Սյունեցիների մասնակցությունը Մեծ հայրենականին

22.06.2017 12:03
2005

«Զանգակ» հրատարակչությունում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Կլիմենտ Հարությունյանի «Սյունիքի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.)» աշխատությունը: Ընթերցողին քաջ հայտնի են նրա ուսումնասիրությունները, պատմաբանը մասնագիտացել է Հայաստանի առաջին հանրապետության բանակի, Խորհրդային Հայաստանի հայկական ազգային զորամիավորումների եւ զինվորական մամուլի, Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմներին հայ ժողովրդի մասնակցության պատմության, հայ մարշալների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալների կենսագրությունների լուսաբանման հիմնահարցերում: Դեռեւս 2010 թվականին պատմաբանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի հեղինակությամբ լույս էր տեսել «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941-1945թթ.)» ստվարածավալ աշխատությունը, որի շնորհանդեսը եղավ մարզկենտրոն Կապանում: Այս անգամ եւս ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի փաստաթղթերի՝ համապատասխան գրականության եւ մամուլի նյութերի հիման վրա առաջին անգամ հայ պատմագրության մեջ լուսաբանված եւ ամբողջական ներկայացված է սյունեցիների մասնակցությունը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին:

Ինչպե՞ս հղացավ նման գիրք գրելու գաղափարը: «Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նվիրեցի Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ ջավախահայերի՝ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող իմ երկու մենագրությունները, հետաքրքրվեց, թե մտադի՞ր չեմ մի մենագրություն էլ գրելու Սյունիքի զավակների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցության մասին: Պատասխանեցի, որ մեծ սիրով կգրեմ, եթե գրքի ֆինանսավորման հարցը լուծվի: Նա էլ թե՝ գրքի տպագրությունը կֆինանսավորեմ: Եվ հովանավորեց: Ասեմ նաեւ, որ մոտ քառասուն տարի աշխատելով ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության  կենտրոնական արխիվում՝ փաստական հսկայական նյութ էի հավաքել, մնում էր նստել եւ շարադրել», - պատմում է Կլիմենտ Հարությունյանը:

Աշխատությունը բաղկացած է չորս գլխից, վերջաբանից, իսկ հավելվածում ներկայացված է Հայրենական մեծ պատերազմում զոհված սյունեցիների ցուցակը՝ ըստ տարածաշրջանների՝ Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան: Առավել ընդգրկուն է գրքի առաջին գլուխը, որում պատմաբանը նախ անդրադարձել է երկրում պատերազմի նախօրյակին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, այնուհետեւ՝ պատերազմի սկզբի առաջին մարտերին, Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանությանը: Հեղինակը վկայակոչում է փաստը, որ Բրեստի ամրոցի պաշտպանների թվում էին մոտ 500 հայորդի, որից ավելի քան 200-ը 1939 թվականի դեկտեմբերին զորակոչվել էին Կապանի շրջանից, նրանցից 76-ը մինչեւ զորակոչվելն ուսուցիչ էր աշխատում: Բրեստ ամրոցի պաշտպանների թվում էր Սոս Նուրիջանյանը (Կապանի Վաչագան գյուղից), ում «Արյունով ներկված լուսաբաց» գրքույկում ականատեսի աչքերով պատմվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 16-ը տեղի ունեցած մարտերի մասին, հեղինակն էլ մի ամբողջական հատված է ներկայացնում այդ ճշմարտապատում հուշերից: Այնուհետեւ առանձին-առանձին շարադրել է Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերում, Կերչի եւ Ղրիմի համար մղված մարտերում, Ուկրաինայի, Բելառուսիայի, Լենինգրադի, Կարելիայի եւ Անդրբեւեռի, Մերձբալթյան հարնապետությունների համար մղված մարտերում սյունեցիների մասնակցությունը:

Երկրորդ գլխում ներկայացված է սյունեցիների մասնակցությունը ֆաշիստական լծից արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի (Լեհաստան, Ռումինիա, Հարավսլավիա, Հունգարիա, Ավստրիա, Չեխոսլովակիա) երկրներն ազատագրողների շարքերում: Արեւելապրուսական ռազմավարական հարձակողական գործողություններում ձեռք բերած հաջողության մեջ զգալի ավանդ են ձեռք բերել հայ ժողովրդի զավակները, նաեւ սյունեցիները: Այս մասին կարելի է կարդալ աշխատության երրորդ գլխում, որի մի զգալի մասը նվիրված է Գերմանիայի մնացած տարածքների, ինչպես նաեւ Բեռլինի համար մղված մարտերին: Ավելի քան 500 սյունեցի ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը եւ Բեռլինի գրավմանը մասնակցել է Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի շարքերում: Դիվիզիա, որ Կովկասի նախալեռներից մարտական ուղի է անցել Կուբանի, Թամանի, Կերչի, Ղրիմի, Լեհաստանի, Գերմանիա-Բեռլինի միջով մինչեւ Էլբա: Առանձին ենթավերնագրի տակ պատմաբանն անդրադարձել է դիվիզիայի սյունեցի մարտիկներին, ովքեր աչքի են ընկել Գերմանիայի բնակավայրերի, ինչպես նաեւ Բեռլինի գրավման համար մղված մարտերի ժամանակ: Գրքի չորրորդ գլուխը պատմում է պատերազմական ու դիմադրական շարժման շարքերում մարտնչած սյունեցիներին, նրանց թվում կան ֆրանսիական դիմադրական շարժման ղեկավար Միսաք Մանուշյանի ջոկատում մարտնչածներ:

Գրքի վերջաբանում ամփոփելով սյունեցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին՝ հեղինակը բերում է թվական տվյալներ, ըստ նրա հաշվարկների՝ Սյունիքի չորս շրջաններից՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, 1941-1945 թվականներին ռազմաճակատ է մեկնել 22.946 մարդ, որոնցից զոհվել է 10.690-ը: Քաջությամբ աչքի ընկած 12 հոգի արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մեկն էլ՝ Գրիգոր Գրիգորյան, պարգեւատրվելով փառքի 3-րդ, 2-րդ, 1-ին աստիճանի շքանշաններով, դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ, որի իրավունքները հավասարեցված էին Խորհրդային Միության հերոսի իրավունքներին: Հայրենական մեծ պատերազմին մասնակից սյունեցիներից 9-ին շնորհվել է գեներալի, որոնցից Բագրատ Ասլանյանին (Գորիսի շրջանի Վերիշեն գյուղից)՝ գեներալ-լեյտենանտի, մուսներին՝ գեներալ-մայորի կոչում:

Կ.Հարությունյանն անդրադարձել է նաեւ թիկունքում աշխատող սյունեցիներին, ովքեր արժանի ավանդ ներդրեցին ոսոխի դեմ տարած հաղթանակում: Չնայած պատերազմական տարիների դժվարին պայմաններին ու զրկանքներին, ռազմաճակատներից ստացվող հարազատների՝ մահվան բոթը գուժող «սեւ թղթերին»՝ Սյունիքի ժողովուրդը ոչ միայն պետական պլաններն էր կատարում, այլեւ Կարմիր բանակի ֆոնդին հանձնում լրացուցիչ միջոցներ: Քչերը գիտեն, շատերը չգիտեն, որ «Զանգեզուրի լեռնագործ» եւ «Հայաստանի կոլտնտեսական» տանկային շարասյուների ստեղծման համար դրամական զգալի մուծումներ են կատարել Կապանի եւ Գորիսի աշխատավորները:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում արժանի ավանդ ունեն ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության եւ տնտեսության բնագավառում աշխատող սյունեցիները: Համո Յոլյանը եղել է հրետանային գործարանի տնօրեն, ում 1942-ին շնորհվել է Սոցիալական աշխատանքի հերոսի կոչում: Տուլայի զինագործարանի գլխավոր ինժեներն էր գորիսեցի Սուրեն Վարդազարյանը: Քիմիական խոշոր գործարանի տնօրեն էր Լեոնիդ Կոստանդովը՝ արմատներով Կապանի Գեղանուշ գյուղից, Գուրգեն Վեզիրյանը (Կապանի շրջանի Վաչագան գյուղ) եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության նախարարի տեղակալ: Նոր ստեղծված ռազմական կործանիչ, ռմբակոծիչ եւ գրոհիչ ինքնաթիռներ էր փորձարկում օդաչու Բենիկ Օհանջանյանը (ծնվել է Կապանի Գեղանուշ գյուղում): Ստալինգրադյան ճակատամարտի օրերին քաղաքի պաշտպանության գործում կարեւոր ներդրում կատարեց «Հիդրոլիզ» գործարանի տնօրեն Նիկողայոս Միրզաջանի Օհանջանյանցը (Կապանի շրջանի Արծվանիկ գյուղից)…

Սյունեցիները, հավատարիմ մնալով Հայրենական մեծ պատերազմում հայերի մարտական ավանդույթներին, նշանակալի ավանդ ունեցան ինչպես Արցախյան պատերազմում, այնպես էլ նորանկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման գործում: Հեղինակը հարկ է համարել ներկայացնել գեներալներ Վլադիմիր Հայրապետյանին եւ Մուրազ Սարգսյանին, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտի սյունեցի ակտիվ մասնակիցներին: Աշխատության մեջ տեղ են գտել սյունեցի գեներալների, Խորհրդային Միության հերոսների, կորպուսի եւ դիվիզիայի հրամանատարների, գնդի հրամանատարների, օդաչուների, տանկիստների, պատերազմին մասնակցած ակադեմիկոսների եւ գիտությունների դոկտորների, գրողների, հայկական նշանավոր դիվիզիաներում մարտնչած սյունեցիների լուսանկարները: Ընթերցողը գրքում ուշագրավ դրվագներ կգտնի պատերազմին մասնակից սյունեցիների մարտական ուղու մասին: Մնում է ավելացնել, որ այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանների համար:

«Հասկանալի պատճառներով հնարավոր չէ մեկ գրքի սահմաններում ամբողջովին լուսաբանել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած բոլոր սյունեցիների կատարած սխրանքները, - առաջաբանում գրել է Կլիմենտ Հարությունյանը, - դրա համար հարկավոր են մի քանի հատորներ: Ուստի հաշվի կառնենք ընթերցողների առաջարկությունները գրքի նոր հրատարակության ժամանակ»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հ.Գ.
Հեղինակը խնդրել է գրքի մասին պատմող հրապարակման վերջում հետեւյալ բովանդակությամբ երկտողը տպագրել. «Շնորհավորում եմ Կապանի Անաստաս Միկոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 1956-1957 ուստարվա շրջանավարտ իմ համադասարանցիներին, նրանց ցանկանում քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն, նոր հաջողություններ:

ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25