Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից. Արա Բաբլոյանը հորդորեց չքաղաքականացնել հարցը

27.11.2018 12:12
1143

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ)  երևանյան նստաշրջանի  ընթացքում պատվիրակներից մի քանիսը հրաժարվեցին վեհաժողովի պատվո մեդալներից: Վեհաժողովն իր աշխատանքները սկսել է Երևանում նոյեմբերի 27-ին:

«Կառույցի անդամ երկրների խորհրդարանների կառուցողական դիրքորոշումն ավելի լայն ճանապարհ է բացում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արդյունավետ աշխատանքների համար»,-ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևն ու մեծ պատիվ համարեց ողջունել Երևանում կայացող վեհաժողովի մասնակիցներին:

Այնուհետ նախատեսված էր պատվիրակությունների ղեկավարներին ՍԾՏՀ պատվո մեդալով պարգևատրելու արարողակարգը։ Սակայն վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարեց, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվեց նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասաց նա:

Ասաֆ Հաջիևը պարզաբանեց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարեց, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Մեդալ ստացավ նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Անդրադառնալով մեդալները չվերցնելու հանգամանքին՝ Բաբլոյան ասաց, որ ըմբռնումով է մոտենում նրանց այս որոշմանը: Լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյան նշեց, որ երբ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են հարցը, նա ասել է, որ հարկավոր է մեդալներ տալ այն պատվիրակությունների ղեկավարներին, որոնք երկար տարիներ են ղեկավարել պատվիրակությունը:

«Բայց մեր մոտեցումը տարբերվում է: Մենք, նշելով պատվիրակության ղեկավարի անունը, մեդալը տալիս ենք պատվիրակությանը: Չէ որ մենք դա տալիս ենք 25-ամյակի կապակցությամբ, և վստահ եմ, որ երբևիցե չի լինի այնպիսի պահ, որ բոլոր պատվիրակությունները ներկայացված լինեն 10 տարի կամ ավել աշխատած ղեկավարներով: Այդ առումով մենք Հաջիևի հետ պայմանավորվեցինք, որ մեդալներ կտանք բոլորին: Եվ հետագայում կազմակերպությունն ունի հնարավորություն առանձին պարգևատրելու երկարատև աշխատանքի համար նրանց, ովքեր հիմա ղեկավար չեն, սակայն երկար տարիներ ղեկավար են եղել: Հայաստանը և ես՝ որպես այս համաժողովի կազմակերպիչ,  ազնիվ ենք և պատրաստ ենք բոլորին պարգևատրել: Իհարկե, նրանք, ովքեր հրաժարվեցին, փաստորեն մերժեցին իրենց պատվիրակություններին ունենալ այդ հաճույքը»,-ասաց Բաբլոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պատվիրակության ղեկավարի՝ մեդալից հրաժարվելու քայլին՝ Բաբլոյանն ասաց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը դեռ հաստատված ղեկավար չէ, և գլխավոր քարտուղարն այդ փաստը հատուկ նշեց, որ ճիշտ գնահատվի նրա հայտարարությունը: «Թուրքիայի կողմից ղեկավարի պաշտոնակատարն էր, դրա համար նա գտավ, որ միայն ղեկավարը կարող է ընդունել մեդալը: Իսկ Ադրբեջանը և Վրաստանը թող իրենք ասեն, թե ինչու հրաժարվեցին: Իրենք գնահատեցին, որ իրենք կարճ են աշխատել և արժանի չեն: Մենք պատրաստ էինք պարգևատրել»,-նշեց նա:

Բաբլոյանը շեշտեց, որ չէր ցանկանա քաղաքականացնել հարցը, քանի որ այս կազմակերպությունը պետք է զբաղվի տնտեսական համագործակցության հարցերով:  Բաբլոյանի կարծիքով՝ որքան քիչ քաղաքականացվեն նման մոտեցումները, այնքան կօգնեն տնտեսական համագործակցության հարցում առաջ գնալու հարցում: «Տարածաշրջանային խնդիրներ ունենք, եթե քաղաքականացնենք այս հարցը, ապա դրանք խիստ խոչընդոտ կարող են հանդիսանալ մեր հիմնական նպատակներին՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների առումով»,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեցոր Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը հրավիրված է եղել միջոցառմանըսակայն անձնական պատճառներով չի կարողացել ներկայանալ։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունությունտնտեսական զարգացումբարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքումԱնդամներն են ՀայաստանՎրաստանՈւկրաինաՍերբիաՌուսաստանՌումինիաՄոլդովաՀունաստանԹուրքիաԲուլղարիաԱդրբեջան և Ալբանիա:

armenpress.am

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57