Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել․ Փաստաբան

24.06.2024 23:26
795

Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց  Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։

168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։

«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա։ Ըստ էության, սա հանգեցնում է  հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե՛ առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։

Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր և, ըստ էության, խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշել է Ռոման Երիցյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ նույն  տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։

«Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։

Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին․ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտել է Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված է օկուպացված Մարտակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է  տնային կալանք խափանման միջոցը։

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17