Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան

29.08.2021 18:12
1177

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` ասելով, որ օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման առաջարկը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաալիքին։

Օգոստոսի 27-ին` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նրա խոսքով` այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։

«Հայաստանի նոր իշխանությանը հաջողություն եմ մաղթում։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել դրացիական հարաբերություններ` հարգելով իրար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,– ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում ՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից հետո։

Նրա խոսքով ՝ միայն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր տնտեսական զարգացմանն ուղղված հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել։ Էրդողանի խոսքով` նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար։

«Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման մեր առաջարկը»,–ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ առաջարկել են այդ պլատֆորմում ընդգրկել նաև Վրաստանին։ Եթե նման հարթակ կազմակերպվի, ըստ Թուրքիայի նախագահի, տարածաշրջանում շատ ավելի խաղաղ կլինի։

Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանում երկաթուղիները, մայրուղիները գործի դնելու խնդիրը պետք է հարթել, որի շնորհիվ շատ խնդիրներ կհաղթահարվեն: Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են այդ հարցերն ու համաձայնության են եկել։ Նա նշել է` նույնը կարող է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին։ Նա նշել է, որ Իրանի նորընտիր նախագահի հետ էլ կքննարկվի այդ հարցը։

Հիշեցնենք, որ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ նշված է, որ ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ասվում էր նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Կառավարության ծրագրում նշված է, որ առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։

armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22