Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն ամբողջությամբ վերանայում է ընտանիքների անապահովության համակարգը

26.03.2019 17:35
937

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է ընտանիքների անապահովության համակարգի  ամբողջական վերանայման ուղղությամբ, ուսումնասիրում է, թե ընդգրկված ընտանիքները որքանով են իրապես սոցիալապես անապահով, որքանով՝ ոչ: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է մարում:

«Այն տվյալները, որ ներկայացրեց ՀՀ վարչապետը, շատ լավ առիթ էր բարձրացնելու ոլորտում առկա մտահոգությունը: Եթե մենք նայում ենք ընտանիքների անապահովության  գնահատման համակարգին, ապա տեսնում ենք, որ պարբերաբար այն փոփոխություններ է կրում: Դա կախված է նրանից, թե ինչպիսի նոր գործոններ, բնութագրիչներ են ավելանում և արտացոլվում համակարգում: Այստեղ ուզում եմ ասել, որ վարկ ունենալու գործոնը ևս արտացոլվում է համակարգում: Այսինքն՝ գործող համակարգով անձը կարող է վարկ ունենալ և լինել նպաստառու, բայց այստեղ լուրջ անելիք կա, հասկանալու, թե այդ ընտանիքները վարկ են վերցնում բարեկեցությունը լավացնելու համար, թե գնում են դրան անապահովությունից ելնելով»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Այսինքն՝ հստակեցվում է, թե մարդու վարկառու լինելու հանգամանքը ինչի մասին է խոսում: Նա ընդգծեց, որ խոցելի լինելու հանգամանքներից  մեկը ֆինանսական չհիմնավորված ռիսկերի գնալն է ու դրանք կրելու հետևանքների ազդեցության տակ մնալը: Այսինքն՝ վարկ ունենալը, կարող է լինել նաև աղքատության բնութագրիչ: Ըստ նրա՝ այս առումով շատ կարևոր է, որ կարողանան հասկանալ, թե ինչ իրավիճակի մասին են խոսում:

«Ինչպես նշեցի, այժմ գործող գնահատման համակարգով վարկը չի ազդում նպաստ ստանալու հանգամանքի վրա: Հնարավոր է, մարդը վարկ է վերցնել գյուղացիական տնտեսությունը զարգացնի, որ կարողանա դուրս գալ ստեղծված դժվարին սոցիալական վիճակից: Հիմա անհրաժեշտ է պարզել, թե ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, զրկե՞նք նպաստից, թե խրախուսենք, որ դուրս գա այդ վիճակից»,-ավելացրեց նա:

Նախարարի տեղակալը ներկայացրեց մի քանի թիվ: Անապահովության համակարգում ներգրավված է 92 հազար ընտանիք, 11 հազարը վարկ ունեցողներ են: Վարկ վճարողների զգալի մասը ամսական 100-150 հազար է մարում: Ըստ նրա՝ սա նույնպես լրացուցիչ ուսումնասիրության թեմա է, պետք է հասկանալ նրանք գյուղերում են բնակվում, թե քաղաքում, ինչ զբաղվածություն ունեն: Այդ ամբողջ տեղեկատվությունը կօգնի ճիշտ հասկանալ իրողությունը: Կես մլն դրամից ավելի վարկ վճարողների թիվը 100-ին մոտ է, իսկ 11 հազար հնչեցված թվի մի մասն այն մարդիկ են, ովքեր ունեն ոսկու գրավ կամ քարտային պարտավորություն:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ անապահովության համակարգն ունի հասցեականության խնդիր: Այնտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր չպետք է լինեն, և հակառակը, կարող են լինել մարդիկ, ովքեր պիտի համակարգում ընդգրկված լինեն, բայց այնտեղ չեն: Հետևաբար` նախարարությունը նպատակ է դրել հնարավորինս համակարգը դարձնել հասանելի հասցեական, պարզ, առավել բազմազան: Սա նշանակում է, որ աջակցությունը չպետք է դիտել միայն դրամական տեսքով:

«Դրա համար պետք է գնանք կարիքների գնահատման ճանապարհով, հստակեցնենք, թե մարդն ինչի անհրաժեշտություն ունի, օգնել դուրս գալ այդ վիճակից: Մենք պետք է կարողանանք ձևավորել աջակցության տարբեր փաթեթներ: Որովհետև ստեղծվել է մի համակարգ, որում ընտանիքները ներառված են ու տարիներով ոչինչ չի փոխվում իրենց կյանքում: Ստացվում է, որ մենք սրա միջոցով ոչ թե աղքատություն ենք հաղթահարում, այլ մեղմացնում ենք աղքատության խորությունը: Բայց մեր նպատակը պետք է լինի նրանց այդ իրավիճակից դուրս բերելը և հասարակության ակտիվ կյանքում ինտեգրելը: Այստեղ պետք է ունենանք տարբերակված մոտեցում: Պարզ է, որ խնդիրները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայնակ չի կարող լուծել, անհրաժեշտ է համաձայնեցված քաղաքականությունը այլ ոլորտի գերատեսչությունների հետ»,-հավելեց նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը նկատեց, թե տպավորություն է, որ նպաստառուն այլ եկամուտ ունենալ չի կարող: Այդպես չէ, նպաստառու ընտանիքներն այլ եկամուտներ ունեն տարբեր աջակցության ձևերով:

armenpress.am

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38