Ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը

08.07.2019 12:50
1094

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան չվերթների արգելքի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը վերաբերում է ռուսական ավիաընկերություններին։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Պուտինի այս որոշումից հետո անմիջապես արգելել էր նաև վրացական ավիաընկերությունների չվերթները Ռուսաստան։

Սա Մոսկվայի պատասխանն էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ից սկսված հակառուսական բողոքի ակցիաներին։

Նախնական տվյալներով՝ ռուսական ավիաընկերությունները կկորցնեն մոտ 3 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Վրաստանում նույնպես արդեն ունեն մոտավոր հաշվարկներ, թե ինչքան կկորցնի երկրի տնտեսությունը Պուտինի որոշման հետևանքով՝ շուրջ երկուսուկես միլիարդ լարի։

Georgian Airways ընկերության տնօրենի Թամունա Թանդաշվիլիի խոսքով, չնայած արգելքին՝ ընկերությունը կապահովի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Թանդաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ վրացական ավիաընկերության օդանավերը կշարունակեն չվերթները Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ՝ օրական երկու անգամ։ Ավիաընկերության տնօրենը հայտնել է, որ ուղևորները Երևանում կմնան օդանավում։

Երեկ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանն ուղիղ եթերում անպատվել էր Վլադիմիր Պուտինին և նրա մորը՝ օգտագործելով շատ կոշտ հայհոյանքներ։ Մոսկվան այս նոր միջադեպին դեռ չի արձագանքել։

 

Տե՛ս նաև այստեղ

azatutyun.am

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44