Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունն ավարտվեց՝ չտալով մարզի հանրակրթության աշխատողներին հետաքրքրող գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ի՞նչ ճանապարհով է նա հասել այդ դիրքին

26.08.2018 21:31
2083

Օգոստոսի 16-ին «Սյունյաց երկրի» լրագրողն ասուլիս հրավիրած ՀՀ ԿԳ նախարարին հարց էր ուղղել՝ կապված Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետի գործունեության հետ:

Պատասխանել էր՝ հարցին կանդրադառնանք սյունիքյան առաջիկա այցի ընթացքում:

Օգոստոսի 25-ին, սակայն, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով մասնակցում էր մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը, չանդրադարձավ այդ հարցին:

Մեր հարցմանը չի արձագանքել նաեւ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Ուստի եւ կրկնում ենք օրեր առաջ բարձրացված հարցը՝ ուղղելով ե՛ւ կրթության ու գիտության նախարարին, ե՛ւ Սյունիքի մարզպետին:

···

Մեկ տարի առաջ հանրակրթության ոլորտում հանրապետության մասշտաբով «Լավագույն տնօրեն»-ի կոչում շնորհվեց Սյունիքի մարզի Եղեգի դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանին: 

Ոչինչ, որ դրանից օրեր առաջ կրթության տեսչությունն այդ դպրոցում իրավիճակի վերաբերյալ, մեղմ ասած, տխուր արձանագրումներ էր կատարել:

Ոչինչ, որ դրանից հետո, հաշվի չառնելով գիտելիքների պաշարը, նրան նշանակեցին Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ՝ անհասկանալի պատճառներով պաշտոնանկ անելով վարչության վաստակաշատ, բանիմաց եւ մարզում մեծ հարգանք վայելող ղեկավարին:

Ոչինչ, որ նրա լուռ համաձայնությամբ, քաջալերանքով ու դերակատարությամբ մարզի հանրակրթության ոլորտում կազմակերպվեցին լավագույն տնօրենների հետապնդումներ, որ մարզի տնօրենների մի մասին ստիպեցին սուտ մատնություններ գրել գործող մարզպետի ընդդիմախոսների դեմ:

Ոչինչ, որ նրա պաշտոնավարման շրջանում մարզի մի շարք դպրոցներում ակնհայտորեն աղավաղվեց տնօրենների ընտրությունը:

Ոչինչ, որ այդ ամենի արդյունքում հանրակրթական դպրոցների մի քանի տնօրեններ ամիսներ շարունակ փորձում են իրենց ոտնահարված իրավուքները վերականգնել դատական ատյանում:

Ոչինչ, որ ստիպեցին հանրակրթական դպրոցի տնօրեններին՝ երեխաների կրթության եւ դաստիարակության համար հատկացված պետական միջոցներից գումար հատկացնել Արմավիրի մարզում հիմնադրված, բայց Սյունիքի մարզում տարածվող ինչ-որ մի թերթի, որ սպասարկում է պաշտոնից հեռացված մարզպետի ընտանեկան շահերն ու հետաքրքրությունները:

Սակայն, կա մի հարց, որ շարունակում է մնալ հրատապ: 

Մեկ տարի շարունակ փորձում ենք իմանալ՝ ի՞նչ ասել է հանրակրթական դպրոցի «Լավագույն տնօրեն», այն էլ՝ հանրապետության մասշտաբով, բայց ոչ ոք այդ հարցին չի պատասխանում:

Մեկ տարի շարունակ ուզում ենք իմանալ՝ կոնկրետ ի՞նչ չափորոշիչներով են որոշում «Լավագույն տնօրեն» ասվածը եւ կոնկրետ ի՞նչ նվաճումների, հաջողությունների համար են այդ դպրոցի տնօրենին շնորհել նման կոչում, բայց ոչ ոք չի պատասխանում:

Մեկ տարի է՝ ուզում ենք հանրայնացնել «Լավագույն տնօրենի» փորձը եւ նրան դարձնել ընդօրինակման արժանի, բայց, որքան էլ զարմանալի է, թաքուն են պահում «Լավագույն տնօրենի» նվաճումները, հաջողությունները:

Միգուցե Դո՞ւք պատասխանեք պարզագույն այդ հարցերին, որ հետաքրքրում է մարզի հանրակրթության ոլորտի հարյուրավոր աշխատողների:

Հ. Գ

Մի անմեղ հիշեցում եւս՝ գլուխներս ավազում թաքցնելու եւ ակնհայտ իրողություններն ու հիմնախնդիրները չտեսնելու, կույր ձեւանալու, վահեհակոբյանական ճենճերահոտ ժառանգությունը հանդուրժելու ժամանակը սպառվում է …

«Սյունյաց երկիր»

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06