Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի ուղերձը

28.01.2023 10:34
902

Հայոց բանակի ուժեղ և անկոտրում զինվորներ, հարգարժան գեներալներ, սպաներ, սիրելի´ նվիրյալներ, հարգելի’ հայրենակիցներ.

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ: Մեր տոկուն բանակը հայոց անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է, հայկական աշխարհի խաղաղությանը սպառնացող մարտահրավերների պատասխանատուն և երաշխավորը։

Ուզում եմ վստահեցնել, որ համայնքային իշխանությունն անում է հնարավոր ամեն բան՝ սահմանային անվտանգությանն առնչվող լայնածավալ աշխատանքներին օժանդակելու և աջակցելու համար։

Այսօր շնորհակալությությունս եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու լուման են ունեցել մեր բանակաշինության անմնացորդ, ազգանվեր և հայրենանվեր գործում։

Վստահեցնում եմ, որ սերունդները կշարունակեն անմնացորդ գործունեությունը և Հայոց բանակի անսասան և խոստումնալից ապագան իրականություն կդառնա:

Հավերժ փա´ռք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն ազգի, հանուն վաղվա լույսի, հանուն բաղձալի ապագայի։

Փա´ռք բոլոր նրանց, ովքեր հենց այս ապահովում են մեր սահմանների անվտանգությունն ու վտանգում իրենց կյանքը հանուն մեր երեխաների խաղաղ օրերի:

Շնորհավոր օրդ, Հայոց բանակ,

Շնորհավոր օրդ, մեր ապագա հաղթանակների լուսավոր խորհրդանիշ։

Սիսիանի համայնքապետարան

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36

Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

24.11.2026 10:26

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41