Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

22.01.2019 17:18
1241

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: Ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո):

556Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Կինոյի նախկին շենքը, որը մինչև այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի ու աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլև հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից և Չինաստանից, կլինեն նաև տեղական արտադրության սարքավորումներ: Ակնկալվում է, որ սարքավորումները կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին:

Ծրագիրը կօգնի տեղական 14 ՓՄՁ-ներին զարգացնել իրենց կարողությունները և մարզում կստեղծվի 60 մշտական աշխատանք: Ծրագրի շնորհիվ զբաղվածության կենտրոններում գրանցված 150 աշխատանք փնտրողներ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: ՓՄՁ-ները և բուրդ վերամշակող գործարանը կմիավորվեն՝ ստեղծելով տարածաշրջանային ասոցիացիա, որը կխթանի արդյունավետ գործարար հարաբերություններն ու ապրանքների վաճառքը: Այսպիսով, Շիրակի մարզը կդառնա որակյալ թելի և բրդի արտադրության կենտրոն:

1Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը ընդգծեց ծրագրի կարևորությունը. «Կանանց աշխատանքով ապահովելը շատ կարևոր է: Այստեղ կաշխատեն ոչ միայն Ամասիա բնակավայրի կանայք, այլև հնարավորություն կստեղծվի լուծել մեր համայքնի 9 բնակավայրերում ապրող կանանց աշխատանքի հարցը: Գործարանը համայնքի բնակիչների համար մեծ ձեռքբերում է, մինչև հիմա բուրդն ամբողջությամբ թափվում էր, չէր օգտագործվում ու կարծես ավելորդություն լիներ»:

3«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախագահի Ռուզաննա Տորոզյանը ներկայացրեց իրենց աջացությունը. «Մեր կենտրոնն ունի «Բրդից կարպետ» արտադրամաս Սյունիքի մարզի ամենամեծ գյուղում՝ Շինուհայրում, որը աղքատության և միգրացիայի ամենաբարձր ցուցանիշն ունի: Մենք շատ ուրախ ենք, որ մեր լավագույն փորձը կիսում ենք, և Ամասիայում պատասխանատու կլինենք գործարանի մասնագիտական վերապատրաստումների և ամբողջ գործընթացի համար: 30 կանանցից ոմանք, որոնք սովորում են այստեղ, կաշխատեն թել մանելու արտադրամսում, մի մասը կաշխատի բրդի թեստավորման, լվացման արտադրամասում, ինչպես նաև կլինեն կանայք, ովքեր կաշխատեն թելերի ներկման արտադրամասում: Արտադրամասը մեծ է լինելու, կստեղծվի 20-ից ավելի աշխատատեղ: Իսկ մնացած կանայք, որոնք իսկապես հետաքրքրված են և կուզեն աշխատել, հնարավորություն կստեղծենք տնային պայմանններում աշխատելու, որովհետև մեր կազմակերպությունը այսօր թելերի շուկաներ ունի: Նրանք կարող են միանալ մեր շուկաներին, տնային պայմաններում թել արտադրել և եկամուտ ստեղծել»:

eunewsletter.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24