Վարուժան Գալստյանի «Շղթայված հեղեղ»-ը

24.02.2022 16:30
692

«Եւ Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ [...] Եւ Եհովայ Աստուածն ասեց, լաւ չէ, որ մարդը մինակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրան յարմար [...] մի խոր քուն բերաւ Ադամի վերայ եւ նա քնեց։ Եւ նորա կողի ոսկորներից մէկն առաւ, եւ նորա տեղը միս լցրեց։ Եւ Եհովայ Աստուածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց, եւ նորան բերավ Ադամի մօտ»։

Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում այս գրվածքն այն օրերի մասին է, երբ բարեբեր զգացումները, հատկապես, սերը ոչ միայն շղթայված չէին, այլև հեղեղի պես թափվող երանություններով էին պարուրում Ադամին ու Եվային։ Սիրո այդ օրերի մաքրեմաքուր վեհությունը նկարագրելու համար հայոց լեզվի բառապաշարում համապատասխան բառ չգտնելով, այն գրում եմ մեծատառով։ Սերն այդ օրերին Սեր էր, որովհետև նրա մեջ թագավորում էր համեստագույն մի զգացում՝ բարությունը։ Եվ այդպես, դրախտի պարտեզում, սիրո ու բարության գիրկն ընկած, հրճվագին ապրումներով իր ժամանակն էր վայելում Աստծուց արարված Ադամը։ Երանությունները ճախրում էին նրա շուրջը, և լիացնում հոգին անիմանալի սիրո ու բարության վայելքներով, որն էլ Ադամը կիսում էր Եվայի հետ։

Վայելք ասվածը, սակայն, Վարուժան Գալստյանի «Շղթայված հեղեղ» գրքի հերոս Սարգիս Դանիելյանի, կամ նրա ժամանակակիցների համար չէ, որովհետև մեր նախահոր աստվածատուր երանություններով պարուրված վայելքներից այժմ արդեն հազիվ հազ մանր փշուրներ են մնացել, կամ նույնիսկ՝ ընդամենը, մարմրող հիշողություններ՝ դրանց մասին։

Ադամին՝ իր օրերում պարուրող երբեմնի հզոր ու երանելի զգացումներից ահա իրեն հասած փոշեչափ փշուրներից սկսեց օգտվել Սարգիս Դանիելյանը, երբ արդեն տեղավորվել էր Բեռլինից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Սարգսին պատած երանության ու սիրո զգացումը, սակայն, այդ պահին վերաբերում էր այն բանին, որ Սարգիսը սիրում էր ինքնաթիռ նստել։

Հենց այդ պատկերով էլ սկսվում է Վարուժան Գալստյանի «Շղթայված հեղեղ» գրքի պատմությունը՝ Սարգիս Դանիելյանի կյանքի մասին։

«Իսկ ի՞նչ կապ ունի մեր նախահայր Ադամը գրքի հերոս Սարգսի հետ»,- կարող է հարցնել իմ վերոհիշյալ տողերն ընթերցողը։ Կապ, իհարկե, ունեն Ադամն ու Սարգիսը՝ որպես Աստծուց սերված մարդ ու մարդկային շարունակության ներկայացուցիչ, բայց ունեն նաև մի շատ որոշիչ և մեծ տարբերություն։

Դրախտի Ադամի և երկրից ինը հազար մետր բարձրությամբ թռչող ինքնաթիռում գտնվող Սարգսի միջև տարբերությունն այն է, որ առաջինի կյանքը բաղկացած էր Աստծո կողմից բարությամբ իրեն շնորհված տարաբնույթ սիրո վայելքներից, որոնց մասին նա գաղափար իսկ չուներ, թե ինչպե՞ս, որտեղի՞ց են տրվում իրեն և ինչպե՞ս կամ ինչո՞ւ են ձգվում դեպի իրենից դուրս եղած հմայքները։ Այսինքն, դրանք ժամանակներ էին, երբ նրա հետ գործող վայելքների համար ոչ մի խոչընդոտ, կամ շղթա չկար։ Վայելքը հեղեղի պես իր մեջ էր առնում Ադամին ու լողացնում նրան իր ջրերում։ Իսկ ինքնաթիռում հարմարավետ տեղավորված ադամորդի Սարգիսը նա էր, ով գիտակցում էր, որ իր սիրո պատճառը երկինք բարձրացող ինքնաթիռի հռնդոցն է, շարժիչների սուլոցը, ամպերը, որոնք «սպասում էին ինքնաթիռին, և մոտենալով նրան՝ փախչում էին ահաբեկված ու հեռանում անհետ»։

Սերը՝ սեր, բայց մի քանի ժամ տևող թռիչքի ժամերը միայն նման ազդակներից եկող զգացումներով լցնելը քիչ էր, ուստի «Թռիչքի տևողությունը չզգալու համար Սարգիսը տրվեց հուշերին...

Խորհրդային հզոր երկրի վերջին տարիներն էին։ Մոսկվայից քիչ հեռու, սաղարթախիտ անտառի՝ հինգ կիլոմետրանոց շառավղով արգելանոց-տարածքում գործում էր Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն ակադեմիայի հատուկ դպրոցը, որն ուսումնառության տասը տարիների ընթացքում պատրաստում էր ունիվերսալ զինվորներ՝ պետության համար հատուկ նշանակության առաջադրանքներ իրագործելու նպատակով։ Ահա հենց այս դպրոցից հեռացվելուց հետո սկսվեց Սարգիս Դանիելյանի կյանքի ոդիսականը, որը չէր կարող նման ձևով առաջ գնալ, եթե նա մնար այնտեղ՝ որպես հատուկ ծառայությունները գերազանց կատարող մարտիկ։ Բայց, որքան էլ գերազանց, Սարգիսը ուներ մի հատկանիշ, որի մասին ցավով է նշում նրա հրամանատարը, դպրոցից հեռացման պատճառ բերելով հենց դա։ «Այդ հատկանիշը,- ասում է հրամանատարը,- քո մեջ այնքան խոր է արմատավորված, որ մենք քո ուսումնառության յոթ տարիների ընթացքում չկարողացանք վերացնել»։ Հատկանիշը, որի մասին խոսվում է՝ նախահայր Ադամից մեր Սարգսին փոխանցված նրա բարությունն էր։

Լսելով իր ճակատագիրը այսուհետ տնօրինող որոշումը և հասկանալով, որ բարձրագույն դպրոցից իր հեռացման առիթով նշանակված ընդունելությունը գնդապետի մոտ ավարտված է, «Սարգիսը դանդաղ քայլելով իջավ բակ, այնտեղից՝ սպորտդահլիճ, կախվեց օղակներից և սկսեց օրորվելով ինքն իրեն կրկնել՝  «Ես այսպիսինն եմ, այլ կերպ լինել չեմ կարող, ատո՛ւմ եմ իմ մեջ սերմանած դաժանությունը...»։

Սարգիսն ինքն էլ այդ պահերին չէր կարողանում, կամ՝ չէր ուզում հասկանալ, թե որտեղի՞ց, ինչո՞ւ էր ինքը հենց այդպիսին։ Իր տեսակը նրա համար քննարկման չէր կարող դրվել ճիշտ այնպես, ինչպես Ադամը դրախտում չէր քննարկում, թե ի՞նչ անուն ունի իր կարգավիճակը, որտեղի՞ց, ինչպե՞ս, ինչո՞ւ է ինքը լցված անընդհատ բարեբանվող սիրառատ զգացումներով։ Սարգսի համար դա մի վիճակ էր, երբ նա իր մեջ կրում էր Ադամից իրեն հասած սիրո ու բարության հիշողությունը։ Այն Ադամի, որի գոյությունն ընթանում էր երանության անշղթա հեղեղների ուղեկցությամբ։ Մեր ժամանակների Սարգիսն ինքը, անշուշտ, չէր դիմանա դրախտային ժամանակների երանությունների հեղեղին, ուստի այդ հեղեղների մասին հիշողությունը նրան տրվել էր՝ փաթեթավորված բարության, ներումի, տրամաբանված քայլերի նուրբ ու հմայիչ արվեստով։ Սարգիսը տիրապետում էր այդ արվեստին և օգտագործում էր այն որպես իր ներսում գլուխ բարձրացնող հեղեղները հանգստացնող բանալի։

«Իսկ ո՞ւր մնաց Եվան»,- իրավացիորեն այստեղ կհարցնի իմ տողերին հետևողը, եթե ինքն անձամբ չի ընթերցել Վարուժան Գալստյանի «Շղթայված հեղեղ» գիրքը։

Եվան գրքում մի քանի անուններ ունի, որոնցով մի քանի անգամներ փորձել է մուտք գործել Սարգսի կյանք, բայց վերջինս նման պահերին շղթայել է այն հեղեղը, որ կարող էր դուրս հորդել իրենից և տակով անել մարդկանց աշխարհում ստեղծված կարգուկանոնը, պատվախնդրությունը, պատասխանատվությունը, երախտիքի զգացումը, հարգանքը ու նման շատ բաներ, որոնցով շղթայված են նաև իրենցից յուրաքանչյուրը առանձին-առանձին, ինքն ու այդ եվաները, ըստ Սարգսի՝ խելոք, բարի, աննման աղջիկ Հիլդան, մոսկվաբնակ Լենան, պարուհի Նադյան, տայգայի «լուսանը»՝ Օքսաննան։ Նրանք՝ մարդկային լավագույն գծերով օժտված այդ աղջիկները, որ յուրաքանչյուրն իր հոգու խորքում սիրում էր Սարգսին որպես մարտարվեստի գիտակի, փրկարարի, թիկնապահի, գիտնականի կամ գեղեցկատես երիտասարդի, միևնույն ժամանակ, իրենք էլ իրենց հերթին շղթայելով թեկուզ մարմրող հիշողությամբ, բայց իրենց հասած վայելքի հեղեղները, գնում են ավելի հարմար կյանքի ու ապագայի, իրենց հետ տանելով անթաքույց սերը՝ Սարգսի նկատմամբ։ Նրանք կարողանում են շղթայել դրախտային Մեծ Սիրո արձագանքները, որոնք արդեն փոշու չափ եղած փշուրներ են դարձել ժամանակի մեջ։ Հանուն ինչ-որ բանի կարողանում են շղթայել իրենց սիրո հեղեղը, բայց այդ ինչ-որ բանն անպայման մի տեղ ճաք է տալիս, որովհետև նրանք հենց այդպես են ուզում։ Ճաք տված այդ անկյուններից էլ նրանց սրտերը մխիթարող լույսեր են հեղվում, որն այս դեպքում տարբեր կանանց նույն՝ Սարգիս անունով երեխաների գոյությունն է։

Մարտարվեստում հաղթող Սարգսի համար դժվար չէր ջարդել մեր ժամանակների եվաների սրտից բխող հեղեղների առաջը փակող շղթաները, բայց նա ոչ միայն ադամական բարության կրողն էր, այլև՝ կովկասցի հայի հպարտությունն էր խոսում նրա վարքի մեջ։ Սարգիսն, իսկապես, պատրաստված մարտիկ էր, ով կարողանում էր անջատել զգացմունքները և հաղթել մարտում բարոյական կանոններով՝ իրադարձությունների կտրուկ փոփոխությունների ընթացքում։ Իրադարձություններն ու մարտը, այնուամենայնիվ, գրքում վերաբերում են զուտ մարդկային, կամ՝ հակառակ սեռի հետ հարաբերությունները ճշտելու պահվածքին, որոնց ընթացքում Սարգսի ներսում սկսում են գործել երկկողմ հեղեղները խաղաղեցնող, բարության, ներումի ու նման զգացումների ֆոնին տրամաբանորեն իրար հագցվող շղթաները։

Այդպես՝ եվաները գալիս ու գնում են, բայց չեն մտնում Սարգսի կյանքի մեջ, մինչև երկկողմ իրար հասկանալու հեղեղը, որն այս անգամ իրար հետ սիրո շղթայով է կապում երկուսին՝ Սարգսին ու Իզաբելլային։

Աստվածարար Ադամի ու Եվայի նոր՝ մերօրյա գոյության ձևը թեթևասահ արարներով ներկայացնող այս գիրքը, համոզված եմ, առանց ընդմիջման են ընթերցելու նրանք,

1. ովքեր սիրում են բնության նկարագրություններ, անկախ այն բանից, որ այստեղ նման նկարագրություններ չկան,

2. ովքեր իմաստասիրական ասույթներ կամ նման խոհեր են փնտրում գրքերի մեջ, անկախ այն բանից, որ այստեղ նման բաներ չկան,

3. ովքեր հերոսների կյանքի կենցաղային մանրամասներն են քչփորում, անկախ այն բանից, որ այստեղ ոչինչ մանրամասն չէ գրված,

4. ովքեր սենտիմենտի երկրպագուներ են, անկախ այն բանից, որ այստեղ դրանից նշույլ իսկ չկա,

5. ովքեր բուռն դրամաներ են սիրում, անկախ այն բանից, որ բանն այստեղ երբեք դրամատիկ չի դառնում,

6. ովքեր աշխարհաճանաչողական կամ աշխարհաքաղաքական գրվածքներ են փնտրում և այլն,

7. ովքեր նորարարություն են ուզում թե՛ գիտելիքների, թե՛ հարաբերությունների մեջ և այլն

Այստեղ մի փնտրեք ձեզ հետաքրքրող այս կամ այն թեման, բայց՝ սկսեք կարդալ։ Համոզված եմ, որ վերջին էջը փակելիս մի ժպիտ գալու, թառելու է ձեր շուրթերին, լուսավոր մի զգացում է իջնելու ձեր հոգու մեջ։ Եվ դա այն զգացումն է լինելու, որ մեր ժամանակներում բազմազբաղ կամ հոգսերից հոգնած մարդկանց առաջարկում են վերալիցքավորող, կամ այլ, արդեն հանրաճանաչ խոսքով՝ ռելաքսի տանող նյութերը։

Ֆելիքս Բախչինյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25