«Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամ»-ը բազմապրոֆիլ գործունեություն է իրականացնում Գորիսի տարածաշրջանում

09.09.2024 16:59
969

Ուզում եմ պատմել այդ գործունեության վերիշենյան ուղղության մասին։ Հավատացեք, այն, ինչ տեսա, նման էր իսկական հրաշքի, որովհետև մեր օրերում ամեն օր չէ, որ կհանդիպես մեծագործությունների, իսկ այն, ինչ արել ու արվում է Ռուզաննա Տոռոզյանի շնորհիվ Վերիշենում, իսկապես հրաշք է։ Սովորական հրաշք։

 Շուրջ երեսուն տարի Վերիշենի մշակույթի տունը, մեղմ ասած, անբարեկարգ վիճակում էր և, կարելի է ասել, չէր ծառայում իր նշանակությանը։ Ներկայումս միանգամից աչքի է զարնում եռուզեռը և նրանում, և նրա շուրջը։ Իսկ պատճառը նրանումն է, որ «Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի նախաձեռնությամբ այստեղ հիմնադրվել է մանածագործական-գորգագործական արտադրամաս։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շենքը վերանորոգել, տեղադրել է արևային էներգիայի համակարգ և անհատույց տրամադրել հիմնադրամին, ու թե ինչպես է արդարացրել այն այդ վստահությունը, կտեսնենք հաջորդիվ ու կհամոզվենք, որ անրաժեշտ ցանկության, նվիրվածության ու պատրաստականության պարագայում շատ բան կարելի է անել։

 Հենց միայն այն, որ զրոյից այստեղ լրջորեն հիմք է դրվել մանածագործությանը, գորգագործությանն ու կարպետագործությանն ու արդեն վաղուց թողարկվում է արտադրանքի լայն տեսականի, լրջագույն նվաճում է։ Ամեն ինչ արել են բացառապես իրենց ուժերով՝ անգամ դիզայնը։

-Սկսել ենք մեկ ճախարակով, հետո դարձել է երկուսը, հետո՝ երեքը,-պատմում է տիկին Ռուզաննան։

Այսօր արդեն այստեղ արտադրվում են գորգեր, կարպետներ, պայուսակներ, վարագույրներ, անկողնային պարագաներ, սեղանների ծածկոցներ, աթոռների երեսներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում որակին։ «Գորիս» գորգն արտադրամասի բրենդն է, որ ստեղծվել է համայնքի ղեկավարի պատվերով։ Վիշապագորգի խորհրդանիշը Սյունիքն է։ Ինչպես արդեն նշել ենք, արտադրական ողջ շղթան սահմանափակվում է մեր հնարավորություններով՝ տեղական բրդից թել են մանում, որով և ստեղծվում է տեղական արտադրանքը։ Պակաս կարևոր չէ, որ արտադրության արժեշղթայի մեջ ներգրավված են Գորիսն ու հարակից գյուղերը ներկայացնող երեք տասնյակ կանայք։

 Բայց հիմնադրամի գործունեությունն այստեղ միայն մանածագործությամբ-գորգագործությամբ չի սահմանափակվում։

 -Ծրագրերը շատ են։ Դրանց կենտրոնում կլինեն մեր մարդիկ՝ իրենց առանձնահատկություններով, յուրահատկություններով, արժեքներով և պատմություններով։ Ցանկանում ենք բացահայտել նրանց, ի ցույց հանել աշխարհին։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսել ենք, նաև վավերագրական ֆիլմեր կնկարահանվեն, որոնց առանցքում կլինեն տարածաշրջանի արհեստները, ավանդույթները, տեղական մշակույթը և, իհարկե, մարդիկ, ովքեր արարում են այն։ Այս ամենի հանրագումարն էլ կլինի վավերագրական ֆիլմերի փառատոնը։ Գտնում ենք, որ արտադրական նշանակությունից բացի, շենքը պիտի ծառայի նաև մշակութային նպատակների համար։ Տեսնում եք՝ այս սենյակում էլ անց ենք կացնում գորգագործության դասընթացներ՝ պատրաստելով տեղացի մասնագետներ։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, նախատեսում ենք գորգագործությունը համադրել փայտագործության հետ՝ նաև կահույքագործություն հիմնադրել, արտադրել նաև կոստյումներ ու կոշիկներ։

 Տիկին Ռուզաննան ինձ ուղեկցում է երկրորդ հարկ, որը կարգի է բերվել վերջին երկու ամսում։

 -Այստեղ մեր ցուցասրահն է, որտեղ մտադիր ենք կազմակերպել մեր արտադրանքի ցուցադրությունը՝ հաշվի առնելով Գորիսի զբոսաշրջային գրավչությունը։ Հեռանկարում նախատեսում ենք ներգրավել փայտագործներին, կավագործներին, երկաթագործներին, նկարիչներին ու քանդակագործներին, որպեսզի հանրահռչակեն իրենց արվեստն ու արհեստը։

 Երկրորդ հարկում նաև նորաբաց երիտասարդական կենտրոնն է։ Հաջորդիվ կինոդահլիճի վերակառուցումն է, օրակարգում, ինչպես նշեցինք, կինոգործունեության ուղղությամբ տարվելիք աշխատանքները կլինեն (ցուցադրությունից բացի)։ «Հայաստան» ստեղծագործական արվեստանոցում անց են կացվում տարբեր պարապմունքներ, այստեղ կա ընթերցասրահ, որում ներգրավված է պատկառելի գրքային ֆոնդ, որը դասավորված է հիմնադրամի ծրագրերի շրջանակներում վերանորոգված գրապահարաններում։

Կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, որոնց նպատակը կլինի երիտասարդության մոտ ճաշակի և արժեհամակարգի ձևավորումը։

Ռուզաննա Տոռոզյանն իր գործունեության նկատմամբ խստապահանջ է՝ ամեն ինչ պետք է լինի բարձրակարգ ու գեղեցիկ, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ բարեկարգվել է նաև շենքի շրջակայքը՝ տնկվել են ծառեր, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ։

-Միջավայրը, մարդկանց թե շրջակա, պիտի գեղեցիկ ու տրամադրող լինի, լինի բարենպաստ, նպաստի զարգացմանն ու առաջընթացին,-ասում է Ռուզաննա Տոռոզյանը։

Կարեն Միրզոյան

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24