Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ ե՞րբ եք ձեր բաց թողածը շտկելու

16.03.2022 14:57
6691

Այն, ինչ պիտի ասեմ, չարչարանաց պատմություն կարող է թվալ: Բնակվում եմ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի վերջին հարկում: Դա Կապանի առաջին իննհարկանին է՝ կառուցված 1960-ական թվականներին: Շենքի տանիքն անմխիթար վիճակում էր հայտնվել: 2019-ի ամռանը «Գազկոմշին» ՍՊԸ ընկերությունն ապամոնտաժեց տանիքը և նորը կառուցվեց: Բայց արվածը հակառակ արդյունքը տվեց, քանզի անձրևաջրերը և  ձնհալոցքի ջրերը  նախկինի պես շարունակեցին անարգել թափանցել մեր բնակարանը: Եվ յուրաքանչյուր ձյուն գալուց հետո բարձրանում եմ տանիք, մի կերպ՝ փորսող տալով հեռացնում եմ ձյունը, որպեսզի հերթական անգամ բնակարանս չտուժի ձնաջրից:

Ճիշտ է, վերանորոգող կազմակերպությունը որոշակի չափով փոխհատուցեց  հասցված վնասը, ինչին որոշակի գումար ավելացնելով (վարկի միջոցով ստացած) նորոգեցի բնակարանս: Դեռևս վարկը չմարած՝ ձյուն գալուց  հետո, կրկին բնակարանս ջուր լցվեց: Բազմիցս դիմել եմ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն, որի մասնագետները եղել են տեղում, խոստացել նորոգել, բայց գործը խոստումներից այն կողմ չի անցել:

Ճարահատյալ դիմում եմ  չորրորդ իշխանությանը՝ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը՝ ակնկալելով, որ Ձեր միջամտությունից հետո գոնե սայլը տեղից կշարժվի: Այսպես այլևս ապրել չի կարելի, մանավանդ պատկան մարմինների  նման անտարբերության պատճառով:

 

 Ենգիբար Խաչատրյան

Հունան Ավետիսյան փողոցի

թիվ 1  շենքի բնակիչ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12