Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները

27.04.2017 15:23
2367

Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց Հենզել Առաքելյանի «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները» պատկերազարդ գիրքը: Տակավին 1986-ին նրա հեղինակությամբ լույս էր ընծայվել «Սիսիան. տեղեկատու ուղեցույց»-ը գունավոր տպագրությամբ, ավելի ուշ հրատարակվել էին «Սիսիան. պատմաաշխարհագրական ակնարկ» (Երեւան, 1996) եւ «Սիսիանի համառոտ հանրագիտարան» (Երեւան, 2002) գրքերը, որոնց հայրենագիտական-ճանաչողական արժեքը դժվար է գերագնահատել: Ինչո՞վ էր պայմանավորված այս գրքի լույս ընծայումը, եթե հրապարակի վրա էին արդեն վերոնշյալները: Հենզել Առաքելյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ նպատակը Սիսիանի պատմամշակութային արժեքները մի տանիքի տակ հավաքելն էր. « Դեռեւս «Որոտան» թերթում աշխատելիս, սկսել էի նյութեր ժողովել, դրանց մի մասը տպագրվել է, այդ ամենը տարբեր գրքերում կային մանր, ցրված: Այս գրքում ամբողջական ներկայացված են ե՛ւ պատմամշակութային արժեքները, ե՛ւ բնական հուշարձանները, ե՛ւ բնության շնորհները, կարծում եմ՝ գիրքը Սիսիան այցելած զբոսաշրջիկներին կծառայի որպես տեղեկատու-ուղեցույց»:

Առանձին վերնագրերի տակ տրված են Սիսական աշխարհի բնակավայրերի պատմությունն ու անվան ծագումնաբանությունը, դրանց հին ու նոր անվանումները, հանգամանորեն շարադրված է Սիսիանի մելիքության պատմությունը: Գրքի նախաբանում նշվում է, որ դեռեւս 1989-1990 թվականներին տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հուշարձանները հավաքվել եւ անձնագրավորվել են, ըստ որի առավել արժեքավոր հուշարձանների թիվը հասնում է 282-ի: Անդրադառնալով վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում պատմական հուշարձանների նորոգման աշխատանքներին՝ հեղինակը նաեւ նկատում է, որ պատմական հուշարձանների պահպանության եւ նորոգման աշխատանքներին քիչ ուշադրություն է դարձվում: Ընդհանուր առմամբ՝ այսօր Սիսիանի տարածքում ավերված կամ վթարային վիճակում է 62 պատմական հուշարձան:

Նշելով, որ Սիսիանի պատմության, նրա աշխարհագրության, պատմամշակութային արժեքների ուսումնասիրության համար կան բավականին սկզբնաղբյուրներ, Հ.Առաքելյանը հարկ է համարել առանձնացնել առավել արժեքավոր սկզբնաղբյուրները՝ Ստեփանոս Օրբելյան, Ղեւոնդ Ալիշան, Երվանդ Լալայան, Նիկողայոս Ադոնց, Ադո (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան): «Սիսիանի հնագիտական հետազոտությունների երախտավորը» վերնագրի տակ պատմում է պատմաբան, բանասեր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Մորուս (Մարգար) Ստեփանի Հասրաթյանի մասին, տեղ է հատկացված Լոր գյուղում կատարած նրա հնագիտական հետազոտությունների արդյունքներին: Հեղինակը հարկ է համարել ներկայացնել արվեստի արդի ճանաչված գործիչներին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյան, ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Խաչատրյան, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյան, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակակիր Փարավոն Միրզոյան, ՀՀ պետական մրցանակակիր, քանդակագործ Գետիկ Բաղդասարյան:

Առանձին վերնագրերի տակ անդրադարձ կա ժայռապատկերներին, Սիսիանի աստղադիտարանին (Զորաքարեր), Ույծի մեգալիթյան բնակատեղիին, Աղիտուի մահարձանին, Սիսիանի տարածաշրջանում հանդիպող վիմագրություններին, Անգեղակոթում գտնվող Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Սյունու գերեզմաններին, Բնունիսի մահարձանին, տարածաշրջանների եկեղեցիներին ու վանքերին, կամուրջներին, Մեծ հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Սյունյաց թեմին, ՀՀ ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղին եւ Սիսիանի պատմության թանգարանին, քարադարանին:

Վերջում տրված է Սիսիանի պատմական հուշարձանների ցանկը՝ ըստ բնակավայրերի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26