Երկշաբաթյա աշխատանք՝ օրական առնվազն 10 հազար դրամ աշխատավարձով. 15-րդ միջոցառման մանրամասները

30.04.2020 16:51
1243

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Կառավարության այսօր ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառմանը, որը պարունակում է նաև բնապահպանական բաղադրիչ:

Փոխնախարարը նշեց, որ ծրագիրը ուռենիների կտրոնների միջոցով գետերի ափապաշտպան անտառաշերտերի տնկում է ենթադրում, որը նաև կօգնի մեղմել սոցիալապես խոցելի շերտերի եկամուտների կրճատումը:

«Ծրագիրը կիրականացվի վեց մարզերում. դրանք են՝ Սյունիքը, Լոռին, Շիրակը, Վայոց ձորը, Տավուշը և Գեղարքունիքը: Հիմնականում կլինեն բարձրադիր գոտիները: Ծրագիրը երեք կազմակերպությունների միջոցով է իրականացվելու: Մարդիկ կարող են աշխատանքներին ներգրավվել՝ հետևելով հայտարարություններին, որոնք կարվեն այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում են գտնվում գետերը: Խոսքը մինչև 1000 աշխատակցի մասին է, և նրանք կաշխատեն 10-15 օր»,- նշեց փոխնախարար Մելիքյանը:

Փոխնախարարը նշեց, որ նախնական գնահատմամբ՝ ամեն օր հնարավոր է առնվազն 200 կտրոն տնկել, հետևաբար՝ ծրագրի մասնակիցներն օրական կաշխատեն 10 հազար դրամ, քանի որ մի կտրոն տնկելը կարժենա 50 դրամ: Նախատեսվում է ընդհանուր առմամբ տնկել 2 միլիոն կտրոն, այս ծրագրի իրագործման համար էլ նախատեսված է 200 միլիոն դրամ: 

«Բացի կտրոնների տնկումից՝ նախատեսվումէ նաև ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ, և նրանք այդտեղ ևս գումար կվաստակեն»,- նշեց փոխնախարարն ու հրաժարվեց դեռևս գումարի հստակ չափեր նշելուց՝ հավելելով, որ այն կախված է ծավալներից:

Մելիքյանը նշեց նաև, որ աշխատանքները համակարգող կազմակերպությունները  համապատասխան խորհրդատվություն կիրականացնեն, այսինքն՝ հատուկ գիտելիքներ ու փորձ աշխատանքը չի պահանջում:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40