«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին

16.06.2021 19:00
1244

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն համատեղ ջանքերով կվերականգնեն Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ռուսական vz.ru լրատվականը։

«Երեկ մենք շրջեցինք Լեռնային Ղարաբաղում և տեսանք, թե 30 տարվա հակամարտությունից հետո ինչպիսի ավերածություններ են եղել, սակայն Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ», - ասել է Էրդողանը և հավելել, որ հակամարտության կարգավորումը համագործակցության հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի համար։

Նա նշել է, որ Անկարան իր բոլոր հնարավորություններով Բաքվի կողքին է և այդպես է լինելու նաև «վաղը»։

Minval.az-ի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում իր ելույթի ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը։

«Այս քաղաքում ապրել են մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլին, Բյուլբյուլը, Նաթավան և այլ բանաստեղծներ։ Այսօր Շուշան (Շուշի) վերակենդանանում է և այս հարցում Շուշան (Շուշի) Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին», - ասել է Թուրքիայի նախագահն ու նշել, որ հաջորդ տարի այն թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք դարձնելը պատիվ կլինի իրենց համար:

Բացի այդ, նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև այդ միջանցքի նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ նրա` այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:

Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

«Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34