ ներկայումս գործող Սահմանադրությունը սահմանափակումներ է նախատեսում նախարարների նշանակման հարցում։ Ներկայումս նախարար կարող է նշանակվել միայն այն քաղաքացին, որը վերջին հինգ տարիների ընթացքում միայն Հայաստանի քաղաքացի է ու մշտապես հանրապետությունում է բնակվել։

«Հիմա մենք պատրաստվում ենք փոխել Սահմանադրության այդ հոդվածը, որ կարողանանք օգտագործել մեր Սփյուռքի ներուժը։ Խոսքը, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի մասին է, որ կարողանանք հրավիրել նրանց նոր Հայաստանը կառուցելու գործին մասնակից լինելու»,- հայտնել է վարչապետը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով՝ երբ խոսքը գնում է նշանակովի պաշտոնների մասին, դրական է, երբ նախապատվություն է տրվում դրսի ներուժին։ «Բայց դա չի նշանակում, որ մասսայաբար պետք է բոլորին բերեն նախարար նշանակեն, սակայն կան ոլորտներ, որ անհրաժեշտություն կա պրոֆեսիոանալների։ Իսկ Հայաստանն ունի լուրջ Սփյուռք տարբեր երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած երկրներում, ովքեր կարող են իրենց փորձով մեծ օգուտ բերել երկրին։ Այդ առումով ես կողմնակից եմ այդ փոփոխությանը»,- ասաց Քոչարյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս փոփոխությունը կարող է նաև վտանգներ պարունակել, քանի որ, որքան էլ այդ պրոֆեսիոնալը մեր հայրենակիցը լինի, այդ մարդը լինելու է ինչ-որ մի այլ երկրի քաղաքացի։ «Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, թե այդ մարդը ով է լինելու և ի շահ որ երկրի է աշխատելու։ Այստեղ ինչպես ասում են՝ ԱԱԾ-ի ջանը սաղ։ ԱԱԾ-ն այս հարցում մեծ գործ պետք է անի»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մեր դիտարկմանը՝ այս փոփոխությունը արդյոք նշանակում է, որ նոր կառավարությունում հասկանում են կադրերի սղության խնդիրը և շահագրգռված են դրսի ներուժը օգտագործելու հարցով, Քոչարյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ ներկայումս կադրային սղութուն կա։ Ես շատ կողմնակից եմ ներկայիս կադրային քաղաքականությանը։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որ չլինի պոլիտբյուրո, այլ լինեն երիտասարդ կադրեր։ Իսկ երբ նշանակվում են երիտասարդ կադրեր, ասում են՝ մանկապարտեզ է։ Այդպես չի։ Կադրերի նշանակման սխեման այս է՝ նշանակում ես, եթե իրեն արդարացնում է, մնում է, եթե ոչ՝ ազատվում է։ Սա է ամբողջ աշխարհում կադրային խնդրի լուծման ձևը։ Ոչ թե թողնես, որ մինչև 70 տարեկան մարդիկ մնան, Գալուստ Սահակյանի նման մառազմատիկ դառնան ու ընկնեն էս ազգի ջանին»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքերով էլ՝ Սահմանադրությունը չի կարելի փոփոխել միայն դրա համար։ Սահմանադրության փոփոխությանը պետք է մոտենալ ոչ թե այն տեսանկյունից, որ սփյուռքահայերը կարողանան մասնակցել երկրի կառավարմանը, այլ Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է պատկերացում կազմել, թե ՀՀ-ն ինչպիսի պետություն պետք է լինի, 5-10 տարվա կտրվածքով զարգացման տեսլական պետք է լինի։

«Սահմանադրությունը պետք է փոխել այդ տեսլականից ելնելով։ Սահմանադրությունը փոխում են ոչ թե նրա համար, որ սփյուռքահայերը կարողանան ակտիվ մասնակցել ՀՀ ներքաղաքական կառավարմանը, այլ փոխում են, որ կառավարումը համապատասխանեցվի տեսլականին։ Հակառակ դեպքում, Սահմանադրության փոփոխությունը դառնում է ինքնանպատակ, կոնկրետ մեկ հարց լուծելու միջոց»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, Հայաստանում այսօր կադրային սով կա, որն այլևս թաքցնել հնարավոր չէ։ «Կադրային սով կա բոլոր բնագավառներում, և այդ խնդիրը պետք է լուծվի։ Իսկ եթե ունես երկրի զարգացման տեսլականը, ապա այդ դեպքում դու կարող ես անգամ առանց Սահմանադրության փոփոխության սփյուռքահայերին ընդգրկես երկրի կառավարմանը։ Իհարկե, Սահմանադրության փոփոխությունը ավելի կընդլայնի նրանց լիազորությունները, բայց զուտ դրա համար չի կարելի։ Սահմանադրությունը փոփոխելիս պետք է բարձրացնել նաև իշխանության տարանջատման, ՏԻՄ մարմինների, լիազորությունների բալանսավորման հարցերը։ Կոմպլեքս մոտեցում պետք է ցուցաբերվի»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։

1in.am

 

 

 

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30