Ուրիշի աչքի մեջ շյուղը տեսնելուց առաջ

27.01.2015 16:01
2806

Թեմական հարցերը քննելու համար հիմք չի կարող լինել անստորագիր թուղթը, եթե անգամ այն ողողված է ահաբեկչական հայտնի միջադեպի մասին արդարացի ու սրտակեղեք հիշատակումներով
Հունվարի 21-ին կայքերից մեկը լույս աշխարհ հանեց հոդված` «Ինչի՞ է ծառայում Գորիսում քահանան» վերտառությումբ, որը տեղիք տվեց որոշակի ասեկոսեների ու քննարկումների, ոմանք էլ իրենց նկատառումները փոխանցեցին «Սյունյաց երկրին»: Եվ այդ ամենի արդյունքում հարկ համարեցինք որոշ դիտարկումներ անել հրապարակման մեջ բարձրացված հարցերի շուրջ:
Նախ` ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունվարի 21-ին Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` ըստ եկեղեցու եւ թեմի առաջնորդարանի սպասավորների:

Առավոտյան ժամերգությունից հետո Գորիսի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը մատուցել է հոգեհանգստյան արարողություն եւ բազմաթիվ գորիսեցիների հետ աղոթք բարձրացրել առ Աստված` Գյումրիում հունվարի 12-ին սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգու հանգստության համար (հունվարի 12-ին հաջորդած կիրակիի` հունվարի 18-ի պատարագի ժամանակ էլ անմեղ զոհերի մասին հիշատակություն էր արվել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում):

Հոգեհանգստյան արարողությունից հետո` ժամը 13-ի սահմաններում, Գորիսի եկեղեցի էին այցելել մարդկանց նոր խմբեր: Տեր Ահարոնը հոգեհանգստյան նոր արարողության կազմակերպումը ոչ պատշաճ է համարել, բայց ակտիվ կերպով շփվել է մարդկանց հետ: Վերջիններս էլ մոմ են վառել եւ աղոթք բարձրացրել Ավետիսյանների համար:

Ժամը 15-ին եկեղեցում տեղի է ունեցել պսակի արարողություն` մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պայմանավորվածության համաձայն:

Այդ ընթացքում տեր Ահարոն քահանա Մելքումյանին մոտեցել են մի քանի հոգի եւ իրազեկ դարձրել, որ օրվա վերջին` ժամը 18-ին, բազմաթիվ գորիսեցիներ են այցելելու սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` մոմավառության եւ, բնականաբար, ակնկալում են տեր Ահարոնի մխիթարական խոսքը: Քահանան, ինչպես եւ սպասվում էր, համաձայնություն է տվել: Դրանից հետո, սակայն, տեր Ահարոնի մոտ առողջական խնդիր է առաջացել, ինչը թույլ չի տվել նրա ներկայությունը մոմավառությանը: Եվ նախապես խնդրել է Գորիսի զորամասի հոգեւոր սպասավոր Ավետիք սարկավագին` մխիթարական խոսք ասել մոմավառության եկածներին, ով էլ դա արել է ամենապատշաճ մակարդակով…

Իսկ որտե՞ղ էր այդ ընթացքում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը: Նա գտնվում էր Էջմիածնում, որտեղ նախօրյակին մասնակցել է Թասի լեռնանցքում ավտովթարից զոհված իր երիտասարդ ընկերոջ ու բարեկամի հուղարկավորությանը: Բայց դա չի խանգարել (եւ չէր կարող խանգարել), որ հունվարի 21-ին Սյունյաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունենան հոգեհանգստյան արարողություններ ու մոմավառություններ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը ծանր վիշտ էր պատճառել ամեն մի ողջամիտ մարդու` անկախ ազգությունից:

Առհասարակ հայ ժողովրդի հոգեկերտվածքի բնորոշ գծերից մեկը ցավի ու վշտի ժամին համախմբվելն է: Դրա վկայությունը մեր պատմությունն է, դրան ականատես եղանք նաեւ վերջին օրերին` սահմռկեցուցիչ ողբերգության առիթով:

Շատ ափսոս, սակայն, որ համազգային սգո ժամին, երբ խրված էինք հույզերի ու զգացմունքների խառնարանում, նաեւ փորձեցինք ընդհանրացումներ ու հեռուն գնացող եզրահանգումներ անել շատ-շատ հիմնարար արժեքների ու հարցերի վերաբերյալ (թեեւ նման ընդհանրացումների ու եզրահանգումների համար լուրջ հիմքեր կային ու կան): Որոշ դեպքերում էլ փորձեցինք տեղական նշանակության ինչ-ինչ խնդիրներ լուծել…

Վերոգրյալ հոդվածում (հեղինակի անուն-ազգանունը չգտանք) փորձ էր արվել գնահատական տալ ե՛ւ Սյունյաց թեմի առաջնորդին, ե՛ւ Գորիսի ու տարածաշրջանի հոգեւոր հովվին: Եվ այդ գնահատականները կառուցվեցին բացառապես հունվարի 21-ի անցուդարձի համապատկերի վրա, չնայած, ինչպես արդեն ներկայացրինք, այդ օրը Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել: Ավելի ճիշտ` տեղի է ունեցել այն, ինչ Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում:

Ասենք անմիջապես` գնահատելի է երեւույթը, երբ Գորիսում համակ ուշադրությամբ հետեւում են Սյունյաց թեմի գործունեությանը (եթե, իհարկե, պոռթկումն անկեղծ է եղել ու պայմանավորված չի եղել որեւէ այլ շարժառիթով):

Այդ բոլորով հանդերձ` համաձայն չենք թեմի առաջնորդական տեղապահի եւ Գորիսի ու տարածաշրջանի հոգեւոր հովվի վերաբերյալ նշված հոդվածում արտահայտված նկատառումներին, քանզի դրանք զուրկ են հիմքերից ու արհեստածին են (չենք կարծում, որ այդ հոդվածը հավատ կընծայի մյուս ընթերցողներին եւս):

Մի կողմից` պատշաճ չէր թեմի առաջնորդի կամ քահանաներից մեկի հետագա պաշտոնավարման հարցը դիտարկել հայտնի ոբերգության համապատկերի վրա. շատ անբնական էր դրանք միմյանց կապակցելու վարժանքը: Մյուս կողմից` եթե դա ազնիվ պոռթկումի, անկեղծ մտահոգության դրսեւորում էր, ապա պետք է (եզրակացություններ անելիս) փոքր-ինչ հիշեինք Մակար վարդապետի որոշ արարումներ նույնպես…

2012-ի աշնանից, երբ նա սկսեց գլխավորել Սյունյաց թեմը, Հայ առաքելական եկեղեցում որոշակիորեն բարձրացավ թեմի հեղինակությունը, վերաօծվեց հինգ եկեղեցի, վերանորոգվեցին ու վերանորոգվում են Աստծո մի քանի տաճարներ, պատշաճ տեսքի բերվեց առաջնորդարանը, աշխուժացավ հոգեւոր կյանքը, կազմակերպվեցին կիրակնօրյա նոր դպրոցներ, ակտիվացավ եկեղեցի-հանրություն կապը եւ այլն:

Ինչ վերաբերում է տեր Ահարոն քահանային, ապա նա Գորիսի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ է 2014-ի հուլիսից: Մինչ այդ էլ` 2008-ի հունիսից, Գեղանուշի, ապա եւ Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվն էր: Մոտիկից տեսել ենք, թե ինչպիսի նվիրվածությամբ է նա կատարում իր ծառայությունը:

Այնպես որ տեղին չենք համարում նրանց հասցեին հնչած գնահատողական դատողությունները: Ավելին` նրանք իրենց անպատիր վարքով եղել եւ մնում են հարգելի ու պատվելի հոգեւորականներ ոչ միայն եկեղեցական դասի մեջ, այլեւ Սյունյաց աշխարհում:

Իհարկե, Սյունյաց բարեփառ թեմում կան բազմաթիվ խնդիրներ: Իհարկե, այդ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաեւ եկեղեցական դասի ներակայացուցիչների գործունեությունը կարելի է (եւ պետք է) քննարկել հարկ եղած դեպքում, նույնիսկ բանավեճի առարկա դարձնել, բայց… Դրա համար ողբերգական միջադեպը պատրվակ դարձնելը, հավատացեք, պատշաճ չէ (մեղմ ասած):
Ուրեմն եւ` Գյումրիի ողբերգության համապատկերի վրա ոչ թե քարաջախջախ անենք միմյանց, ոչ թե քստմնափուշ դեմ տանք իրար, այլ համատեղ ջանքերով ամոքենք ցավը ու արժանապատվորեն դուրս գանք ազգին պարտադրված փորձությունից:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08