Վոլեյբոլի տաղանդավոր մարզիչը

17.05.2024 15:24
952

Հայաստանի վոլեյբոլի պատմության մեջ իրենց ակնառու տեղն ունեն նաև Սիսիանի մարզիկները:

Այս մարզաձևում սիսիանցիների գրանցած հաջողությունների ավելի քան վաթսունամյա պատվաբեր ավանդույթի սկզբնավորումը կապված է վոլեյբոլի մարզիչ Մանվել (Մուշեղ) Ամիրխանյանի գործունեության հետ:

Մանվել Ամիրխանյանը ծնվել է 1932 թվականին, Ղարաքիլիսա գյուղում: 1949 թվականին ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը: 1951-1955 թվականներին սովորել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում:

1955 թվականից Մանվել Ամիրխանյանը մարզել է վոլեյբոլ մարզաձևի Սիսիանի պատանիների ու աղջիկների, կանանց ու տղամարդկանց հավաքականները: Որպես հմուտ կազմակերպիչ, երկար տարիներ մասնակցել է վոլեյբոլի շրջանային և հանրապետական առաջնություններին:

1960 թվականին Մանվել Ամիրխանյանը նշանակվել է Սիսիանի նորաստեղծ մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: Այստեղ սկսել են պարապմունքներ անցկացնել տարբեր սպորտաձևերի առաջին մանկապատանեկան խմբերը: Տարիների ընթացքում մարզադպրոցի գործունեությունն ընդարձակվում էր, աճում էր սպորտի հանդեպ սիսիանցիների հետաքրքրությունը:

Մանվել Ամիրխանյանի եռանդուն մարզչական գործունեության շնորհիվ Սիսիանի շրջանում հատկապես զարգացավ վոլեյբոլ մարզաձևը: 1960-1970-ական թվականներին տաղանդավոր մարզիչը Հայաստանի հավաքականին տվեց մեկ տասնյակի չափ լավագույն մարզիկներ: Նրանց թվում են՝ Էդիկ Վարդանյանը («Վարազ Էդո»-ն), Աղվան Հակոբյանը, Ռիմա Ստեփանյանը, էլիդա Հակոբյանը, Լաուրա Խուդավերդյանը, Զեմֆիրա Դովլաթյանը, Ստյոպա Մկրտումյանը և Լիդա Հակոբյանը: Աղվան Հակոբյանը 1962-1971թվականներին անընդմեջ եղել է Հայաստանի վոլեյբոլի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը:

Մանվել Ամիրխանյանը մահացել է 1998 թվականին:

Լուսանկարում (1967թ.) պատկերված է Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլի աղջիկների հավաքականը՝ մարզիչ Մանվել Ամիրխանյանի հետ: Ձախից աջ կանգնած են՝ Գայանե Սողոմոնյանը, Աիդա Գրիգորյանը, Աիդա Գալստյանը, Նորվարդ Մելիքսեթյանը, Գայանե Բաղդասարյանը, Անահիտ Մովսեսյանը, Անահիտ Խաչատրյանը, Ազնիվը, Սոնա Ղազարյանը, Անուշ Նազարյանը, Մարիետա Միրզախանյանը և Մելանյան:

Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության

թանգարանի ֆեյսբուքյան էջից

16 օգոստոսի 2020 թ.

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25