Տարածաշրջանի խնդիրները՝ կողմնորոշիչ` ուսուցանվող մասնագիտությունների ընտրության հարցում

15.08.2017 09:11
1779

ՀՀ կրթության եւ  գիտության նախարարության Սիսիանի պետական քոլեջը գործում է 1993 թվականից: Այդ տարիների ընթացքում կրթօջախը դարձել է միջին եւ արհեստագործական մասնագիտությունների պատրաստման իսկական դարբնոց: Ի սկզբանե քոլեջի ղեկավարությունն իր առջեւ նպատակ է դրել ունենալ մրցունակ բաժիններ, միշտ ընթանալ կյանքին համընթաց: Այդպիսի շեշտադրմամբ աշխատելու գործելաոճը կյանքում քննություն բռնեց. քոլեջի շրջանավարտների մեծ մասն աշխատանք ունի եւ այդ աշխատանքով ընտանիք է պահում:

Սկզբնական շրջանում քոլեջն ուներ 5 բաժին, իսկ հիմա՝ 9:

- Քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների ընտրության հարցում մեր կողմնորոշիչները Սիսիանի տարածաշրջանի հիմնախնդիրներն են: Օրինակ, մեզ մոտ մեղվաբուծությունը զարգացման հեռանկարներ ունեցող ոլորտ է: Սիսիանն ունի այդ ճյուղի զարգացման համար բնակլիմայական անհրաժեշտ պայմաններ: Սակայն այս ոլորտը ցանկալի հաջողությունների չի հասնում այն պատճառով, որ մեղվապահները չունեն անհրաժեշտ գիտելիքներ:

Եվ քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանը խոսքը փոխանցում է Օլյա Բարսամյանին, ով մեղվաբույծներ պատրաստող կարճաժամկետ ծրագրի համակարգողն է:

- Այս ծրագիրը մենք իրականացնում ենք «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության աջակցությամբ: Կազմակերպել ենք կարճաժամկետ դասընթացներ, դրանց մասնակցելու համար հավաքագրել աշխատաշուկայում ոչ մրցունակ խմբերից հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ: Իսկ ինչո՞ւ մեղվաբուծությունն ընտրեցինք: Պատճառն այն է, որ ունենք ալպյան մարգագետիններ, բացի դրանից,  կարող ենք  քիչ ծախսումներով ապահովել կայուն աշխատանք եւ եկամուտներ: Հասարակության կողմից պակաս ուշադրության արժանացող այս երիտասարդները, մասնակցելով դասընթացների, ստացան անհրաժեշտ գիտելիքներ: Կազմակերպության աջակցությամբ ձեռք բերեցինք մեղվաբուծությանն առնչվող բոլոր միջոցներն ու նյութերը: Իսկ դասընթացների ժամանակ ավելի շատ տեղ հատկացրինք գործնական աշխատանքին:

Պարապմունքների արդյունավետության արդյունքը տեսանք քոլեջի բակում: Երիտասարդները սկսել են մեղրաքամի աշխատանքը, եւ արդյունքներն ակնհայտ են:

Զրուցում ենք Մասիս Առաքելյանի հետ:

- Ես արդեն ինքնուրույն կարող եմ մեղուներ պահել: Մենք տանն ունենք մեղուներ, որոշել եմ մեղվափեթակների թիվն ավելացնել եւ զբաղվել մեղվաբուծությամբ:

Սուրեն Գրիգորյանն էլ թե՝

- Դասընթացների ժամանակ մեղվաբուծության մասին շատ գիտելիքներ ստացա: Այժմ ինձ համար հեշտ է  այդ գործով զբաղվելը: Բացի դրանից, այստեղ հաճելի մթնոլորտ է ստեղծվել, շփվում ենք իրար հետ, նոր ընկերներ ունեմ: Մինչ այստեղ գալը ես ոչ մեկի հետ չէի շփվում, մի կողմ էի քաշվել, դարձել ինքնամփոփ: Հիմա շփվում եմ, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Եվ քանի որ խոսք գնաց պահանջված մասնագիտությունների մասին, քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանն ասում է.

- Սիսիանում զարգացած է  անասնապահությունը, դրան զուգընթաց՝ գլուխ են բարձրացրել շատ հիվանդություններ: Իսկ տարածաշրջանում գրեթե չունենք անասնաբույժներ եւ անասնաբույծներ: Ես դա ասում եմ կատարած  մեր ուսումնասիրությունների  արդյունքներից ելնելով: Որոշել ենք առաջիկայում լուծել այդ խնդիրը՝ բացելով համապատասխան բաժին:

Սիսիանի պետական քոլեջում ոչ միայն ուսումնասիրվում է մասնագիտությունների պահանջարկը, այլեւ որոշակի աշխատանք է իրականացվում ուսուցման որակը բարձրացնելու ուղղությամբ, դրան նպաստում է մոդուլային ուսուցումը, որին անցում է կատարվել:

- Մոդուլային ուսուցումն ուսանողակենտրոն ուսուցում է, - ասում է ուսումնական աշխատանքների գծով քոլեջի փոխտնօրեն Լարիսա Հովակիմյանը, - ուսանողները ստանում են կոնկրետ, գործնական հմտություններ եւ շրջանավարտները մտնում են կյանք արդեն որպես կայացած մասնագետներ:

Մոդուլային ուսուցումը քոլեջում արդեն ներ է դրվել արհեստագործական 4 մասնագիտության խմբում, իսկ «Քույրական գործ» մասնագիտության բաժնում այն փորձարկման փուլում է:

Սիսիանի պետական քոլեջի 15 շրջանավարտ կրթությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ դա խոսում է քոլեջում իրականացվող ուսուցման բարձր մակարդակի, ինչպես եւ քոլեջի՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունների մասին:

Քոլեջում միջին մասնագիտական կրթական ծրագրերին զուգահեռ լուրջ ուշադրություն են դարձնում նաեւ արհեստագործական մասնագիտություններին: Իսկ դա զարգացնելու համար այստեղ կան նպաստավոր պայմաններ: Ուսանողներին պարապելու համար անհրաժեշտ կադրային բանկ ունի քոլեջը, ունի կաբինետներ, լաբորատորիաներ, իսկ ովքեր գյուղերից  են եւ հնարավորություն չունեն ամեն օր տուն գնալ-գալու, ապահովվել են հանրակացարանով:

Ինչպե՞ս եք տեսնում քոլեջի ապագան, այն կարո՞ղ է դիմանալ ժամանակի մարտահրավերներին.  Վարոս Սիմոնյանն այսպես պատասխանեց այդ հարցերին.

- Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում քոլեջն ապագա կունենա:

Ու համոզված է, որ քոլեջը միշտ պահանջարկ է ունենալու դպրոցի շրջանավարտների միջավայրում:  
Այս օրերին շարունակվում է 2017-2018 ուտարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը:

Արդեն 60 դիմում ունեն, շուտով այդ թիվը կավելանա…

Քոլեջի բակում կա մի հուշաղբյուր, որի վրա փորագրված է՝ «Անմահ է քո սխրանքը, զինվոր»: Եվ 11 հոգու անուն-ազգանուն… Հուշաղբյուրը  նվիրված է քոլեջի՝ Արցախյան գոյամարտում նահատակված շրջանավարտների եւ ուսանողների հիշատակին: Ուրեմն, քոլեջը նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց է:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08