Ուխտագնացություն Բաղաբերդ ամրոց

04.11.2019 14:46
2024

«Բաղաբերդում ամբարված էին շատ կտակարաններ` թվով ավելի քան տասը հազար։ Դրանք բոլորն էլ գերի տարվեցին եւ ցիրուցան եղան երկրի երեսին։ Մեր կորուստներն ավելի եղան, քան Երուսաղեմինը...» խորունկ ցավով գրում է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Կապանի ավերման եւ Բաղաց թագավորության վերացման մասին, որ տեղի ունեցավ 1170 թվականին: Սելջուկյան արշավանքի ժամանակ Բաղաբերդում էին հավաքվել Սյունիքի բոլոր հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։

Այժմ Կապանի տարածաշրջանի Անդոկավան բնակավայրի մոտ` Ողջի եւ նրա Գիրաթաղ վտակի միջեւ, լեռան բարձունքին ամրոցի միջնաբերդի պարիսպների մնացորդներն են մնացել, որոնք վկայում են երբեմնի հզոր Բաղաց թագավորության մասին։

Նոյեմբերի 3-ին Բաղաբերդ ամրոցի տարածքում աշխուժություն էր։ «1170-Ալեգորիա» թիմը գրատոն էր կազմակերպել` նախաձեռնության հեղինակ Արթուր Պատվականյանի գլխավորությամբ։ Ամրոցի տարածքում շրջելուց հետո ուխտագնացության մասնակիցներին գրատոնի խորհուրդը ներկայացրեց «Մշակութային նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության նախագահ Թերեզա Գալստյանը։ Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը իր ելույթում ընդգծեց, որ մեր օրերում հայ մարդն ունի իր ինքնությունը վերականգնելու խնդիր, եւ նման միջոցառումները միտված են նման խնդրի լուծմանը։

Արթուր Պատվականյանը անդրադարձ կատարեց բերդի հիմնադրման պատմությանը, նրա ունեցած կարեւոր դերին Բաղաց թագավորության մեջ։ Նաեւ հավելեց, որ իր կազմակերպած գրատոնի նպատակը մանավանդ երիտասարդության մեջ պատմական հիշողությունն ամրացնելն է։ Նաեւ իրազեկեց, որ ցանկություն կա գրատոնը դարձնել ամենամյա` դրանում ավելի շատ մասնակիցներ ընդգրկելու նպատակաուղղվածությամբ։

Գրատոնին մասնակցում էր բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ով նախեւառաջ երախտագիտություն հայտնեց նախաձեռնության հեղինակ Արթուր Պատվականյանին, ապա բոլոր  նրանց, ովքեր փորձում են արթուն պահել պատմական հիշողությունը։ «Այս արարողության կարեւորությունը պայմանավորված է այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ որեւէ ազգ չի կարող ապագա ունենալ, եթե զուրկ է պատմական հիշողությունից», - ասաց նա։ Նաեւ հարկ համարեց մի հատված ընթերցել իր հեղինակած «Վարք Բաբիկի» պոեմից` գրված Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» հիմնարար աշխատության մեջ նկարագրված անցքերի ազդեցությամբ։

Գրատոնի անցկացումն իրենց խոսքում կարեւորեցին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապանի համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը։

Իսկ վերջում միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին` հաջորդ տարի ավելի ստվար կազմով հավաքվելու ակնկալիքով։

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40