Ընթացքի մեջ է. ԳՇ պետը՝ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու մասին

22.08.2021 14:22
3676

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ գտնվելով մշտական տեղակայման վայրերում։

Զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Սահմանը մեկն է՝ կլինի Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ, և դրանով որոշվում են պետության ինքնիշխանության հատվածները։ Միջոցառումներն արդեն ընթացքի մեջ են։ Արդեն կան սահմանի որոշակի հատվածներ, որտեղ ծառայություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Ընթանում են համապատասխան գործընթացներ՝ սահմանի որոշակի հատվածներ հանձնելու սահմանապահ ծառայության իրականացման համար»,- նշել է Դավթյանը։

Միաժամանակ ՀՀ ՊՆ ԳՇ պետն ընդգծել է, որ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ գտնվելով մշտական տեղակայման վայրերում։

Նա հավելել է, որ Զինված ուժերը կատարում են այն խնդիրները, որոնք դրվում են քաղաքական ղեկավարության կողմից։

Նշենք, որ օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թթ.ծրագիրը, ասել էր, որ Հայաստանը նախատեսում է սահմանի որոշ հատվածների պաշտպանությունը փոխանցել սահմանապահ զորքերին:

 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21