Վերջին դասը՝ ցուցամոլությա՞ն խորհրդանիշ

24.05.2016 14:31
3435

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում դպրոցական ավարտական երեկույթների կազմակերպման ժամանակ, պարզապես ցուցամոլություն է. ծնողներն ու երեխաները ոչ թե ուրախանում են, այլ մտնում են անառողջ մրցակցության մեջ, որն առկա է մեր հասարակությունում՝ սկսած Ամանորից վերջացրած հարսանիքներով», - դպրոցներում ավարտական երեկոյի եւ տնօրեններին նվերներ գնելու նպատակով դրամահավաքի մասին վերջին հրապարակումներից մեկում նշել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Թերեւս հարցի քննարկումը սկսենք այս կետից: Սյունիքի մարզում այս տարի դպրոցին հրաժեշտ կտա 1325 շրջանավարտ: Հարցին, թե ինչ ասել է դրամահավաքություն դպրոցում, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ դա դպրոցին ոչ հարիր երեւույթ է: «Ուսումնական հաստատության մասին խոսելիս պետք է միայն հարցեր առաջանան կրթության որակի հետ կապված, բայց հատկապես ուսումնական տարվա ավարտին ակտիվանում են խոսակցությունները վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու հետ կապված դրամահավաքության (տնօրենի, ուսուցչի համար նվեր գնելու, այդ միջոցառումը շատ ճոխ անցկացնելու համար եւ այլն) մասին, ինչը վարկաբեկում է դպրոցի անունը», - նշեց վարչության պետը:

Այն, որ վերջին զանգը կամ, ինչպես արդեն մի քանի տարի անվանում են, վերջին դասը վերածվել է շատ ընտանիքների համար ծախսատար միջոցառման, բոլորը կարող են փաստել: Բայց այս հարցը բարձրաձայնելիս մենք մոռանում ենք մի կարեւոր հանգամանքի մասին. իսկ ո՞վ է «պարտադրողը». ծնո՞ղը, թե՞ դպրոցը: Այսօր հասարակության մեջ միայն շրջանառվում է այն խոսակցությունը, որ շրջանավարտի համար ծախսվել է այսքան գումար՝ շատ հաճախ այդ ամեն ինչը կապելով միայն դպրոցի անվան հետ: Այնինչ, դպրոցի տնօրենական եւ ուսուցչական կա՞զմն է պարտադրում, որ շրջանավարտներն այդ օրը մի քանի զգեստ փոխեն, աղջիկները վարսահարդարման եւ դիմահարդարման համար կլորիկ գումար ծախսեն, ռեստորաններում ճոխ երեկույթներ կազմակերպեն եւ այլն:

Հարցի պատասխանը, կարծում ենք, միանշանակ բացասական է: Այս ամենը մեծ մասամբ ծնողների ցանկությունն է, մրցակցելը մեկը մյուսի հետ: Կրթության նախարարը, վարչության պետը, տնօրենը կամ ուսուցիչն ինչո՞վ են մեղավոր, որ մեր ազգը տառապում է ցուցամոլությամբ, հարեւանից հետ չմնալու նպատակով պարտքերի տակ ընկնելու մոլուցքով:

Իհարկե, չենք բացառում դեպքերը, երբ շատ տնօրեններ ու ուսուցիչներ, մոռանալով իրենց իսկական առաքելության մասին, որոշում են նվերների բնույթը կամ իրենց հատկացվելիք գումարի չափը, առաջարկում, թե որ ռեստորանում պիտի անցնի ավարտական երեկույթը եւ այլն: «Սրանք արատավոր երեւույթներ են, որոնց բացահայտման դեպքում նրանք կպատժվեն խստագույնս: Ուսուցիչը պետք է ցուցաբերի համեստության եւ ինքնասիրության բարձր մակարդակ, այդպիսի մանր քայլերով չփչացնի երեխաների տոնը, զսպվածության եւ զգոնության կոչ անի», - նշեց Հ.Ալեքսանյանը:

Բանը հասել է նրան, որ շատ դպրոցներում դրամահավաքության մեղադրանքի ծանր բեռան տակ չընկնելու համար շատ դպրոցներում արգելել են ուսուցիչներին նույնիսկ ծաղիկ նվիրել, ինչը ծայրահեղության հերթական քայլն է: «Ուսուցչին ծաղիկ նվիրել արգելելու մասին չէ բնավ խոսքը, բայց այդ ծաղիկ նվիրելը նույնպես հաճախ ցուցամոլության են վերածում. ամեն ինչ պետք է համեստ կազմակերպվի», - նշեց վարչության պետը:

Նրա խոսքով՝ վերջին դասը շրջանավարտի համար պետք է խորհրդանշի նոր կյանքի սկիզբ,  յուրօրինակ ամփոփում լինի նախորդ 12 տարվա ընթացքում ստացած գիտելիքների: Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ վարչության պետն առաջարկել է այդ միջոցառումները կազմակերպել հայրենիք-հայոց այբուբեն-հայոց լեզու-հայկական մշակույթ-հայ առաքելական եկեղեցի-հայոց բանակ-հայ զինվոր սխեմայով:

«Ճիշտ չէր լինի շրջանավարտներից խլել իրենց մանկության եւ պատանեկության շրջանի ամենահիշարժան օրը տոնական դարձնելու իրավունքը, ուստի որոշեցինք համաքաղաքային միջոցառում եւս կազմակերպել, բայց առանց ավելորդ ճոխությունների: Բացի դրանից՝ հաշվի առնելով նախորդ տարիներին այդ օրերին տեղի ունեցող դժբախտ պատահարները՝ հրահանգել ենք այդ օրը երեկույթներ չկազմակերպել ռեստորաններում: Քննական շրջանի ավարտից հետո միայն շրջանավարտները կարող են խնջույքներ կազմակերպել: Ինչ վերաբերում է մեքենաներ վարելուն, ավելորդ աղմուկ բարձրացնելուն, ապա բոլորս պիտի գիտակցաբար վերաբերվենք այդ հարցին՝ չմոռանալով մեր երկրում առկա իրավիճակի մասին», - նշեց Հ.Ալեքսանյանը:

Դե իսկ բարեմաղթանքը ստացած գիտելիքներով, ստեղծած մշակույթով եւ արժեհամակարգով մեր երկիրը շենացնելն է: Հասնենք նրան, որ վերջին դասը չհավասարեցվի դրամահավաքությանն ու ավելորդ ճոխություններին: Կարծում ենք՝ մեր վերջնական նպատակը պիտի լինի այն, որ սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներն այդ օրը տոնեն միահավասար պայմաններում՝ առանց թերարժեքության կոմպլեքսի ձեւավորման: Աստիճանաբար փոխենք մեր արժեհամակարգը՝ առանց միակողմանի մեղադրանքներ ներկայացնելու եւ համեստության սահմաններում. չէ՞ որ համեստության մեջ ավելի շատ գաղտնիքներ կան թաքնված:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44