«Սյունիքի մարզում ամենավտանգավոր մարդը Վահե Հակոբյանն է»

16.04.2021 11:22
1695

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, միայն այս ամիս 13 նոր կուսակցությունների համագումար տեղի կունենա։ Թե ինչ ակնկալիքներ ունեն նորաստեղծ կուսակցությունները, որոնց, հավանաբար, միայն իրենց ընտանիքի անդամներն են ընտրելու, փորձեցինք պարզել։

«Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 26-ին Կապանում։ Հիմնադիրներից Արմեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնադիրները սյունեցի են, ուստի ավելի հարմար էր Կապանում էլ անել համագումարը, արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, տասը հոգի կարող է լինել տեղում, մնացածը ZOOM տարբերակով կարող են մասնակցել համագումարին։

Արմեն Ղազարյանը բացառեց Սյունիքի նախկին մարզպետ, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ համագործակցությունը։ «Ինձ համար Սյունիքի մարզում ամենավտանգավոր մարդը Վահե Հակոբյանն է։ Եվ ճիշտն ասած, ես ինձ շատ վատ զգացի, երբ Շուռնուխում քրիստոնեական դրոշի տակ տեսա Վահե Հակոբյանին։ Եվ այդ մեկ նկարը բավական էր՝ հասկանալու, որ մենք չենք կարող այդ շարժմանը միանալ»,- ասաց Արմեն Ղազարյանը։ Իսկ թե ինչու է նա Սյունիքում Վահե Հակոբյանին ամենավտանգավոր մարդը համարում, նշեց․ «Նրա դեպքում երեք բանի համատեղում կա․ ինքը շատ խելացի է, դա պետք է ընդունել, ունի մեծ ռեսուրս Քաջարանի կոմբինատի շնորհիվ, երրորդ՝ անսկզբունքային է։ Այսինքն՝ եթե այսօր նա քրիստոնեական դրոշի տակ է կանգնել, եթե իրեն օգուտ լինի, վաղն էլ կարող է սատանայական դրոշի տակ կանգնել, էլ չասեմ՝ Միշիկի հետ նրա ընկերությունը․․․ Սյունիքի համար կոնկրետ ինքը ամենավտանգավոր մարդն է»։

Նա խոստովանեց, որ մարդկանց իրենց շուրջ դժվար են համախմբում, ավելին՝ հայտարարությունը դրվել է 300 մարդ չունենալու պարագայում։ Չբացառեց, որ մինչև համագումար էլ հնարավոր է՝ չհավաքվի 300 հոգի։ Քրիստոնեական գաղափարախոսությամբ կուսակցություններ, նրա խոսքերով, Հայաստանում չկան, բայց հավանաբար պետք է լինեն։

«Նույն Շիրինյանը քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն է հիմնել, լսում ես նրան, շատ խելացի բաներ է ասում, բայց քրիստոնեության մասին շատ քիչ բան է ասում։ Իսկ քրիստոնյա Հայաստանը երբ վերցնում ես, բացի նրանից, որ այնտեղ Վահե Հակոբյանն էր կանգնած, այնտեղ վտանգ կա, որ եթե շարժման հիմքում քահանաներ են, ոչ թե ներքևից մարդիկ, քահանաները միշտ կառավարելի են Գարեգինի կողմից»,- հավելեց նա։

«Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 23-ին։ Այս կուսակցությունը որևէ կապ չունի Արցախում Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ։ Կուսակցության հիմնադիրներից Լուսինե Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման կուսակցության գոյության մասին չեն իմացել, միայն azdarar.am-ում հայտարարություններ տալու ժամանակ նման հարցադրում են արել, բայց, քանի որ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը գրանցված է Արցախում, որևէ արգելք չկար ՀՀ-ում այս կուսակցության գրանցման հետ կապված։ Կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, Լուսինե Ավագյանի խոսքերով՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ չկա համոզմունք, որ վարչապետը հրաժարական կտա։

«Որպես իրավաբան՝ ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը պետք է հիմք ընդունել։ Երբ հրաժարականը լինի դե յուրե արդեն հայտարարության տեսքով, գուցե այս մասին քննարկումներ անենք ստեղծվելիք կուսակցության ներսում։ Մեր կուսակցությունն ունի ավելի հեռահար նպատակ, մեր գաղափարախոսության հիմքը ամրությունն է։ Մեր թիվ մեկ պլանն ընտրություններին մասնակցելը չէ, այս պահի դրությամբ ես չեմ էլ կարծում, որ իրատեսական է 100 տոկոսով ընտրությունների անցկացումը»,- ասաց նա։
Տեսակետ կա, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանը շահագրգիռ է, որ նման ուժեր ձևավորվեն, որպեսզի հնարավորինս շատ չկողմնորոշված ձայն փոշիացնի։ Լուսինե Ավագյանը նշեց, որ նույն կերպ կարող է իշխանության կողմից լինի՝ բազմացիր, որ տիրես սկզբունքով, բայց «Միասնական հայրենիք» կուսակցությունը որևէ աղերս նման գաղափարախոսության հետ չունի։

«Ես չեմ բացառում համագործակցությունն այլ առողջ ուժերի հետ, յուրաքանչյուր առողջ ուժ, որը նպաստելու է պետականության պահպանմանը, անվտանգության ապահովմանը, բերելու է համոզմունք և հավատ, որ մենք մեր երկրում կարող ենք վերականգնել այն ամենը, ինչ կորցրինք, մենք կհամախմբվենք»,- ասաց նա։

«Արև սոցիալիստական կուսակցության» հիմնադիրները չեն շտապում համագումարից առաջ խոսել, չկա որոշում՝ ընտրություններին կմասնակցեն, թե ոչ։

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 3-ին։

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկություն կա մասնակցելու ընտրություններին, և ցանկացած քաղաքական միավոր պետք է մասնակցի, իսկ դաշինքով, թե առանձին, որոշում չունեն։

«Քանի որ մեր կուսակցությունը միանձնյա ղեկավարությունով չէ, այնտեղ կուսակցության ղեկավարը ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, դրա համար մենք ամեն ինչ որոշում ենք խորհրդով, և ես իրավասու չեմ առանց խորհրդի որոշման որևէ բան ասել։ Մենք կուսակցությունը հիմնում ենք ոչ թե ելնելով հներից, նորերից, սևերից կամ սպիտակներից, կամ մեկին մեղադրելով դավաճանության մեջ, մենք պարզապես ուզում ենք մասնակցել երկրի կայացմանը։ Այսօր մարտահրավերներ են նետված, պետք է կարողանալ հաղթահարել, կարողանալ ինտեգրվել միջազգային հանրությանը, ի վերջո, մենք պապուաս չենք, մենք ունեցել ենք լավ մշակույթ, պետք է հետ չգնանք, պետք է առաջ գնանք»,- ասաց նա։ Արմենուհի Գասպարյանի խոսքերով՝ չպետք է հասարակության մեջ աղքատներ լինեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

16.12.2025 17:19

«ՌԴ դիվանագետներն այցելել են Սամվել Կարապետյանին»․ Կալուգին

16.12.2025 16:55

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում ՀՀ բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ. քաղաքագետ

16.12.2025 16:43

Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

16.12.2025 16:21

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

16.12.2025 16:07

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

16.12.2025 16:06

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Արմեն Աշոտյան

16.12.2025 16:01

«Մեր դիրքորոշումը հայտնի է». ԱԳՆ-ի արձագանքը «Թրամփի ուղու» մասին Վելայաթիի կոշտ հայտարարությանը

16.12.2025 15:23

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38

Ձյուն է և մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

16.12.2025 11:56