Սփյուռքի նախարարությունը հայկական կրթօջախներ է ուղարկել 54 226 կտոր գրականություն

23.11.2018 12:33
1165

Ընթացիկ տարվա մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը Սփյուռքի նախարարությունն իրականացրել է 3 ծրագիր: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:  

Նա ասաց, որ բացառելով կոռուպցիոն ռիսկերի մասին հիմնավոր կասկածները՝ 2018 թվականին «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համատեղվել են նոր ձևաչափի մեջ, ենթարկվել բովանդակային և ծրագրային փոփոխությունների: «Սակայն մինչ այդ, ի պատասխան «Արի տուն» ծրագրին մասնակցելու նախկինում տարածված հայտարարության, նախարարություն էին արդեն դիմել որոշակի թվով հայտատուներ, որոնք նախապես գնել էին նաև ավիատոմսերը: Այդ իսկ պատճառով  հուլիսի 1-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում «Արի տուն» ծրագիրը 4 անցումային փուլով  ընթացավ, որին մասնակցեցին աշխարհի 16 երկրից ժամանած 13-18 տարեկան 156 սփյուռքահայ պատանիներ»,- ասաց Հայրապետյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագրով, որի նպատակը սփյուռքի պատանիների և երիտասարդների՝ հայկական օրակարգերում ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, սփյուռքի նախարարությունն առաջին անգամ գործակցել է մասնավոր հատվածի հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ խնայել տասնյակ միլիոնավոր դրամ: Ծրագրի ընթացքում կնքվել են  փոխըմբռնման 5 հուշագրեր տարբեր կազմակերպությունների հետ (Հայ-ռուսական համալսարան, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամ,  «ՋիՋի» ՓԲԸ և «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ): Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այսպիսով՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի 400 մասնակիցները հնարավորություն ունեն անվճար իրենց կրթությունը շարունակել օնլայն հարթակում:

Համահայկական մշակութային փառատոնին մասնակցել է 11 երկրից 405 սփյուռքահայ: Իրականացվել են պարարվեստի օրեր, երգչախմբային արվեստի օրեր,  «Հայ երգի օր» ասմունքի համահայկական փառատոն :

Ըստ Հայրապետյանի՝ անցկացվել է հայապահպանությանը միտված 85 միջոցառում: Սփյուռքյան համայնքների, մանկավարժների, կազմակերպությունների՝ մեկօրյա դպրոցների ստեղծման աջակցությանն ուղղված  աշխատանքների արդյունքում  գրանցվել է նոր մեկօրյա 17 դպրոց 9 երկրում: «Աբխազիայում կազմակերպվել է դասվարների և հայոց լեզվի և գրականության 94 ուսուցիչների վերապատրասման դասընթաց Հայաստանից գնացած մասնագետների կողմից: Տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել սփյուռքում գործող դպրոցներում: 32 երկրի 331 հայկական կրթօջախներ են ուղարկվել 54 226 կտոր գրականություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

armenpress.am

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05