«… Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին»

21.09.2019 09:00
1203

Հատված Սամվել Ալեքսանյանի համանուն խմբագրականից՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին («Սյունյաց երկիր», 6 սեպտեմբերի 2016 թ.)

…Հիմա ընդունված է ասել, որ մեր անկախությունը Խորհրդային Միության կամ Ռուսական կայսրության փլուզման հետեւանք էր: Իրականում, մինչդեռ, անկախ պետականության վերականգնումը հայ ժողովրդի պատմության հասունացած պտուղն էր, միանգամայն տրամաբանական ու պատճառաբանված արդյունքը, դեպի հավերժություն միտված  ազգային մեր երազանքի դրսեւորումը:

1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ազգովի ոգեւորված էինք, ինչ-որ առումով սավառնում էինք երազների մեջ եւ համոզված էինք, որ անկախությունն անվտանգ, ապահով ու լուսավոր գալիք կբերի հայ ժողովրդին…

Մեզ թվում է՝ չկա մի հայ, ում չի մտահոգել հայ ժողովրդի հերոսական էպոսի ոչ հերոսական ավարտը՝ Վանա քարի մեջ Մհերի փակվելը եւ այնտեղից ելնելու անորոշ հեռանկարը.

«- Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»:

Հայոց անկախ պետականության վերականգնումը միլիոնավոր հայեր ընկալեցին դյուցազնավեպի տրամաբանության մեջ՝ Մհերն իր Քուռկիկ Ջալալիով ազատագրվել է, շղթայազերծ է եղել…

Հետո, սակայն, անկախության համար «հայտնաբերեցինք» գործընթաց բառը, եւ մեր բազմաթիվ ձգտումներ ու երազանքներ ճապաղվեցին ու շեղվեցին կյանքի դիմադրությամբ:

Այդ բոլորով հանդերձ, 1991-ն այն ժամանակն էր, երբ յուրաքանչյուր հայ ասաց՝ ես իմ հայրենիքի զավակն եմ: Այնպես որ՝ անկախ պետականությունը մեր ազգային արժանապատվության բարձրագույն դրսեւորումն է եւ հավիտենական արժեք է:

Ուրեմն եւ՝ երախտագիտության ու հպարտության զգացումով հիշենք բոլոր նրանց, ովքեր 1991 թվականին իրականություն դարձրին մեր ազգային երազանքը, եւ հայոց աշխարհի վրա կրկին ճառագեց անկախության աստղը:

***

Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության մեջ շատ փորձությունների ու արհավիրքների միջով է անցել: Եվ այդ ամենից դասեր քաղելը, հետեւություններ անելն անհրաժեշտություն է եղել ու մնում է մինչեւ այսօր:

Գոնե մեկ-երկու դրվագ, կարծում ենք, արժեր հիշել, քանզի շատ անելիքներ ունենք:

Հիշել է պետք, թե Քերթողահայր Խորենացին ինչպիսի ցավով է ողբում հայոց թագավորության (Արշակունիների ցեղից) 428թ. անկումը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ, խորհրդականդ եւ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Հայ ժողովուրդը ողբասացության այդպիսի առիթ ունեցավ նաեւ 1045 թվականին, երբ մեր ներքին դավաճանության հետեւանքով բյուզանդական բանակը գրավեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անին: Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը գոնե մի քիչ սիրեր իր հայրենիքը, այդչափ կորցրած չլիներ հայի արժանապատվությունը եւ այդքան հեռացած չլիներ քրիստոնեությունից, ապա Բագրատունիների թագավորությունը նման՝ մեր ազգի համար ամոթալի վերջաբան չէր ունենա:

Ողբալու առիթ ունեցանք 1375թ. ապրիլի 16-ին եւս, երբ մամլուքներին հանձնվեց Սիսի միջնաբերդը եւ գերեվարվեցին Կիլիկիայի Լեւոն Զ թագավորը, Մարիամ թագուհին, Պողոս կաթողիկոսը…

Առհասարակ հայ ժողովուրդը տասը անգամ համազգային (համահայկական) պետություն է կերտել, որից ինը կորցրել է, ինչը պետք է միշտ հիշել:

Պետականությունը կորցնելու ամեն մի դեպք իր պատճառներն ու նախապատմությունն ունի: Բայց եւ դրանք հանգեցնում են մի ստույգ եզրակացության՝ ազգերի լինելիության համար ավելի մեծ երաշխիք գոյություն չունի բնության մեջ, քան անկախ պետությունն է, համազգային պետությունը:

Ոչ միշտ եւ մեր ազգային ոչ բոլոր գործիչներն են, ցավոք, գիտակցել (գիտակցում) անքննելի ու անսակարկելի այդ ճշմարտությունը: Բայց եւ եղել են անհատականություններ, որոնց պահվածքն առ այսօր օրինակ եւ ուղեցույց է մեզ, նաեւ գալիք սերունդների համար: Նկատի ունենք, օրինակ, Հայոց սուրբ կաթողիկոս Սահակի վարքը, որ դրսեւորվեց հայոց Արտաշես Գ Արշակունի թագավորի ճակատագրի շուրջ հայոց ավագանու եւ կաթողիկոսի միջեւ տեղի ունեցած քննարկումներում, ինչը հիշեցնում է Ղազար Փարպեցի պատմագիրը «Հայոց պատմություն. թուղթ Վահան Մամիկոնյանին» գրքում:

Ահա թե ինչ ասացին հայոց նախարարները մեր մեծ քահանայապետ Սահակին. «Այլեւս չենք կարող հանդուրժել թագավորի այսօրինակ անօրեն ու պիղծ գործերը… Մենք այդ վիճակից ոչ մի ելք կամ հնար չենք կարող գտնել, բացի Պարսից թագավորին բողոքելուց, որպեսզի նրան հեռացնի թագավորությունից… Խնդրում ենք քեզ՝ այս խորհրդի մեջ միաբան լինել մեզ հետ»:

Երկար ու տառապալից մտորումներից հետո Հայոց քահանայապետն այսպես պատասխանեց նախարարներին. «… Քա՛վ լիցի, որ ես մատնիչ լինեմ մեր ճշմարիտ հավատին եւ իմ հոտի մոլորյալ ոչխարը հանձնեմ անհավատներին՝ ծանակելու… Արդ, եթե իմ եկեղեցու վիրավոր ոչխարը տանելու լինեին առողջ բժշկի մոտ, կշտապեի եւ չէի հապաղի: Իսկ ամենաախտալից ատյանին մատնել իմ հիվանդացած հոգեւոր որդու՜ն՝ երբեք հանձն չեմ առնի»:

Դրան հաջորդեց նախարարների խիստ արձագանքը՝ «… Դու էլ քահանայապետ չես մնա մեր աշխարհի վրա»:

Եվ Սասանյան Վռամ 5-րդ թագավորը Տիզբոնի դատական ատյան կանչեց հայոց թագավորին ու կաթողիկոսին, ովքեր էլ գահընկեց արվեցին, իսկ Հայաստանը կորցրեց անկախ պետականությունը…

Դա տեղի ունեցավ Քրիստոսից հետո 428 թվականին:

Փաստորեն՝ Հայոց նախարարների խնդրանքով Պարսից թագավորը վերացրեց հայոց պետականությունը. առանց պետության, առանց թագավորի, ըստ էության, ապազգային նախարարների համար դյուրին էր ապրել:

Դրանից 1571 տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, մենք մեր ձեռքով գլխատեցինք հայոց պետության երկու առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին՝ պետությունը մղելով փորձանքների ու փորձությունների նոր հուն…

Կա՞ աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որի ավագանին, անձնական նկատառումներից ելնելով, ձեռք բարձրացնի իր իսկ ամենամեծ արժեքի՝ պետականության վրա:

***

Սույն առաջնորդող հոդվածը վերնագրեցինք Ամենայն հայոց բանաստեղծի խոսքով: Նրա խոսքով էլ ավարտենք՝ «Հույսի՜ հայրենիք,/Լույսի՜ հայրենիք»:

Հույսի եւ լույսի անկնկալիքով էլ շնորհավորենք միմյանց՝ մեր անկախ պետության ծննդյան օրվա

կապակցությամբ:

Եվ, իհարկե, ողջո՜ւյն մեր թանկագին հայրենիքին:

Ողջո՜ւյն գալիք տարիներին ու գալիք սերունդներին:

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00