Շիրազի «Հայոց դանթեականի» ոդիսականը

27.04.2021 10:36
5420

Ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի տարեդարձն է, ավելի ստույգ՝ 106 տարի է անցել նրա ծննդյան օրվանից։ Համայն հայության սիրված բանաստեղծի կյանքն ու գրական ուղին քիչ է ասել դժվարին են եղել, փշերով ու տատասկներով լի, կենդանության օրոք հալածվել է ու չարչարանքների արժանացել։

Երկար տարիներ չէին տպագրվում նրա որոշ ստեղծագործությունները՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, եթե տպագրվում էլ էին՝ կոշտ խմբագրումներով, կրճատումներով։ Նրա անտիպ գործերը շրջում էին նեղ շրջանակներում։ Միանգամից այլ ճակատագիր ունեցավ «Հայոց դանթեականը» պոեմը։ Նախքան տպագրվելը տարածվել է ժողովրդի մեջ՝ հատվածաբար, որոնք արտասանվել են գրական երեկոներին՝ ռադիոյով, ձայնագրությունների տեսքով։

Ասենք նաեւ, որ պոեմի ստեղծման պատմությունը Շիրազի գրական գործունեության ամբողջ ժամանակաշրջանն է, սկսել է գրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին եւ ավարտին հասցրել մահվանից (1984 թ.) առաջ՝ մոտ չորս տասնամյակ։ Պոեմը հայ ժողովրդի պատմության գեղարվեստական շարադրանքն է՝ կենտրոնում հայոց ցեղասպանությունը, մեր ժողովրդի ապրած Գողգոթան։

«Հայոց դանթեականը» պատրաստ էր տպագրության 1984-ին, բայց այդպես էլ լույս չտեսավ․․․ Խորհրդային ժամանակներ էին․․․ Մնում էր սպասել բարեպատեհ առիթի, ինչը եղավ 1990 թ․, երբ խորհրդային կայսրությունը փլուզման եզրին էր։ Հայոց ցեղասպանության եւ բանաստեղծի 75-ամյակների առթիվ վերջապես ընթերցողին հասավ «Հայոց դանթեականը» (Հայ կոտորածների հավերժասուգին ) պոեմը՝ 200 հազար օրինակ տպաքանակով եւ մի օրվա մեջ սպառվեց․․․

Դանթեականությունը, որպես երեւույթ, արտացոլում է գտել հայ գրականության երկու մեծերի՝ Չարենցի «Դանթեական առասպել» եւ Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմներում։ Ավելի վաղ Սիամանթոն «Դյուցազնորեն» բանաստեղծական շարքում հայոց ճակատագիրը համեմատել էր դանթեական ճանապարհի հետ...

Գրականագետ, բանասիրական գիտությունների  դոկտոր Դավիթ Գասպարյանից կարծիք հարցրի «Հայոց դանթեականի» մասին․ «Այդպիսի համապարփակ, ընդգրկուն պոեմ չունենք։ Այս պոեմը մեր պատմության դանթեական ճանապարհի վկայությունն է՝ շատ բարձր գեղարվեստով արտացոլված, բացառիկ պատկերավոր մտածողությամբ,  այդպիսի բան չի կրկնվի, եւ այլեւս ոչ ոք այդ ուժը,  կարողությունն ու նվիրումը չի ունենա հայոց պատմությանն անդրադառնալու։ Դա էլ մի բացառիկ երեւույթ էր, հայրենասիրական ոգու արտահայտություն, որին ընդունակ էր Շիրազի աստվածատուր քանքարը»։

Ցավոք, Շիրազի մահվանից հետո էլ, ահա երեք տասնամյակ, հայ ժողովրդին բաժին հասած պատուհասները չեն վերջանում...

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34