Սվարանցը սգում է իր արժանավոր զավակի՝ Արթուր Առաքելյանի մահը

29.12.2025 15:20
3181

Արթուր Լենդրուշի Առաքելյանը ծնվել է 1964 թ. դեկտեմբերի 18-ին, Գորիսի տարածաշրջանի Սվարանց գյուղում։

1982 թվականին՝ խորհրդային բանակի շարքերում, ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։

Ծառայությունից հետո սովորել է Ռուսաստանի Դաշնությունում։

Հաջողակ գործարար էր, հիմնել է ցեմենտի գործարան` «Սվարանց ցեմենտ», որի տնօրենն էր, և «Царская усадьба» հյուրանոցային համալիրը։

Վախճանվել է 2025 թ․ դեկտեմբերի 11-ին։ Հուղարկավորվել է Ռուսաստանի Դաշնությունում, հոգեհանգիստը կազմակերպվել է Սվարանցի Սուրբ Հազարափրկիչ եկեղեցում։

Արթուր Առաքելյանը լույս աշխարհ է եկել Սվարանց գյուղում՝ Խոսրովի որդի Լենդրուշ Առաքելյանի (Թավադու) ընտանիքում։ Վեց դուստրերից հետո ծնված արու զավակի աշխարհ գալը մեծ ուրախություն է պատճառել հարազատներին, համագյուղացիներին։

Թավադին պարզ ու բարի մարդ էր, ով պատրաստում էր գյուղացիների տան դռներն ու լուսամուտները և գյուղում բարի անուն էր վաստակել։

Բարեգործությունից անմասն չի մնացել Թավադու որդի Արթուր Առաքելյանը, ով հոր խորհրդով ձեռնամուխ եղավ Սվարանցի խոնարհված Սուրբ Հազարափրկիչ եկեղեցու վերակառուցմանը։ Արթուրը մեծ լումա ունի նաև Արցախի Հանրապետությունում։ Քրոջ` «Ղարաբաղ» ՀԿ նախագահ Սիրվարդ Գալստյանի միջոցով բարեգործական ծրագրեր է իրականացրել, որի մասին չէր սիրում բարձրաձայնել։

Արթուրը Ռուսաստանի Դաշնությունում մեծ կարողությունների տեր էր, սակայն նրա սիրտը Սվարանցում էր։ Նյութապես օգնում էր համագյուղացիներին։ Հայրենիքից հեռու լինելով՝ առիթը բաց չէր թողնում՝ նեցուկ լինելու համագյուղացիներին։

Սվարանցը սգում է իր արժանավոր զավակի մահը և ցավակցում հարազատներին ու մերձավորներին։

Արթուրի, Առաքելյանների և Սվարանցի ննջեցյալների հիշատակը հավերժացնելու համար եկեղեցու բակում օրերս տեղադրվեց «Կենաց ծառ» հուշակոթողը (հեղինակ` ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյան)։

Ինչպես կասեր Ամենայն հայոց բանաստեղծը՝ «Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար․․․»։

 

Սվարանց գյուղի բնակիչներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40