Թրամփի սահմանած մաքսատուրքերը կտարածվեն նաև Հայաստանի վրա

03.04.2025 22:24
549

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Սահմանափակումները կտարածվեն ավելի քան 183 երկրի և Եվրամիության վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը տասնամյակներով նվազեցրել է այլ երկրների համար առևտրային արգելքները, մինչդեռ այդ երկրները հսկայական մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար։ 

«Ապրիլի 2-ին Ամերիկայի տնտեսական անկախացման օրն է: Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր և հարուստ: Միացյալ Նահանգների ազգային շահերին այժմ լուրջ վտանգ է սպառնում»,- նշել է Թրամփը:

Ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը մեծ աղյուսակ է ցույց տվել՝ երկրների ցանկով և տուրքերի չափով։ Մասնավորապես, Վաշինգտոնը 20 տոկոսի մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության ապրանքների համար, 34 տոկոս՝ Չինաստանի, 10 տոկոս՝ Մեծ Բրիտանիայի համար։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Կամբոջայի, Վիետնամի և Շրի Լանկայի համար՝ 40 տոկոսից ավելի։ Երկրների շարքում են նաև Թուրքիան, Ադրբեջանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային և Հյուսիսային Կորեաները, Շվեյցարիան, Հարավային Աֆրիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, Ուկրաինան: Հայաստանի նկատմամբ էլ 10 տոկոսի մաքսատուրք է սահմանվել, որը նվազագույն շեմն է: 

Թրամփի ներկայացրած ցանկում նշված չեն Մեքսիկան և Կանադան: Չկան նաև Ռուսաստանը, Բելառուսը և Իրանը: Ըստ ամերիկյան կողմի, դա բացատրվում է նրանով, որ այդ երկրների հետ առևտուրը չնչին մասնաբաժին է կազմում: 

Դոնալդ Թրամփը հավելել է, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում նաև ԱՄՆ ներկրվող մեքենաների համար 25 տոկոսի մաքսատուրքերը։

«Եվրոպան պատրաստ է արձագանքել»՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ արդեն վերջնականացնում են հակաքայլերի առաջին փաթեթի մշակումը և դիտարկում լրացուցիչ միջոցների հնարավորությունը, եթե ԱՄՆ-ԵՄ լարվածությունը չհաջողվի հարթել դիվանագիտական ճանապարհով:

Թրամփի որոշումը դատապարտել է Պեկինը՝ այն որակելով միակողմանի, չարդարացված, և խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել: Չինաստանի առևտրի նախարարությունը չի համաձայնել այն պնդման հետ, որ ԱՄՆ-ը մեծ կորուստներ է ունեցել միջազգային առևտրի ոլորտում:

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34