Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

08.03.2020 18:29
1342

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ վաղվանից՝ մարտի 9-ից, բնականոն հունով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կվերսկվի ուսումնական առօրյան:  Նախարարն այս մասին խոսել է ֆեյսբուքյան հարթակում:

«Անցած ամբողջ շաբաթ մենք ուշադիր հետեւել եւ արձանագրել ենք, որ սուր շնչառական խնդիրներով պայմանավորված բուժհաստատություններ ու պոլիկլինիկաներ դիմելիությունը նվազել է, նաեւ հոսպիտալացումների փոքր թիվ է առկա: Ուստի որեւէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսվեն: Առավելեւս, որ դասերի ընդհատումը կապված էր կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման լարվածության հետ: Վաղը բոլոր մանկապարտեզները, դպրոցները բուհերը, քոլեջներն ու բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը, մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին: Ասել ենք, եւ կրկնում ենք, մեր երեխաների առողջությունից ավելի կարեւոր բան չկա: Ուշադիր հետեւում ենք, ամենաչնչին վտանգի դեպքում կազդարարենք այդ մասին, միջոցներ կձեռնարկենք: Բայց  այս պահին որեւէ մտահոգություն չկա»,-ասել է նախարարը:

 

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24