Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչ մեկ հարթակում. կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

29.08.2024 10:52
660

Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. այս կարևոր հարցերի շուրջ 2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հայրենիքում կհամախմբվեն սփյուռքի և Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն՝ ընդգծելով, որ  Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է, որի շուրջ կհամախմբվեն Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները։

Անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակ է:

Այս տարի գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի՝ 800-ը՝ սփյուռքից, 200-ը՝ Հայաստանից:  

«Գագաթնաժողովի օրակարգը ձևավորելիս մենք կազմավորել էինք մի քանի խորհրդատվական խմբեր, նրանց հետ համատեղ մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում ձևավորվեց այսօրվա մեր գագաթնաժողովի ամբողջ տրամաբանությունն ու օրակարգը:

Գագաթնաժողովը տևելու է 3 օր։ Առաջին օրը նվիրված է անվտանգային խնդիրներին, երկրորդ օրը՝ կայուն զարգացմանը և դրա մեջ սփյուռքի ներգրավմանը, իսկ երրորդ օրն արդեն հայրենադարձության և սփյուռքի դիմակայության շուրջ են լինելու հանդիպումները: Ունենալու ենք ավելի քան 180 բանախոս՝ 20 երկրից»,-ասաց Սինանյանը:

Հյուրերի ցանկում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Լեհաստանի և այլ պետությունների գործընկեր գերատեսչություններից ներկայացված պատվիրակություններ։ Բանախոսների մեջ ընդգրկված են տարբեր բնագավառներում ներգրավված մարդիկ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգային և տեղական պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ակադեմիական շրջանակներից բանախոսներ և համայնքներում ճանաչված, սիրված, հեղինակություն ունեցող մարդիկ։

«Իրականում առաջին գագաթնաժողովն առաջին քայլն էր, որի  արդյունքում ձևավորվեցին նոր հարաբերություններ, նոր մոտեցումներ, իսկ մեր գործունեության մեջ առաջ եկան ճշգրտումներ, քանի որ մենք լսեցինք բազմաթիվ կարծիքներ, տեսակետներ և բարձրացված խնդիրներ, որոնցից եզրակացություններ արեցինք: 

Ներհամայնքային մակարդակի վրա ձևավորվեցին նոր խմբեր և նոր համագործակցություններ։ Առաջին գագաթնաժողովի ժամանակ մենք ներկայացրինք սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի կոնցեպտը, իսկ այսօր արդեն ունենք մոտ երկու տասնյակ հանձնակատար՝ Եվրոպայի տարբեր երկրներում, այդ ցանկն աճում է:

Մենք  դրեցինք հաջորդ երկու տարվա մեր աշխատանքի հիմքը, և այն, ինչ արել ենք վերջին երկու տարվա ընթացքում, համահունչ է եղել առաջին գագաթնաժողովի ամբողջ տրամաբանությանն և եզրակացություններին»,-նշեց Սինանյանը։ 

Ըստ նրա՝ գագաթնաժողովները պետք է լինեն շարունակական, քանի որ նման հարթակները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որտեղ են խնդիրները, որտեղ կա բարելավման կարիք, ի՞նչն է լավ աշխատում, ընկալվում և ինչպե՞ս կարելի է իրավիճակը բարելավել:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ իրենց համար գերխնդիր է այս համաժողովների միջոցով ներկայացնել գրասենյակի աշխատանքները, ծրագրերը և ավելի շատ մարդկանց ներգրավվածությունն ապահովել այդ ծրագրերում: 

«Նույնն ակնկալում են մեր հայրենակիցները, նրանք գալիս են այստեղ և ցանկանում են ներկայացնել իրենց ծրագրերն ու կազմակերպությունները՝ նոր գործընկերներ ներգրավելու համար: Եվ պատահական չէ, որ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպում ենք տարբեր բովանդակության և ձևաչափի էքսպոներ, որոնք հնարավորություն կտան և՛ տեղական, և՛ սփյուռքից եկած շատ կազմակերպությունների ներկայացնել իրենց գործունեությունն ու հնարավորությունները»,-ասաց գլխավոր հանձնակատարը: 

Խոսելով այս տարվա գագաթնաժողովում իրականացրած փոփոխություններից, Սինանյանը նշեց, որ ամենամեծ փոփոխությունը, որ իրականացրել են, ձևաչափի փոփոխությունն է: Ըստ նրա՝ առաջին համաժողովին առավել շատ եղել են պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոչ բոլոր մասնակիցներն են հնարավորություն ունեցել ներգրավվելու և խոսելու իրենց հուզող հարցերի շուրջ։ Այդ պատճառով այս տարի սահմանափակել են պանելային քննարկումների թիվը և ամբողջ գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունենալու ավելի փոքր աշխատանքային խմբերի հանդիպումներ, որոնց ընթացքում գրեթե բոլորին հնարավորություն կտրվի խոսել և արտահայտվել այն թեմաներով, որն իրենց հետաքրքրում է: 

Անդրադառնալով վերջին շրջանում աշխարհում տիրող իրավիճակից տուժած սփյուռքի համայնքներին աջակցելու ճանապարհներ գտնելու հարցին, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց՝ գագաթնաժողովի ընթացքում խոսելու են Ուկրաինայի, Սիրիայի, Լիբանանի և ընդհանրապես բոլոր համայնքներում տիրող իրավիճակից և առկա խնդիրներից։ 

Խոսելով սփյուռքում առկա տարբեր կուսակցությունների հետ համագործակցություններից՝ Սինանյանը նշեց, որ երկու ավանդական կուսակցության հետ երբևէ խնդիր չեն ունեցել, նրանք մշտապես մասնակցել ու մասնակցում են գրասենյակի իրականացրած բոլոր ծրագրերին, այդ թվում նաև գագաթնաժողովին։ 

«Կան կուսակցություններ, որոնցից որևէ արձագանք չենք ստացել մեր ուղարկած հրավերից հետո, բայց ուրախ եմ, որ և՛ կուսակցական, և՛ կուսակցությանը մերձ մարդիկ ներկա են լինելու և մասնակցելու են անհատական մակարդակով։ Մեր դռները և սրտերը նրանց առաջ միշտ բաց են»,-եզրափակեց Զարեհ Սինանյանը։

armenpress.am

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19