Սնանկության դատարանների միջոցով սնանկության ոլորտի գործերը կքննվեն ավելի արդյունավետ և արագ

28.08.2018 11:45
1257

Հայաստանում նոր ստեղծված Սնանկության դատարանները  հնարավորություն կտան ավելի արդյունավետ և ավելի կարճ ժամանակում քննել սնանկության հարցերով գործերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց սնանկության հարցերով փորձագետ, փաստաբան Աննա Մարգարյանը:

 Փաստաբանը  շատ կարևոր քայլ է համարում Սնանկության դատարանների ստեղծումը, քանզի  գործերը քննվելու են տվյալ ոլորտում մասնագիտացված մարդկանց կողմից, ինչի արդյունքում ժամանակն արդյունավետ է ծախսվելու, ինչպես նաև ձևավորվելու է միասնական քաղաքականություն:

«Տվյալ ոլորտում ունենք բազմում գործեր տարբեր դատավորների մոտ, և ամեն դատավոր ինքը իր ներքին համոզմամբ ու մոտեցմամբ տարբեր կերպ է մեկնաբանում օրենքը կամ տվյալ  իրավիճակը, որն առաջացնում է կազուսներ իրավական դաշտում: Եթե լինի միասնական Սնանկության դատարան, դատավորները կունենան միասնական մոտեցում բոլոր հարցերի շուրջ: Սնանկության դատարանների դեպքում չի լինելու տարակարծություն, օրենքի տարբեր մեկնաբանություններ և տարընթերցումներ, որովհետև պրակտիկան մի ուղղությամբ կընթանա»,- ասաց Մարգարյանը և հավելեց, որ դա նաև կհեշտացնի փաստաբանների աշխատանքը, քանի որ խնդիր չեն ունենա մեկնաբանության առումով:

Անդրադառնալով Սնանկության դատարանների դատավորների ընտրության հարցին` Մարգարյանը նշեց, որ այդ բնագավառում բավականին փորձ ունեցող և իրազեկ դատավորներ են ընտրվել, ովքեր կարող են շատ հանգիստ օրենքը մեկնաբանել ինչպես-որ տվյալ իրավիճակին է անհրաժեշտ:

Փաստաբանը բավականին առաջադիմական քայլ է համարում, որ սնանկության գործերով դատական նիստ չի հրավիրվի և որոշում կկայացվի փաստաթղթերի հիման վրա:

«Մենք ներկայացնում ենք սնանկության վարույթի հետ կապված ինչ-որ բողոքներ` դատարանը նիստ չի հրավիրում: Դատարանը մեր ներկայացրած փաստաթղթերի հիման վրա քննարկում է հարցը և որոշում կայացնում: Այն դեպքում, երբ հարցեր կամ իրավիճակ է առաջանում, որ անհրաժեշտ են լրացուցիչ ինչ-որ հարցերի պարզաբանում` դատարանը կարող է հրավիրել նիստ, իսկ եթե ոչ, առանց նիստ հրավիրելու որոշումը կայացնելու է և ուղարկելու: Պրակտիկայում սնանկության վարույթի գործընթացում նիստեր հրավիրելը ժամանակատար է, քանի որ կողմերին ծանուցելու խնդիր է առաջանում»,- նշեց Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի ` Սնանկության դատարանները Հայաստանին անհրաժեշտ էին, որովհետև վարույթները կարող էին ձգվել 5-7 տարի:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40