Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար. խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան

06.07.2026 15:45
588

Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար: Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ: Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության

Ինչպես և կանխատեսվում էր (դրա մասին գրել էի դեռ 20 օր առաջ)՝ հասկանալով իր հերթական անհեռանկար գործողությունների վնասարար հետևանքները, Նիկոլը կրկին հայտնվել է Ռուսաստանում: Բայց ոչ թե բարձր մակարդակով, պաշտոնական Մոսկվայում, այլ «Innoprom-2026» ցուցահանդեսի ֆորմատով՝ Եկատերինբուրգում: Վստահ եմ, որ գնացել է խնդրելու և դեպի Մոսկվա վերադարձի ճանապարհներ փնտրելու:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար: Խոստումները շատ էին, բայց իրական աջակցություն անհամեմատ քիչ է: Բացի այդ, Եվրոպան արդեն իսկ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՔՊ-ին՝ ընտրություններում ցանկացած գնով «հաղթելու» և քաղաքական ընդդիմադիրներին շարունակ ռեպրեսիաների ենթարկելու հարցում: Այնպես, որ ԵՄ-ից Փաշինյանը նեղանալու բան չունի, մաքսիմալ օգնում են իրեն՝ իշխանությունը պահելու և Արցախի կորուստը քողարկելու համար:

Այսօր ԵՄ-ի թիվ մեկ ակտուալ հարն է, Նիկոլը կկարողանա՞ն արդյոք գնալ լիակատար խզման ճանապարհով։

Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից՝ զգալիորեն ավելի մեծ է, քան Մոլդովայինը, և բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ ԱԳՆ-ն չի թաքցնում, որ առայժմ կցանկանային պահպանել Մոսկվայի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ նրանից հեռանալով անվտանգության ոլորտում։

Դատելով ԵՄ(ՆԱՏՕ)-ՌԴ արդեն պատերազմավտանգ իրավիճակից, Նիկոլի արևմտյան գործընկերներն առաջիկայում ավելի են շտապեցնելու նրան և թույլ չեն տալու «նստել երկու աթոռի վրա»։ (Աղդամցի Ալենի ականջը կանչի՝ դարձավ այս քաղաքականության առաջին ծիծեռնակ-«զոհը»)

Այս հարցում ԵՄ-ի Արևելյան գործընկերությունն անողոք փորձ ունի:

Մենք տեսել ենք Ուկրաինան, տեսնում ենք Մոլդովան, ավելի վաղ տեսել են Վրաստանը, որտեղ Ռուսաստանի հետ կապերից ստացվող տնտեսական օգուտները որևէ դեր չեն խաղացել քաղաքական ընտրության ժամանակ։ Երբ ընտրությունը կատարվում է հօգուտ ՌԴ հակառակորդների, ապա տվյալ երկրների սոցիալ-տնտեսական շահերը մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞:

Որովհետև այդ երկրներում, ինչպես նաև Հայաստանում իշխանության բերված ռեժիմներն ունեցել են և ունեն մեկ նպատակ. ապահովել ԵՄ-ՌԴ հակասությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի «զոհի» դերակատարությունը՝ հանուն ԵՄ անվտանգության ու բարեկեցության:

Մեր բարեկամ Վրաստանը սեփական փորձից հետո՝ հրաժարվում է երկրորդ անգամ անցնել նույն ուղիով:

ԵՄ ակտուալ հարցին զուգահեռ, մեզ՝ հայերիս համար, հակառուսականության ֆոնի վրա, ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա»: հարցը:

Թերևս քննարկման ամենասուր հարցն այն է, թե արդյոք Եվրոպային ուղղված հայտարարվող «շարժումն» իրականում չի քողարկում թուրքական ծրագիրն ու Հայաստանի թուրքացումը»։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25