Սիսիանում Հացի տոնը նշվեց 12-րդ անգամ

10.10.2016 17:38
2264

Զուռնա-դհոլի հնչյունների ուղեկցությամբ թոնրի շուրթից պոկվում է առաջին անուշաբույր լավաշը, եւ լսվում են 86-ամյա Սեդա տատի օրհնանքի խոսքերը:

«Հացաթխման ավանդույթը ժամանակին գյուղական ծանր առօրյայի ամենահամեղ հատվածն էր, - հիշում է Բռնակոթ համայնքի բնակիչ Սեդա Մկրտչյանը: - Լավաշի բույրին միախառնվում էին ավանդական ուտեստների համուհոտը, թոնրի շուրջ ծավալվող քաղցր ու տաք զրույցները: Առաջին յոթ լավաշը, որ լրանում էր, մի աղջկա, մի հարսի ձեռ էինք տալիս, որ յոթ տան բաժին հանի, մատաղի պես բաժանում էինք»:

Առաջին լավաշներն անցորդներին բաժանելու ավանդույթը չի խախտվում նաեւ այս անգամ: Արդեն 12-րդ տարին է՝ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի կողմից կազմակերպվող «Հացի տոնը» նպատակ ունի կենսունակ պահել հացաստեղծման ավանդույթները, դրանք դարձնել նաեւ մատաղ սերնդի սեփականությունը:

Տոնական տրամադրությունը շարունակվում է հաջորդ օրը թանգարանում: Օրհնվում են հացը, աղը, ջուրը: Աղոթքն առ Աստված շնորհակալություն է տարվա բերքի ու հացի համար: «Սյունիքում հաց ասելով՝ նկատի ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող լավաշը:
Լավաշ թխելու ավանդույթներն այստեղ նույնքան հին են, որքան արորը: Այսինքն՝ Սյունիքը կանգնած է լավաշի՝ հայոց հացի լուսաբանման, մերը համարելու արմատներում: Մենք կանգնած չենք ապացույցներ որոնելու շեմին. մենք դրանք ունենք. մենք ունենք 9 հազար տարեկան  ժայռապատկեր՝ արորով հերկ, պորտաքարը՝ որպես  պաշտամունքային քար, հացի պաշտամունքի հետ կապված ունենք ժողովրդական ավանդության մեջ տարածված  հազար ու մի պատկերացումներ», - նշում է թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպվող տոնն այս անգամ իր «Ժառանգությունը եւ համայնքները» խորագրով հորդորում է համայնքներին աչքի լույսի պես պահել մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը: Հայոց անկախության 25-ամյա հոբելյանի ֆոնին ավելի է ընդգծվում օրվա ասելիքը. հայրենիքը հզոր է իր անցյալով, իր ավանդույթներով, ինչո՞ւ չէ, նաեւ հացի պաշարով:

«Հացը նույնչափ սուրբ է,  որքան հայրենիքը, - ասում է  Արցախյան պատերազմի ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանը: -  Յուրաքանչյուր հայ պետք է իր հացը վաստակի իր հայրենիքում. շատ եմ ուզում, որ իշխանավորներն աշխատեն այս ուղղությամբ: Սա շատ գեղեցիկ տոն է, այնքան լավ են կազմակերպում, որ միշտ սպասում եմ»:

«Մենք՝ սիսիանցիներս, հացով ժողովուրդ ենք, ցորենի ռեկորդային բերք ենք հավաքել, հացի շտեմարաններ ենք ունեցել, հացը մեր ամեն ինչն է, մեր կենցաղն է, մեր ապրելակերպը, մեր սրբությունը», - հավելում է Սիսիանի բնակիչ Ֆլորա Մարտիրոսյանը:

Հացաբույր ուտեստների ավանդական հյուրասիրությամբ, ուրախ երգ-երաժշտությամբ, հացը փառաբանող կենացներով ու մաղթանքներով եզրափակվեց հերթական Հացի տոնը:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40