Թուրք մտավորականները կոչ են անում կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

16.08.2023 14:33
690

Մոտ 100 թուրք մտավորականներ կոչ են անում ճեղքել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը օդային փոխադրումների միջոցով և դրանով վերջ դնել մարդկային ողբերգությանը։

Մտավորականների նամակը թարգմանաբար՝ ստորև։

Ամիսներ շարունակ Բաքվի ռեժիմը, Անկարայի ռեժիմի աջակցությամբ, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ հնարավոր դարձնելով նրանց ցեղասպանությունը։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո [դրանում ներգրավված էին Թուրքիայի զինված ուժերը], պետք է բաց լիներ հումանիտար օգնության, շտապ օգնության ծառայությունների և խաղաղապահների համար, 2022-ի դեկտեմբերի 12-ից փակ է և շրջափակված։

Ամիսներ շարունակ ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Եվրոպայի Խորհուրդը կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդկանց շրջափակումը, սակայն Բաքվի ռեժիմը անտեսել, մերժել կամ հերքել է շրջափակումը։ Այդուհանդերձ, բոլորը գիտեն, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն կարող մտնել Ղարաբաղ և Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի կարող լքել շրջանը՝ նույնիսկ հրատապ առողջապահական կարիքները հոգալու համար։

Խորացող ճգնաժամի պայմաններում և ի հաստատումն միջազգային հանրության մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հրապարակայնորեն սպառնալ Ղարաբաղի բնակիչներին՝ այնաստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց մի կարևոր զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանության հանգեցնող։

Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ զգայուն չէ զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։

Ցեղասպանության կանխարգելումը չի նշանակում սպասել դրա իրագործմանը, որից հետո նոր միջամտել: Դա ենթադրում է ակտիվ քայլերի ձեռնարկում՝ նման վտանգը այսօ՛ր կանխելու համար։

Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև միջազգային հանրությանը ակտիվ կեցվածք որդեգրել։

Ինչպես 1948-49 թվականներին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով և վերջ դնել մարդկային այս ողբերգությանը։

Աբդուլլահ Դեմիրբաշ, Աբդյուլհաքիմ Դաշ, Ադնան Ջանգյուդեր, Ադնան Չելիք, Ահմեթ Այքաչ, Ահմեթ Քոնուկ, Աքըն Աթաուզ, Աքըն Բիրդալ, Ալև Էր, Ալեք Քյոշքերյան, Ալի Գյոքքայա, Արի Գյունթեր, Աշլը Էրդողան, Աթիլա Թույգան, Այշե Հյուր, Այշե Յըլդըրըմ, Այշեգյուլ Դևեջիօղլու, Բասքըն Օրան, Բայրամ Քայա, Ջելյալ Բաշլանգըչ, Ջենգիզ Աքթար, Ջենգիզ Արըն, Դենիս Դրայսբուշ, Դողան Օզգյուդեն, Էմրահ Ջիլասուն, Էրդալ Դողան, Էրդողան Քահյաօղլու, Էրեն Քեսքին, Էրգյուն Բաբահան, Էրոլ Էրջան, Էսեր Բուդակ, Էսրա Մունգան, Ֆաթիմե Աքալըն, Ֆիքրեթ Բաշկայա, Կարո Գաբրիելյան, Գենչայ Գյուրսոյ, Գյունգյոր Շենքալ, Գյուրհան Էրթյուր, Հաջեր Անսալ, Հասան Բուրգուջուօղլու, Հաթիջե Յըլդըզ, Հըդըր Չելիք, Հովսեփ Հայրենի, Հյուսեյն Հաբիփ Թաշքըն, Իբրահիմ Սևեն, Ինան Գեդիք, Ինջի Թուղսավուլ, Հերա Ցուրու, Քեմալ Բիլգեթ, Քեմալ Հյուր, Քեմալ Յալչըն, Քենան Յենիչե, Մահմութ Քոնուք, Մեհմեթ Ալի Բալթա, Նաֆիզ Օզբեք, Նեջաթի Աբայ, Նեդիմ Քիբար, Նեսիմ Օվադյա Իզրաիլ, Նեսրին Նաս, Նևզաթ Օնարան, Նուրջան Բայսալ, Նուրթեն Քըրմըզըգյուլ, Օqան Քյուչjուքերսան, Օսման Օքքան, Օյա Բայդար, Օմեր Ֆարուք Գերգերլիօղլու, Օմեր Մադրա, Ռաչո Դոնեֆ, Ռագըփ Դուրան, Ռագըփ Զարաքօլու, Ռամազան Գեզգին, Ռեջեփ Մարաշլը, Սաիթ Չեթինօղլու, Սաիթ Օրալ, Սելահաթթին Քոչակ, Սելայ Էրթեմ, Սելմա Քոչիվա, Սերդար Քոչման, Սիբել Յիղիթթեքին, Շաբան Իբա, Շաքիր Բիլգին, Շամիլ Ալթան, Շանար Յուրդաթափան, Շուքրիե Էրջան, Թաներ Աքչամ, Ուլքյու Չևիք Վիկտորյա Չիպրուտ, Յալչըն Էրգյունդողան, Յասեմին Գեդիք, Յաշար Քյուչուքասլան, Յավուզ Այդըն, Յավուզ Բայդար, Եդվարդ Դանձիկյան, Յըլդըզ Այդըն, Յուսուֆ Քյոսե, Զարիֆե Աթիկ, Զիյա Օզդեր։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08