ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ԵՎ ՄԻԱՁՈՒՅԼ Է

30.09.2020 17:19
1587

Արցախի թեժ կետերից, հրետակոծվող սահմանային քաղաքներից ու գյուղերից տարհանվածներին՝ կանանց ու երեխաներին, ծերերին բարձր կազմակերպվածությամբ ընդունեցին նաեւ Գորիսի տեղական իշխանությունը, առանձին հյուրանոցատերեր, ողջ ազգաբնակչությունը, տրամադրվեցին, ռազմական կարգապահությամբ գործարկված քաղաքի մսուր-մանկապարտեզները, գիշերօթիկ դպրոցը:

Որոշ աղետահար ընտանիքներ ապաստանել են հենց քաղաքացիների տներում, բոլորն են պատրաստակամ իրենց հարկի տակ ապաստանելու աղետի ենթարկված տարհանվածներին, բայց, կարծես, դրա անհրաժեշտությունը շատ չկա:

Հայտնի չէ, թե որքան կշարունակվի թշնամու կողմից սանձազերծված աղետալի պատերազմը, հրետակոծված տարածքներից խոհեմաբար եւ ժամանակավոր տարհանված կանայք ու մանկահասակ երեխաները այս պահին ապահովված են բարեկարգ եւ հարմարավետ ապաստարաններով, սննդով, հագուստով:

Չի դադարում օգնության ձեռք պարզած ազգաբնակչության հոսքը նաեւ ապաստանվածների վայրեր: Ապաստանվածներին օգնության ձեռք են պարզել Հայաստանի տարբեր վայրերից, տեղական իշխանությունը կազմակերպում է նաեւ ուղարկված օգնությունների տրամադրումը բոլոր պայմաններով ապահովված, անվտանգությունն ապահով՝ հանգրվանած կետերին:

Մեր տարհանվածները գոհ են, իսկ շնորհակալ լինելու կարիք ամենեւին էլ չկա. հարազատից շնորհակալ չեն լինում, մենք բոլորս մեկ տուն, մեկ հոգի եւ մեկ մարմին ենք:

Ապաստանված կանանց որդիներն ու եղբայրները, ամուսիններն այս պահին էլ մարտադաշտում են,կենաց ու մահու կռիվ են տալիս՝ պաշտպանելով հայրենի սահմանները:

Փառք ու պատիվ նրանց,կարող են լիովին հանգիստ լինել. թիկունքն ամուր եւ միաձույլ է, իրենց ընտանիքները՝ մայրերն ու քույրերը, կանայք ու մանուկները՝ լիովին պաշտպանված:

 

Սուսաննա Բաբաջանյան

ԵԿՄ անդամ, պատերազմական գործողությունների մասնակից-լրագրող

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34