Սյունիքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը մոտենում է ավարտին

21.08.2017 13:17
1862

Գյուղատնտեսության եւ հատկապես դաշտավարության համար ոչ բարենպաստ տարում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը մոտենում է ավարտին: Եռուն աշխատանքները շարունակվում են միայն Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների բարձրադիր գոտում:

Շատ թե քիչ մնացած եւ չհնձված դաշտերը շարունակում են իրենց վրա կրել մկնանման կրծողների գրոհները. հատկապես հուլիս-օգոստոսին այդ վնասատուները տարերային աղետի պես մի երեւույթ դարձան դաշտերում:

Գյուղացիները երբեմն ստիպված են լինում արտը հնձել դեռեւս ոչ լրիվ հասունացած կամ խոնավ վիճակում, որն էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնեցնում մարդկանց:

Դա, իհարկե, տեւական երաշտի միակ հետեւանքը չէ: Գլխավոր հետեւանքը ցածր բերքատվությունն է՝ որոշ բացառություններով:

Եռաբլրի դաշտավայրում «Սյունյաց երկիր» ստեղծագործական խումբը հանդիպեց Խոտ գյուղից կոմբայնավար Կամո Միքայելյանի հետ (լուսանկարում). որդու հետ միասին աշխատեցնում է «Նիվա» մակնիշի 26 տարվա հացահատիկահավաք կոմբայնը:

Ըստ Կամո Միքայելյանի՝ խորհրդային տարիներին այդ մեքենաները խոտանվում էին 4-5 տարի շահագործելուց հետո, իսկ հիմա շատ կոմբայններ 26-40 տարվա աշխատանքային ճանապարհ են անցել: Ֆիզիկական եւ բարոյական մաշվածությամբ այդ մեքենաները հիմա նախեւառաջ պահեստամասերի խնդիր ունեն: Նախկին՝ խորհրդային արտադրության պահեստամասերը չկան, որ ավելի հուսալի եւ դիմացկուն էին: Շրջանառության մեջ են նոր արտադրության պահեստամասերը, որոնք, ցավոք, զուրկ են որակից, ինչն էլ դժվարացնում է կոմբայնի աշխատանքը:

Այդ բոլորով հանդերձ՝ գյուղացին այս տարի կոմբայնի խնդիր չի ունեցել: Նախ՝ ազատագրված տարածքներում երաշտի պատճառով բերքահավաքը բավականին վաղ է սկսվել ու ավարտվել, եւ կոմբայնները ժամանակին տեղափոխվել են բարձրադիր գոտի: Երկրորդ՝ Տաթեւ համայնքը ստացել է ռուսական արտադրության երեք հացահատիկահավաք կոմբայն՝ «Նիվա» մակնիշի՝ ավելի կատարելագործված, որն էականորեն թեթեւացրել է հին մեքենաների պահանջարկը:

Հնձի սակագներն էլ մնացել են նույնը՝ Սիսիանի տարածաշրջանում՝ մինչեւ 12 հազար դրամ (1 հա-ի համար), Գորիսի տարածաշրջանում՝ 10 հազար դրամ: Համայնքային սեփականություն հանդիսացող կոմբայնները 2 հազար դրամով քիչ են վերցնում մեկ հեկտարի համար:

Դե ինչ, եւս մի քանի օր եւ հացահատիկային մշակաբույսերի հունձն ավարտված կլինի ու կկարողանանք ամբողջական արդյունքների մասին ավելի փաստարկված խոսել:

Հնձի վերջին փուլին զուգահեռ դաշտերում արդեն մեկնարկել են աշնանացանի աշխատանքները. դրվում է 2018-ի բերքի հիմքը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08