Սյունիքը մերժեց Վահե Հակոբյանին եւ չօժտեց նրան մարզը ղեկավարելու մանդատով

06.06.2017 16:50
7844

Մայիսի 30-ին Սյունիքի օրվա մարզպետ Վահե Հակոբյանը, ով հերթական անգամ մեկուկես օրով ժամանել էր մարզ, այցելեց Կապանի հիվանդանոց:

Հիվանդանոցում, որտեղ արդեն տնօրենի պաշտոնակատար էր հաջողեցրել իր բարեկամին եւ Զարուհի Տոնապետյանի ընկերոջը, մարզպետն իրեն պահեց տրիումֆատորի պես: Հայտարարեց, որ ինքը «դուխով» տղա է, պինդ մեջք ունի, ինքը դեռ շատ երկար կպաշտոնավարի Սյունիքում, իսկ ովքեր հիվանդանոցներից քշվել են՝ այլեւս չեն վերադառնա, ինչի առիթով չթաքցրեց հրճվանքը:

Իրականում, մինչդեռ, հրճվանք ապրելու եւ հաղթահանդես բեմադրելու նվազագույն առիթ անգամ Վահե Հակոբյանը չուներ:

Հաղթանակած մարզպետը (եթե ինքն իսկապես իրեն այդպես է համարում) գոնե շաբաթական մեկ օր (ապրիլի 2-ից հետո) կգա աշխատանքի եւ գործալիքի ու դասալիքի փայլուն օրինակ չի դառնա ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ հանրապետությունում:

Բանն այն է, որ Ազգային ժողովի վերջին ընտրությունը վստահության յուրօրինակ հանրաքվե էր մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության համար: Բոլորից լավ ինքն էր գիտակցում դա: Եվ պատահական չէր, որ գործադրեց անօրինական ջանքեր՝ սյունեցիների վստահությանն արժանանալու համար:

Սակայն շատ ուշ էր արդեն, Սյունիքն արդեն իսկ ուներ իր ստույգ պատկերացումը մարզի մարմնին շուլալված այդ պարոնի մասին: Եվ ընտրողներն ասացին իրենց խոսքը. Սիսիան քաղաքը մերժեց Վահե Հակոբյանին, Գորիս քաղաքը մերժեց, մարզկենտրոնը մերժեց, Մեղրին ջախջախեց, Ագարակը գրեթե չհիշեց, որ թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրացուցակում նման մարդ կա: Պատգամավորի թեկնածու մարզպետին գրեթե մոռացել էին մարզի մոտ քսան գյուղում:

Վիճակը, անշուշտ, ավելի ցնցող կլիներ, եթե, ասենք, մոտ տասներեք հազար զինվորական չքվեարկեր մարզում, եթե վարչական ռեսուրսը գործի չդրվեր, եթե ինքը՝ մարզպետը, չկիրառեր իրեն եւ մեզ քաջածանոթ մեթոդները…

Բանը ծայրահեղությունների հասավ, որը, ի վերջո, բումերանգի պես շրջվեց եւ ուղղվեց ընդդեմ իշխող կուսակցության: Ընդամենը մեկ օրինակ. մրցակից կուսակցության լիդերի ճանապարհը փակելու, խոչընդոտներ հարուցելու համար Կապանի օդակայանի թռիչքուղում հող թափվեց, քաղաքի կենտրոնական հրապարակը մեքենաներով պատվեց, դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների լժե խորհրդակցություններ հրավիրվեցին՝ օրորոցային երգերի անվարժ կատարումներով:

«Դուխով» մարզպետը, մինչդեռ, պիտի որ մասնակցեր այդ հանրահավաքին եւ, հարկ եղած դեպքում, հակակշռող խոսքով հանդես գար ու պաշտպաներ իր կուսակցության ծրագրային դրույթները:

Եվ տեղի ունեցավ անսպասելին. ոչ անհայտ տիկինն ի լուր աշխարհի հանդիմանեց Սյունիքի մարզպետին՝ «ականջդ կկտրեմ»:

«Դուխով» տղան, մեջքը պինդ տղան, հանրապետության գլխավոր ոստիկանապետի աթոռի մասին անրջող տղան, որքանով տեղյակ ենք, քայլեր ձեռնարկեց սեփական ականջի անվտանգությունն ապահովելու համար…

Եվ շատ ճիշտ արեց. բա որ մարզպետի ականջը հանկարծ կտրեին (Աստված մի արասցե)՝ Սիսիանի հայտնի ծաղրածուն մարզպետի ականջին ինչպե՞ս ժամերով կփսփսար «Սյունյաց երկիր» թերթի մասին, ինչպե՞ս հաց կվաստակեր Գորիսի զարդապսակ-բանսարկու ընտանիքը:

Չէ, չէ, միայն ոչ ականջը, կառավարման նման գործիքակազմից ոչ մի դեպքում չէր կարելի զրկել ռազմավարական Սյունիքի մարզը:

Կատակը՝ կատակ, բայց ամենապսպղուն ընդդիմախոսներն անգամ չէին հանդգնի այդկերպ անվանարկել Սյունիքի մարզպետին՝ Սուրեն Աբրահամյանին, Ռոման Նավասարդյանին, Էդիկ Բարսեղյանին, Սուրեն Խաչատրյանին, Վահե Մաքսիմի Հակոբյանին: Եվ մարզպետարանի մոտ 150 շունչ ունեցող աշխատակազմից գոնե մեկը, մարզպետի մամուլի քարտուղարի աննշանակ բլանկի պահապան երիտասարդը ծպտուն չհանեցին… Հա, մեր նախորդ հոդվածի վերաբերյալ պարզաբանումը, ինչպես հաղորդում են մարզպետարանի իրազեկ աղբյուրները, գրվել է մայրաքաղաքի գրասենյակներից մեկում՝ օգտագործելով մամուլի քարտուղարի բլանկը:

Արդյունքում մի բան վերահաստատվեց՝ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզը ղեկավարելու մանդատ չստացավ սյունեցիներից եւ տրորեց Սյունիքի արժանապատվությունը:

Դա էլ, ինչ-որ առումով, բնական կարելի է համարել՝ պարտությունն ու մերժված լինելն էլ մարդու համար կանխատեսելի իրավիճակներ են: Այդ իրավիճակներից դուրս գալու քաղաքակիրթ ու ողջամիտ բազում ուղիներ կան:

Ցավոք, Վահե Հակոբյանը չնախընտրեց ողջամիտ ճանապարհը, դաս չառավ սյունեցիների դաժան ապտակից եւ նոր մեղեդայնությամբ շարունակեց հոխորտանքը, մեղավորների փնտրտուքը… Հիմա դժվար է հիշել մարզպետի արտահայտած որեւէ նախադասություն, որի մեջ չլինեն աուդիտ, մեր թըմի, «բիսետկա» բառերն ու բառակապակցությունները:

Բարեբախտաբար, տասը-տասնհինգ օրը մեկ է գալիս մարզ. պատկերացնել կարելի է, թե հոխորտանքի եւ հաթաթայի ինչպիսի հեղեղ կհորդար, եթե բոլոր մարդկանց պես նա էլ ամեն օր աշխատանքի հաճախեր:

Ի դեպ, մեծահարգ պարոն վարչապետը կառավարության անդամներին, ի լուր ամենքի, պարտադրում է, որ աշխատեն երկարացված ռեժիմով, նաեւ՝ շաբաթ-կիրակի օրերին, իսկ իր ենթականերից մեկ ուրիշն օրերով, շաբաթներով աշխատանքի չի հաճախում: Ո՞ւնի բացատրություն այդ արտառոցությունը:

Սակայն, որքան էլ զարմանալի է, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք կա. Վահե Հակոբյանը հնարավորինս արագ երկնքից պետք է իջնի վար, գոնե ուշացումով գիտակցի, թե որ մարզի մարզպետն է եւ ամեն օր հաճախի աշխատանքի, հրաժարվի սպառնալիքների տարափից, հրաժարվի Սյունիքի մարզպետարանում եւ Քաջարանի կոմբինատում ներդրված մի քանի տասնյակ անհայտ ծագումով եւ առավել անհայտ զբաղմունքի տեր մարդկանցից ու թափուր տեղերի համար (եթե, իսկապես, թափուր տեղեր կան) նախապատվությունը տա տեղի բնակիչներին՝ մանավանդ որ մայրաքաղաքից բերված ու այս կողմերում ներդրված բոլոր կադրերը (առանց բացառության) հազար անգամ զիջում են տեղի մասնագետներին:

Հակառակ պարագայում Վահե Հակոբյանը հնարավորինս արագ պետք է հեռանա մարզից. ուղղաթիռն այս անգամ մենք կապահովենք, Երեւան հասնելու համար անվտանգ երթուղի էլ կտրամադրենք՝ Գորիսի օդային տարածքը շրջանցող…

Պարոն վարչապետին արդեն մի հարց ուղղեցինք: Կուզենայինք եւս մեկ խնդրի մասին բարձրաձայնել՝ ովքե՞ր են, ի վերջո, Զարուհի Տոնապետյանը եւ Վահե Հակոբյանը, որոնց ցեխակոլոլ ոտքերի տակ մատաղ է արվում հայոց բոլոր պետական միավորումների (այդ թվում՝ 3-րդ հանրապետության) ողնաշար հանդիսացող Սյունիքի մարզը: Ովքե՞ր են այդ տեր ու տիկինը, որ բնակվելու համար (իրենց ուղեկցողների, սպասարկողների, ձրիակերների բոլուկի հետ) զբաղեցնում են մարզի երեխաների համար տասնամյակներ առաջ կառուցված ճամբարի ու պրոֆիլակտորիումի համալիրը՝ սյունեցի դպրոցականներին որերորդ տարին զրկելով ամառային հանգստի հնարավորությունից. իմիջիայլոց, այդ համալիրը ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակին տրվել է Քաջարան քաղաքային համայնքին՝ նպատակին ծառայեցնելու համար, բայց մինչեւ հիմա, ինչ-ինչ պատճառներով, հանձնում-ընդունում չի արվել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25