Ծնունդդ շնորհավոր, հրամանատա՛ր

03.11.2025 11:45
3583

Նոյեմբերի 3-ը Արցախյան երեք պատերազմում և հայոց բանակաշինության գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցած անձնավորության՝ Լեոնիդ Գրիգորյանի  տարեդարձն է։ Լրանում է նրա ծննդյան 62-ամյակը, ինչը հնարավորություն է ընձեռում հետադարձ հայացք ձգելու և թերթելու նրա կյանքի էջերը։

Լեոնիդ Գրիգորյանը հետաքրքրական իրադարձություններով լի և օրինակելի կյանքի ուղի է անցել։ Նրա կենսագրությունը սովորականներից մեկը կհամարվեր, եթե չլինեին նրա մարդկային տեսակը, ձեռք բերվածով երբեք չբավարարվելու խառնվածքը։ Երբ 1988-ին սկսված ազգային-ազատագրական շարժումը վերածվեց հայ-ադրբեջանական հակամարտության, 1989-ին՝ խորհրդային բանակում ծառայության պայմանագրի ժամկետը դեռ չավարտած, թողեց զինվորական ծառայությունը, վերադարձավ հայրենի Կապան, որ զինվորականի իր փորձառությամբ կարողանար օգտակար լինել իր ազգին։

Հենց նրան էր վիճակված մասնակցել հանրապետությունում առաջին անգամ անցկացվող՝ 18 տարին լրացած երիտասարդների զորակոչին, ընդսմին ստանձնելով նոր ձևավորող այլընտրանքային հրաձգային գումարտակի դասակի հրամանատարությունը (իրականում կատարում էր գումարտակի հրամանատարի պարտականությունները)։ Այս ամենը նրա մարտական ուղու սկիզբն էր։ Հետո եղան մարտական գործողություններ՝ մեկը մյուսից անզիջում ու վճռորոշ։

Լեոնիդ Գրիգորյան զինվորականի, հրամանատարի կազմակերպչական ունակությունները, ռազմական պատրաստականությունը լավագույնս դրսևորվեցին 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի հրամանատարի պաշտոնում, երբ անձնական օրինակով ցույց էր տալիս՝ ինչպես կռվել, ինչպես գործել մարտի դաշտում։ Ծանր վիրավորվեց (1994 թ․ հունվարի 23-ին), բայց ապաքինվելուց հետո կրկին լծվեց բանակաշինության գործին, նախ՝ բրիգադի հրամանատարի տեղակալ, 1996 թվականի հունվարից՝ Կապանի զինվորական կոմիսար՝ պաշտոնավարությունը շարունակելով մոտ երկու տասնամյակ։

Լեոնիդ Գրիգորյանի կենսագրության մեջ օրինակելի շատ բան կա։ Երբ տարածաշրջանում հրադադար հաստատվեց, նա բնավ չմոռացավ հայրենի սահմանների պաշտպանության համար զոհված իր զինակիցներին, ենթականերին։ Նրա նախաձեռնությամբ նշվում է առաջին մոտոհրաձգային գումարտակի հիմնադրման օրը, որի շրջանակում մարտական ընկերներով այցելում են գումարտակի զոհված տղաների գերեզմաններ, որոնք սփռված են  հանրապետությունով մեկ։ Ընդ որում՝ որոշների գերեզմանները նրա նախաձեռնությամբ բարեկարգվել են, տապանաքարեր տեղադրվել։ Այս իր քայլով, ասես, նոր իմաստ և բովանդակություն է հաղորդում այն ասույթին, թե մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են...

Լեոնիդ Գրիգորյանն այն հաստատ համոզումն ունի, որ առաջին մոտոհրաձգային գումարտակի պատմությունն անհետ չպիտի կորչի։ Նրա նախաձեռնությամբ լույս տեսավ զինվորական այդ ստորաբաժանման մարտական ուղին և պատերազմական իրադարձություններն ամփոփող «Հետադարձ հայացք» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2012 թ. Կապանի մշակույթի կենտրոնում։ Այդպիսով  անդառնալի կորստից, մոռացության մշուշից փրկվեցին մարդկային ճակատագրերի և մարտական կարևոր գործողությունների մասին բազում դրվագներ։

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Լեոնիդ Գրիգորյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, արևշատություն, ընտանեկան երջանկություն և երկար տարիների կյանք։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24