Տրանսպորտային ապաշրջափակման իրավական հիմքը նախևառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են. Օվերչուկ

11.06.2021 14:51
1505

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Հայաստանը և Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները՝ տեխնիկական և իրավական տեսանկյունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում։

«Տեղի է ունենում բոլոր միջազգային նորմատիվ, իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ կառույցի անդամ են: Պատահել է այնպես, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ պայմանագրեր են ստորագրվում, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց  նկատմամբ վերապահումներ են ներկայացնում՝ բացառելով այդ պայմանագրերի ազդեցության տարածումը հակառակ կողմի վրա: Նման վերապահումները, որոնք խոչընդոտում են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի իրականացմանը, պետք է հանվեն», - ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում գարնանն աշխատել են ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները:

«Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհային  մակերևույթների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպետք են դարձել, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացել են ուրվագծել հետագա  քայլերը տրանսպորտային հաղորդակցության բացման համար: Աշխատանքի մեծ հատված կապված է նաև իրավական հարցերի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսատներ, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև: Վերջին 30 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց միջև տեղաշարժն անհնար լինի: Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատում էին միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումներ գտնեն:

«Մարդկանց համար բարդ է, քանի որ նրանք իրենց վրա են կրում նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը», - ասել է ՌԴ փոխվարչապետը:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24