Վերին Խոտանանում տոնախմբություն էր…

15.05.2023 12:52
1857

Սուրբ Մովսես Տաթևացու հիշատակի օրը (Հայոց 101-րդ կաթողիկոսը վախճանվել է 1632 թ. մայիսի 14-ին) Սյունյաց թեմի օրհնությամբ հռչակվել է նաև Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դար) ուխտի օր: Այդ օրը խոտանանցիները հավաքվում են մեծով ու փոքրով և նշում իրենց բնակավայրի տոնը: Այս անգամ թեև եղանակն անբարենպաստ էր, բայց, այնուամենայնիվ, գյուղի եկեղեցու մոտ ահագին բազմություն էր հավաքվել, ժամանել էին մարզկենտրոնում և հանրապետության այլ բնակավայրերում բնակվող խոտանանցիները: Տոնակատարությանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, հյուրեր մարզի հեռու ու մոտ բնակավայրերից:

Ժամը 11-ին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, ով մասնավորապես մաղթեց, որ խոտանանցիներին համակած խանդավառությունը փոխանցվի տնից տուն, սերնդեսերունդ, գյուղում մանուկները բազմանան և լցնեն մեր իրականությունը ոչ թե սահմանափակ, ոչ թե ապազգային, ոչ թե աղանդավորական, այլ ճշմարիտ հավատքի սյունի վրա հիմնված, Մովսես Խոտանանցու և մեր մյուս հայրերի դավանած արժեքների հիմքի վրա: Այնուհետև եկեղեցում ելույթ ունեցավ «Տաթևի զանգակներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Սարգսյան):

Պատարագից հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի գյուղի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում ընկած խոտանանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Քիչ այն կողմ ամփոփված է 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Բեգլարյանի աճյունը: Մերօրյա նահատակի հուշաքարին ևս ծաղիկներ դրվեցին ու հարգանքի տուրք մատուցվեց:

Արարողությունից հետո զրուցեցինք տոնախմբության մասնակից խոտանանցիների հետ:

Լևոն Մարության (պահեստազորի գնդապետ)

- Այսօր մասնակցում եմ այս միջոցառմանը, համագյուղացիներս են հրավիրել, լավ եմ զգում, որ գյուղում հաճախակի են կազմակերպվում նման տոնախմբություններ, ուրախալի է, որ գյուղացիներն արմատներով կպչում են սեփական հողին, փորձում շենացնել գյուղը, երիտասարդությունը ևս մասնակցում է, ուրեմն գյուղն ապրում և շնչում է: Դժվար է բոլոր զգացածդ արտահայտել: Կասեմ, որ այս ամենի մեջ միայն լավն եմ տեսնում: Ամենագլխավորը՝ հայրենի եզերքին ավելի մոտ լինելու ցանկություն եմ տեսնում այս ամենի մեջ, որ երիտասարդները տեր են կանգնում մեր ժառանգությանը, և հոգևոր, և մշակութային: Ուրախալի է, որ գյուղի տարեց մարդիկ ևս ժամանակ են գտնում, գալիս են, ուրախանում: Գյուղից դուրս ապրող խոտանանցիները չեն մոռանում իրենց ծննդավայրը, ժամանակ և միջոցներ են գտնում լինելու իրենց համագյուղացիների մոտ, սրտանց ուրախանալու: Մենք մեր ակունքերը չենք մոռանում: Վերին Խոտանանն ավանդույթներ և հարուստ պատմություն ունեցող գյուղ է, եթե որևէ մեկը թերթի այս գյուղի տարեգրությունը, կտեսնի, որ այն արժանի մարդիկ շատ է տվել, մենք նրանց սերունդներն ենք և պիտի տեր կանգնենք այդ ժառանգությանը, բարի ավանդույթներին:

Դավիթ Գրիգորյան (ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ մասի պետ, ոստիկանության մայոր)

 - Մանկությանս ամենաքաղցր հուշերն այս գյուղի հետ են կապված: Անհամբեր սպասում էի, թե երբ է սկսվելու դպրոցական ամառային արձակուրդս, որ գյուղ գնանք, վայելենք  չքնաղ բնությունը, շփվենք հող մշակող մարդկանց հետ: Կապանա տան նշանավոր գյուղերից է Վերին Խոտանանը՝ հայտնի իր երևելի մարդկանցով: Իսկ գյուղի վերածնունդը խորհրդանշող այս տոնի ավանդույթի հիմքը դրվել է 2019 թվականին՝ գյուղի վերին հատվածում խաչի տեղադրումով և ոգեկոչման արարողությամբ: Դե գիտեք, մայիսի 14-ը գյուղի ամենանշանավոր զավակի՝ Սուրբ Մովսես Խոտանանցու հիշատակի օրն է: Շնորհակալ ենք «Սյունյաց երկրին», որ ընդունել է մեր հրավերը և մասնակցում է այս արարողությանը:

Գյուղի տոնը եզրափակվեց ճաշկերույթով, որի ընթացքում մեկ անգամ ևս արժանին մատուցվեց Վերին Խոտանանի անվանի մարդկանց, արժևորեցին օրվա խորհուրդը և երախտագիտության խոսքեր հղեցին տոնախմբության գլխավոր կազմակերպիչներին՝ համայնքի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանին, դպրոցի տնօրեն Խաչիկ Բադալյանին և Դավիթ Գրիգորյանին:

Վահրամ Օրբելյան

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53