Սերգեյ Խաչատրյան. «Հաճելի զգացողություններով եմ հեռանում Կապանից» (հարցազրույց ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ)

17.05.2024 16:03
1159

– Հարգելի պարոն Խաչատրյան, ինչպես տեղեկանում ենք Ձեր ֆեյսբուքյան էջից, համերգային հագեցած գրաֆիկ ունեք, տարվա ընթացքում մեկ-երկու անգամ եք լինում Հայաստանում: Հաճելի է, որ այս անգամվա Ձեր համերգային շրջագայությունը ներառում է Սյունիքը: Երեկ հանդես եկաք Մեղրիում, այսօր էլ կապանցի երաժշտասերը վայելեց Ձեր կատարումների արվեստը:

– Եթե ցանկությունը մեծ է, ուրեմն ամեն ինչ ստացվում է: Դեռևս անցած տարվա սեպտեմբերին պիտի լիներ այս համերգը, բայց Ադրբեջանի հերթական հարձակումի պատճառով չեղարկվեց: Ինչևէ, ուրախ եմ, որ այստեղ եմ, առաջին անգամ եմ Կապանում: Երեկ նույն ծրագրով հանդես եկանք Մեղրիում, վաղը կլինենք Գորիսում: Իհարկե, բոլորը խոսում են Սյունիքի՝ որպես Հայաստանի համար ողնաշար լինելու մասին, բայց ասեմ ավելին, այն մի այլ Հայաստան է: Այստեղ բնակվող մարդիկ ուրիշ հոգեբանություն ունեն և այլ կերպ են մտածում: Իմ ամենասիրած վանքերից մեկը Տաթևն է, երբ գալիս եմ Հայաստան, ձգտում եմ լինել Տաթևում: Ուրախ եմ կրկնակի, որ հաջողվեց լինել այստեղ, ներկայացնել իմ արվեստը սյունեցի ունկնդրին: Հուսով եմ՝ սա մի անգամվա բնույթ չի կրի, այլ շարունակական կլինի: Հայ երաժիշտներս մարզերում հանդես գալու, բարձր արվեստ տարածելու առաքելությունը պիտի վերցնենք մեզ վրա: Ցավոք, այդ մտահղացումն ուշ արթնացավ իմ մեջ, բայց հույս ունեմ, որ մյուս անգամ, երբ գամ Հայաստան, կձգտեմ, որ այցս չսահմանափակվի միայն Երևանով:

– Տեղեկացանք նաև, որ Դուք նվագում եք ջութակագործ մեծ վարպետների պատրաստած գործիքներով, օրինակ Ստրադիվարիուսի: Ի՞նչ գործիքով հնչեցրիք այսօրվա խաչատրյանական ստեղծագործությունների կատարումները:

– Այս անգամ եկել եմ իտալացի վարպետի՝ 1709թ. պատրաստած ջութակով, որը Կրեմոնայի ջութակագործների  վերջին աշխատանքներից է:

– Անցած տարի՝ ամռանը Կապանում անցկացվեց միջազգային երաժշտական փառատոն՝ դարձյալ արտասահմանում ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ: Նախատեսվում է այս ամռանը ևս անցկացնել: Հնարավո՞ր է Ձեր մասնակցությունը: Նման բան անցե՞լ է Ձեր մտքով:

– Այս տարի դժվար թե նորից կարողանամ հայրենիք գալ, բայց մյուս տարի, ինչու՝ ոչ: Կարևորն այստեղ նվագելն է, ինչպես արդեն նշեցի, երաժշտական կյանքը մեր մարզերում ակտիվացնելը: Եվ շատ լավ է, որ նման փառատոներ կան, ու երաժիշտներ կան, որ մտածում են երաժշտական կյանքն աշխուժացնելու մասին:  Ես էլ իմ կողմից կփորձեմ անել   հնարավորը:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ջութակահարների դպրոցը, այսպես ասած «շկոլան»:

– Ժամանակին ունեցել ենք ջութակահարների շատ հզոր դպրոց, որ ռուսական դպրոցի հետ համաքայլ է եղել: Ցավոք սրտի, այսօր մի բաց կա, որ պիտի լրացվի, այսօր դեռևս կան նշանավոր դասավանդողներ, խորհրդային դպրոցի ներկայացուցիչներ են, բայց այդ սերունդը, երբ չկարողանա դասավանդել, կառաջանա նշածս բացը, որը լրացնելու խնդիր կառաջանա: Իմ համախոհներով խոսել ենք այդ մասին, բայց երբ մենակատարի  ակտիվ կյանքով ես ապրում, դժվար է այն իրականացնել, ինչպես ես կուզենայի: Որովհետև այն ամենը, ինչ ստացել եմ իմ դասատուից՝ Ժոզեֆ Րիսինից, ով ինձ 1996 թվականից դասավանդում էր Գերմանիայի Կարլսռուե քաղաքի երաժշտական բարձրագույն դպրոցում, թե ինչպես տիրապետել այդ գործիքին, ժամանակ է անհրաժեշտ փոխանցել ուրիշներին, ինչը չի բավականացնում:

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք զգում Հայաստանում համերգով հանդես գալիս:

– Ասեմ, որ ամեն ինչից զատ դա ունի ռազմաքաղաքական նշանակություն: Այն համոզմունքն ունեմ, որ առանց մշակույթի երկար չենք կարող գոյատևել, որովհետև, ցավոք սրտի, արենայում կան տարբեր քաղաքական գործիչների տեսլականներ, ովքեր ընդհանրապես մշակույթը չեն կարևորում և կարծում են, որ ամեն ինչը կարելի է մոռանալ, և ամենը սկսել սպիտակ թղթից: Կարծում եմ՝ այն մշակույթը, որ ժառանգել ենք դարերից, պիտի շարունակել: Եթե այդ ժառանգությանը որևէ բան չավելացնենք, որպես ազգ ապագա չենք կարող ունենալ: Շատ կարևոր է, որ այդ մշակութային կյանքը նաև մարզերում ակտիվացվի, որքանով որ հնարավոր է:

– Դո՞ւր եկավ Ձեզ կապանցի հանդիսատեսը:

– Ինձ համար գրավիչն այն էր, որ շատ կլանված լսում էին: Կարծում եմ՝ հետաքրքրություն կա դասական երաժշտության հանդեպ: Մտածում էինք՝ դահլիճը լեցուն կլինի՞, թե՞ ոչ: Բայց հաճելի էր տեսնել դահլիճը լեփ-լեցուն և դասական երաժշտությունը գնահատող հանդիսական: Գիտեմ, որ Կապանը երաժշտական ավանդույթներ ունեցող քաղաք է, այստեղ երաժշտական կրթությունը հարգի էր, ծանոթ եմ կապանցի երաժիշտների հետ: Հաճելի զգացողություններով եմ հեռանում Կապանից:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08